Մեծկերտի գավառակ
Մեծկերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։
Գավառակ | |
---|---|
Մեծկերտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Դերսիմի գավառ |
Այլ անվանումներ | Մազկերտ, Մալազկերտ, Մենծկերտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Մեծկերտցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կենտրոնը Մեծկերտ քաղաքն էր։
Աշխարհագրությոն Խմբագրել
Ունի լեռնային տարածք, որի մեծ մասը ծածկված է անտառներով։ Հարուստ է ջրով։
Պատմություն Խմբագրել
Գավառակի տարածքն համապատասխանում է Չորրորդ Հայքի Պաղնատուն գավառին։
XIX դարի սկզբին հանդիսանում էր Դիրաբեքիրի նահանգի Չարսանջակ գավառի 4 գավառներից մեկը։
XIX դարի երկրորդ կեսին Մազկերտ անվանմամբ մտնում է Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի կազմում։ Թուրքերը գավառակին անվանում էին նաև Կորաչոր (Գորաչոր)։
Բնակչություն Խմբագրել
Մեծկերտը XX դարի սկզբին ուներ 3149 տուն` 18 232 հայ և քուրդ բնակչով։
Վարչական բաժանում Խմբագրել
Գավառակն ուներ 21 բնակավայր, որից 14-ը ունեին հայ և քուրդ բնակիչ, իսկ 7-ը քրդաբնակ էր[1]։
Աղբյուրներ Խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն