Լազվան (թուրքերեն՝ Aslanyurdu, քրդ.՝ Lazwan, զազակի՝ Lazvan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Մնձուր գետի ձախ կողմում, երկու ձորակների ձախ կողմում։

Գյուղ
Լազվան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՄեծկերտի գավառակ
Բնակչություն219 մարդ (2000[1])
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ428
Փոստային ինդեքսներ62800
Լազվան (Մեծկերտի գավառ) (Աշխարհ)##
Լազվան (Մեծկերտի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Ուներ բերրի և ջրառատ հողեր։ Գյուղի հյուսիս-արևելքում Տզրուկ անունով բավականին մեծ լիճ կա։

Բնակչություն խմբագրել

1915 թվականի սկզբերին ուներ 25-30 տուն հայ և քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին ատաղձագործությամբ, դերձակությամբ, որմնադրությամբ և այլ արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Լազվանն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Աստվածամայր) եկեղեցի։ Գյուղի մոտ՝ լեռան լանջի վրա գտնվում էր Խաստիլվա Ս. Սարգիս վանքը։

Կրթություն խմբագրել

1878 թվականից սկսած Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.yerelnet.org.tr/koyler/koy.php?koyid=262240
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 554

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474