Լասլո Պապ (հունգարերեն՝ László Papp, մարտի 25, 1926(1926-03-25)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] - հոկտեմբերի 16, 2003(2003-10-16)[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգար բռնցքամարտիկ, միմյանց հաջորդած օլիմպիական երեք խաղերում անընդմեջ հաղթած և ոսկե մեդալ նվաճած առաջին բռնցքամարտիկը[4]։

Լասլո Պապ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 25, 1926(1926-03-25)[1][2]
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 16, 2003(2003-10-16)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարիա[3]
165 սանտիմետր

Կենսագրություն

խմբագրել

Օլիմպիական իր առաջին ոսկին Լասլո Պապը նվաճել է 1948 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում՝ եզրափակիչ մենամարտում հաղթելով Ջոն Ռայթին։ Չորս տարի անց իր համար նոր քաշային կարգում (մինչև 71 կիլոգրամ) եզրափակիչում պարտության է մատնել հարավաֆրիկացի Տեունիս վան Շալվիկին, իսկ երրորդ ոսկե մեդալին արժանացել է 1956 թվականին Մելբուրնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում՝ եզրափակիչում հաղթանակ տանելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Խոսե Տոռեսի նկատմամբ։ Լասլո Պապը նվաճել է նաև սիրողական բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (երկու անգամ)։

1957 թվականից իր ուժերը փորձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, տարել 27 հաղթանակ (դրանցից 15-ը՝ նոկաուտով), ոչ մի պարտություն չի կրել, դարձել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն[5]։ Սակայն այն ժամանակների Հունգարիայի կոմունիստական ղեկավարությունը թույլ չի տվել, որ Լասլո Պապը շարունակի մրցելույթները պրոֆեսիոնալ ռինգում և պայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Այնուամենայնիվ՝ 1989 թվականին Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (World Boxing Council) նրան շնորհել է աշխարհի չեմպիոնի կոչումը[6], Միջազգային օլիմպիական կոմիտեն էլ պարգևատրել է Օլիմպիական պատվո շքանշանով[7]։ 2001 թվականին Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում բացվել է հունգար նշանավոր բռնցքամարտիկին նվիրված անկյուն։

1971-ից մինչև 1992 թվականը Լասլո Պապն աշխատել է որպես բռնցքամարտի Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2004 թվականին նրա պատվին է անվանակոչվել Բուդապեշտի ամենամեծ մարզասրահներից մեկը[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Kurt Castka: Die Laszlo Papp Story, Wien : Wedl, 1965

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #137536674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Grandes momentos olímpicos - 18° - Primeiro boxeador a conquistar três ouros consecutivos
  5. http://www.olympic.sk/topnews/7757/%7Ctitul(չաշխատող հղում) = Zomrel trojnásobný olympijský víťaz László Papp|vydavatel = Slovenský olympijský výbor|jazyk = sk|datum vydání = 2003-10-16|autor=SOV|datum přístupu = 2009-04-18}}
  6. http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9F06E5DF123EF93BA25753C1A9659C8B63%7C vydavatel = New York Times| datum vydání = 2003-10-18| titul =Laszlo Papp, 77, Middleweight|datum přístupu = 2008-04-18| jazyk = en}}
  7. http://english.mti.hu/default.asp?menu=6&cat=33%7C titul = Well-known 20th and 21st century Hungarians| vydavatel = MTI| jazyk = en| datum přístupu = 2008-04-18| url archivu = https://web.archive.org/web/20080409110845/http://english.mti.hu/default.asp?menu=6&cat=33%7C datum archivace = 2008-04-09| nedostupné = ano}}
  8. http://www.budapestarena.hu/

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Պապ» հոդվածին։