Լամբրո
Լամբրո (իտալ.՝ Lambro), գետ հյուսիսային Իտալիայում՝ Լոմբարդիայում, Պո գետի ձախ վտակը։ Սկզիբ է առնում Կոմո մարզում, Կոմո լճից ոչ հեռու՝ Մոնտե Սան Պրիմոյից 1685 մետր բարձրության վրա Մադոնա դել Գիզալո բարձունքի մոտ։ Մագրելիո քաղաքից հետո հոսում է Վալասինա հովտով, անցնում Ասսո, Պոնտե Լամբրո, Էրբա կոմունաներով, Լամբրոնե անունով հոսում Պուզիանո լիճ։ Հոսելով Բրանցայով՝ հասնում է Մոնցա, հայտնի զբոսայգին (որտեղ Ումբերտո I-ը սպանել է Գաետանո Բրեշին) բաժանում երկու մասերի, որոնք կրկին միանում են մինչև գետի Միլանի արևելյան հատված հոսելը։ Օրիո Լիտայի մոտ թափվում է Պո գետը։
Լամբրո | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 130 կմ |
Ավազանի մակերես | 1950 կմ² |
Ջրի ծախս | 5,8 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ալպեր, Իտալիա |
Ակունքի տեղակայում | Ալպեր |
Գետաբերանի տեղակայում | Պո |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Cavo Redefossi?, Lambro Meridionale?, Bevera? և Ravella? |
Երկիր | ![]() |
Ջրահավաք | Պո գետի ավազան |
![]() |
Երկարությունը 130 կմ է, ավազանը՝ 1 950 կմ2։ Գետի միջին հոսանքներում ջրի հոսքը փոքր է (5.8 մ3/վրկ Միլանի տարածքում), բայց երբեմն հասնում է մինչև 40 մ3/վրկ կամ ավելի, ինչը հանգեցնում է ջրհեղեղների կամ անձրևոտ եղանակների։ Գետաբերանի մոտ ջրի միջին սպառումը կազմում է 24 մ3/վրկ։
Աղտոտում
խմբագրելԼամբրոն գտնվում է խիտ բնակեցված և ծանր արդյունաբերական գոտում (այդ թվում Միլանի մետրոպոլիայի տարածքի զգալի մասն ավելի քան 3,000,000 բնակչությամբ)։ Մինչև 2002 թվականին Կեղտաջրերի վերամշակման գործարանի շինարարությունը, Միլան քաղաքի ամբողջ կոյուղին, ինչպես նաև արդյունաբերական հոսքաջրերը, անմշակ կերպով հոսել են դեպի գետ։
Աղբյուրներ
խմբագրել- Giuseppe Orombelli, Una nuova geologia per la Lombardia, Hoepli (Led), Milano, 2010
- Luciano Ponzoni, Il fiume Lambro: l'utilizzo, l'abbandono, gli interventi di salvaguardia, Consorzio del Parco della Valle del Lambro ed., 2008
- Matteo M. Beretta, In canotto lungo il Lambro, storia dell'antica Brianza, Vivibrianza, 2009
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբրո» հոդվածին։ |