Լաոկոոն (Օդեսա)
«Լաոկոոն», մարմարյա քանդակ, արձան, «Լաոկոոնը և իր որդիները» հայտնի քանդակի կրկնօրինակը՝ տեղադրված Օդեսայի հնագիտական թանգարանի դիմաց։
Լաոկոոն | |
---|---|
տեսակ | քանդակ և կրկնօրինակ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն, արձանախումբ և հանրային արվեստ |
նյութ | Կարարայի մարմար |
գտնվելու վայր | Birzhova Square? |
քաղաք | Օդեսա |
պատկերված են
| |
Laocoön sculpture group in Odesa Վիքիպահեստում |
Քանդակի ստեղծման պատմությունը
խմբագրելՔանդակը պատրաստվել է Օդեսայի հայտնի ձեռնարկատեր (հետագայում քաղաքագլուխ) Գրիգորի Մարազլիի պատվերով՝ ամառանոցը զարդարելու նպատակով․ ամառանոցը գտնվել է Օդեսայի Ֆրանսիական զբոսայգու մոտ՝ բուսաբանական այգու և Չկալովի անվան առողջարանի տարածքում։ Եվրոպայում ճանապարհորդելու ժամանակ Մարազլին տեսել է Էլ Գրեկոյի «Լաոկոոն» կտավը, որն այժմ գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[1] և անգամ ցանկացել ձեռք բերել կտավը, բայց այցելելով Վատիկան, տպավորված էր հին հունական «Լաոկոոնը և իր որդիները» քանդակով, որի կրկնօրինակը պատվիրեց քանդակել հենց իր համար[2]։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային իշխանության որոշումների հիման վրա քանդակը, ինչպես նաև այլ անշարժ գույքեր պետականացվել էր։ Քանդակը վեց անգամ տեղից տեղ էր տեղափոխվաել[3]։ 1920-ական թվականի կեսերին քաղաքի ճարտարապետներ Մ․ Վ․ Զամեչեկը և Մ․ Ֆ․ Բեզչաստնովը քաղաքային իշխանությանն առաջարկեցին զարդարել քաղաքային պուրակներն ու զբոսայգիները քանդակներով՝ բռնագրավված նախկին հարուստ արիստոկրատ խավի ներկայացուցիչներից։ Այդպես քաղաքի տարածքում հայտնվեցին «Ամուր և Պսիքեն» Պալե-Ռոյալ հրապարակում, «Արու և էգ առյուծները» քաղաքային այգում[4]։ 1924 թվականի «Օդեսկի վեստի» (ուկրաիներեն՝ «Одеських вістей») թերթը իր երեկոյան թողարկման մեջ հայտնել է, որ «Լաոկոոնը» կտեղադրվի Ֆելդմանի ծառուղում[5]։ 1927 թվականին այդ քանդակը տեղադրվեց մշակույթի տան պուրակի դիմաց։ Չնայած դրան խմբագրությունը սրամտել է, որ տեղանքում «Լաոկոոնը» կտառապի ոչ միայն օձերից, այլև կեղտից։ Քանդակը նոր տարածքում հաճախ է վայրագությունների ենթարկվել։
1969 թվականին Ի․ Տ․ Չեռնյակովի առաջարկով որոշվեց քանդակը տեղափոխել հնագիտական թանգարան։ Քանդակը ապաձևափոխեցին, բայց միայն 1971 թվականին այն հայտնվեց նոր տարածքում, որտեղ և գտնվում է այժմ։ Նախկինի պես այն այսօր էլ շարունակվում է վայրագ գործողությունների ենթարկվելլ[6][7][8]։ Հասարակությունն առաջարկել է մարմարյա բնօրինակը տեղադրել հնագիտական թանգարանի սրահում, իսկ բաց երկնքի տակ ցուցադրել կրկնօրինակը՝ գիպսից կամ ժամանակակից պոլիմերներից[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Gallery of Art
- ↑ Феденев Р. «У Маразли ума разливы» (ռուսերեն). Одесский городской портал «Пассаж». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Скульптура Лаокоона в центре Одессы опять без руки
- ↑ «Скульптура "Лев и львица" , Одесса, Украина - описание, фото, на карте». www.openarium.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ У Маразли ума разливы
- ↑ «Жертвы вандалов: в Одессе отремонтировали 13 скульптур, часть из них снова сломали». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «В Одессе вандалы отломали руку скульптуре "Лаокоон и сыновья"». www.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Одесский Лаокоон: история вандализма». Новости Одессы | ГРАД (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «ПАМЯТИ ГРИГОРИЯ МАРАЗЛИ — Тиква - Ор самеах». viknaodessa.od.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Феденев Р. «У Маразли ума разливы» (ռուսերեն). Одесский городской портал «Пассаж». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- «Лаокоон / Laocoon». виртуальный тур (ռուսերեն). Одесса 360. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- Одесский Лаокоон: история вандализма Телекомпания «ГРАД»