Լայտիլա
Լայտիլա (ֆիններեն՝ Laitila [ˈlɑitilɑ], շվեդ.՝ Letala), քաղաք Արևմտյան Ֆինլանդիայի նահանգի Վարսինայս-Սուոմի շրջանում։
Լայտիլա | |
---|---|
Տեսակ | քաղաք և municipality of Finland? |
Երկիր | Ֆինլանդիա |
Վարչատարածք | Վարսինայս-Սուոմի |
Մակերես | 531,88 կմ² (հունվարի 1, 2023)[1] |
Ձևավորում | 1868 |
Պատմություն
խմբագրելԲնակավայրը հիմնադրվել է 1868 թվականին, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է 1986 թվականին։ Բնակչությունը 8425 մարդ է (2010 թվականի տվյալներով)։ Տարածքը 545,36 կմ² է, բնակչության խտությունը՝ 13,65 մարդ/կմ²[2]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Պոուկի տունը և «Կատեսեն Կիվին» («նախանձի քար»), որոնք ներկայացնում են տեղական բանաստեղծուհի Հելի Լաաքսոնենի Pali-Muni ցուցահանդեսը:
- Սուրբ Միքայելի եկեղեցին կառուցվել է 1480-ական թվականերին ուշ գոթական ոճով՝ մոխրագույն գրանիտից, երեք նեֆերով և գեղեցիկ պատի նախշազարդումներով:
- Քաղաքի մոտակայքում գտնվող Հին Ունտամոլա գյուղը, պատմաբանների հավաստմամբ, իր տեղում է արդեն 2 հազար տարի։ Ունտամալա հնագիտության Կենտրոն: Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Պետրոսի գեղեցիկ փայտե եկեղեցին, իսկ գերեզմանատանը հետաքրքիր հուշարձան է՝ «Kalevanpojan viikatteentikku»։ Վենտոլայի գյուղական տունը ծառայում է որպես արվեստի ցուցահանդեսների վայր, ամռանը գործում է սրճարան և ձեռագործ իրերի խանութ:
- Ամառային ցուցահանդես Կուստաա Հիեկկայի տանը:
- Կուպիլաի փակ բակի թանգարան: Թանգարանը համազգային նշանակություն ունի։ Գտնվում է Կուկելա գյուղում, կենտրոնից 5 կմ հեռավորության վրա։
Տնտեսություն
խմբագրել- 1973 թվականին Յամո Լայնը հիմնադրել է Laitilan Metalli Laine Oy ընկերությունը, որը դարձել է ժամանակակից մեքենաշինական գործարանի հիմքը։ Ընկերությունը ներկայացնում է կլոր սղոցման սարքավորումների ամբողջ տեսականին, կտրող մեքենաներ, կտրող գործիքներ, ինչպես նաև անտառահատման ոլորտի արտադրանք[3]:
- 1975 թվականին հիմնադրվել է Naval ընկերությունը՝ ամբողջ եռակցված գնդիկավոր ամրանների աշխարհի խոշորագույն արտադրողը։ Համաշխարհային ճանաչում ունեցող FlowServe կոնցեռնի կազմի մեջ մտնելը զգալիորեն ամրապնդեց Naval OY-ի դիրքերը, հատկապես միջազգային մասշտաբի մրցույթներին մասնակցելիս[4]:
- 1993 թվականից քաղաքում գործում է Tommi Laine Trading Oy ընկերությունը (գործադիր տնօրեն՝ Tommy Line), որը մատակարարում է փայտի սղոցման ժամանակակից սարքավորումներ։ Ձեռնարկությունը գտնվում է Լայտիլա քաղաքի հենց կենտրոնում՝ 2000 մ² մակերեսով արտադրական շենքերում[5]։
- Գործում է Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության գործարան։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
- ↑ «Лайтила».
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Станки Laimet». Արխիվացված է օրիգինալից 2014-07-24-ին. Վերցված է 2010-11-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Naval Oy (Финляндия)». Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 2010-11-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Tommi Laine Trading Oy». Արխիվացված է օրիգինալից 2010-11-15-ին. Վերցված է 2010-11-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայտիլա» հոդվածին։ |