Լասլո Լուկաչ
Լասլո Լուկաչ (հունգ.՝ Lukács László, նոյեմբերի 24, 1850, Zlatna, Alba County, Ռումինիա - փետրվարի 23, 1932, Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[1]), հունգարացի քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար իսկ 1912-1913 թվականներին Հունգարիայի վարչապետ[2][3]։
Լասլո Լուկաչ | |
Կուսակցություն՝ | Liberal Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1850 |
Ծննդավայր | Zlatna, Alba County, Ռումինիա |
Վախճանի օր | փետրվարի 23, 1932 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[1] |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԼուկաչը իրավունք է սովորել Կլուժի համալսարանում և դասավանդել Դյորի իրավաբանական ակադեմիայում:
Հայրը եղել է Դավիդ Լուկաչը, որը հայ գաղթականների ժառանգ էր և հանքի սեփականատեր[4]։ 1877 թվականին Լասլոն ստանձնել է Զլատնայում գտնվող իր ընտանիքի հանքի կառավարումը: 1878 թվականից եղել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր Լիբերալ կուսակցությունից։
Լուկաչը եղել է հարկային դեպարտամենտի ղեկավարը 1887-1891 թվականներին, 1895 թվականին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը Դեսո Բանֆի կաբինետում և պահպանել այն ևս մի քանի պաշտոններում մինչև 1905 թվականը։ Իր քաղաքական կարիերայի ընդմիջումից հետո կրկին դարձել է ֆինանսների նախարար Կարոլի Կուեն-Հեդերվարիի կառավարությունում 1910 թվականին։
Կարոլի Կուեն-Հեդերվարիի հրաժարականից հետո Լուկաչը 1912 թվականի ապրիլի 22-ին նշանակվել է վարչապետ և միևնույն ժամանակ ստանձնել ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Իր գտնվելու ընթացքում պայքարել է ընդդիմության բռնի խոչընդոտման, ռազմական և ընտրական օրենքների ընդունման դեմ։ Իր հիմնադրած Ազգային աշխատանքային կուսակցության նախընտրական արշավի ֆինանսավորման կոպիտ ֆինանսական խախտումների պատճառով Լուկաչը 1913 թվականի հունիսի 10-ին ստիպված է եղե; հրաժարական տալ։ Իսթվան Տիսան դարձել է կուսակցության նոր ղեկավար և վարչապետ։
1919 թվականից հետո, առանց մեծ հաջողությունների, մասնակցել է նոր կուսակցությունների՝ Ազգային կենտրոնական և Ազգային քաղաքացիական կուսակցությունների կազմակերպմանը։ Նախկին ծառայությունների համար Միկլոշ Հորթին նրան 1920 թվականին նշանակել է խորհրդարանի վերին պալատում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 PIM identifier
- ↑ Balogh, Sándor (1986). Magyarország a XX. században (հունգարերեն). Kossuth. էջ 26. ISBN 978-963-09-2866-3. Վերցված է 4 February 2024-ին.
- ↑ Bertényi, Iván; Gyapay, Gábor (1992). Magyarország rövid története (հունգարերեն). Maecenas. էջ 481. ISBN 978-963-7425-66-0. Վերցված է 4 February 2024-ին.
- ↑ Szinnyei, József (1902). Magyar írók: élete és munkái a Magyar (հունգարերեն). Kiadja Hornyánszky V. էջ 104. Վերցված է 4 February 2024-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Լուկաչ» հոդվածին։ |