Լավերն Բեյքեր (անգլ.՝ LaVern Baker, նոյեմբերի 11, 1929(1929-11-11)[1][2][3], Չիկագո, ԱՄՆ - մարտի 10, 1997(1997-03-10)[4][1][2][…], Քուինս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, 1950-ականների ռիթմ ընդ բլյուզի առաջամարտիկ և այդ տասնամյակի ժանրի ամենանշանակալի երգչուհիներից մեկը[6]։ Այդ ժամանակ թողարկել է բազմաթիվ հիթեր «Atlantic Records» լեյբլում։ Նրա ամենահայտնի երգը «Tweedle Dee»-ն է[7]։

Լավեռն Բեյքեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1929(1929-11-11)[1][2][3]
ԾննդավայրՉիկագո, ԱՄՆ
Մահացել էմարտի 10, 1997(1997-03-10)[4][1][2][…] (67 տարեկան)
Մահվան վայրՔուինս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 La Vern Baker Վիքիպահեստում

1960-ականների սկզբին նրա ժողովրդականությունը թուլացել է և նա ի վերջո գործնականում հեռացել է երաժշտությունից[6]։

Քանի որ այնպես է ստացվել, որ նրա կարիերան ավարտվել է Ասիայում, նա 21 տարի անցկացրել է Ֆիլիպիններում, 1980-ականների վերջին վերադարձել է Ամերիկա[7]։ Վերադառնալուց հետո նա նորից սկսել է ձայնագրվել և ելույթ ունենալ։ Ինչպես գրում է «Rolling Stone» ամսագրի կայքը, դա վաղ ռիթմ ընդ բլյուզի պատմության մեջ հազվագյուտ հեփի-էնդներից մեկն էր[6]։

1991 թվականին երգչուհին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում[8]։

Բացի այդ, Լավերն Բեյքերի կատարմամբ «Jim Dandy» երգը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահի կազմած 500 Songs That Shaped Rock and Roll ցանկում[9]։

Կենսագրություն խմբագրել

1966-1992 խմբագրել

Այնպես է ստացվել, որ նրա կարիերան ընդհատվել է Ասիայում՝ Վիետնամում, ուր նա 1966 թվականին մեկնել է USO-տուրի կազմում՝ զինվորների առջև ելույթ ունենալու համար։ Նա հիվանդացել է թոքաբորբով և մի քանի ամիս է պահանջվել վերականգնվելու համար։ 1967 թվականի սկզբին տուրը հեռացել է՝ նրան լրիվ մենակ թողնելով անծանոթ երկրում, որտեղ նույնիսկ հեռախոսներ գրեթե չկային։ Նա անհավանական արկածներով, գյուղացիների հետ սայլերով և բրնձի դաշտերով քայլելով, հասել է Բանգկոկ, մինչև ամերիկյան ռազմածովային բազա, բայց այնտեղ նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է։ Նրան օդային ճանապարհով ուղարկել են Ֆիլիպինների հիվանդանոց, որտեղ չորս ամիս բուժվել է։ Արդյունքում նա մնացել է Ֆիլիպիններում և այնտեղ ապրել է 21 տարի։ Օլոնգապո քաղաքում նա նոր կյանք է սկսել՝ ղեկավարելով գիշերային ակումբ[7]։

1988 թվականին վերադարձել է Ամերիկա[7] և նորից սկսել է ձայնագրվել և ելույթ ունենալ։ Ինչպես գրում է «Rolling Stone» ամսագրի կայքը, դա վաղ ռիթմ ընդ բլյուզի պատմության մեջ հազվագյուտ հեփի-էնդներից մեկն էր[6]։

Ալբոմներ խմբագրել

  • LaVern (1956)
  • LaVern Baker (1957)
  • LaVern Baker Sings Bessie Smith (1958)
  • Precious Memories: LaVern Baker Sings Gospel (1959)
  • Blues Ballads (1959)
  • Saved (1961)
  • Richard Rodgers’ No Strings. An After‐Theatre Version (1962, with Chris Connor, Herbie Mann, and Bobby Short)
  • See See Rider (1963)
  • Let Me Belong to You (1970)
    Side A
    1. "Pledging My Love"
    2. "Let Me Belong to You"
    3. "I'm the One to Do It"
    4. "Baby"
    5. "Born to Lose"
    Side B
    1. "Call Me Darling"
    2. "Love Is Ending"
    3. "Baby Don't You Do It"
    4. "I Need You So"
    5. "Play It Fair"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. https://www.rockhall.com/inductees/lavern-baker
  6. 6,0 6,1 6,2 6,3 «LaVern Baker». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «LaVern Baker - Biography». Biography.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  8. «LaVern Baker: inducted in 1991» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  9. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll». The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավեռն Բեյքեր» հոդվածին։