Լադո Ասաթիանիի փողոց (Թբիլիսի)

Լադո Ասաթիանիի փողոց (վրաց.՝ ლადო ასათიანის ქუჩა), փողոց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի շրջանում՝ Սոլոլակ բլրի ստորոտում։ Սկսվում է Երուսաղեմի փողոցից և ավարտվում Ամագլեբա ու Կոջորի փողոցների հատման վայրում։

Լադո Ասաթիանիի փողոց
վրաց.՝ ლადო ასათიანის ქუჩა
Lado Asatiani street, Tbilisi (Photo A. Muhranoff, 2011).jpg
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՇրջանՀին Թբիլիսի
Գտնվում էԹբիլիսի
Երկարություն800 մետր
Լայնություն6 մետր
ՄետրոՏավիսուպլեբիս մեոդանի (մետրոյի կայարան)
Նախկին անվանումԱյգեգործական (1841թ.),
Բարսեղ Բեհբության (1843թ.),
Ֆրիդրիխ Էնգելս (1922թ.),
Իոսիֆ Իվանիձե (1923թ.)
Անվանվել էԼադո Ասատիանի
Wikimapia-ում
OpenStreetMap-ում

ՊատմությունԽմբագրել

Փողոցն իր ներկա անվանումը ստացել է ի պատիվ վրացի գրող Լադո Ասաթիանիի 1991 թվականին։ Նախկինում բազմիցս փոխվել է փողոցի անունը։ 1841 թվականին կոչվել է Այգեգործական, 1843 թվականին՝ Բարսեղ Բեհբության, 1922 թվականին՝ Ֆրիդրիխ Էնգելս, 1923 թվականին՝ Իոսիֆ Իվանիձե։

Լադո Ասաթիանիի փողոցում տարբեր տարիների բնակվել են հայտնի և ազդեցիկ անձինք, որոնց մեծ մասը հայեր են եղել։

Ասաթիանի փողոցում է գտնվել նախկին Մանթաշյանի առևտրային ուսումնարանը, որը խորհրդային տարիներին գործարկվել է որպես թիվ 43 դպրոցը, որտեղ սովորել և ավարտել են մշակույթի ազդեցիկ և հայտնի գործիչներ Միքայել Թարվերդյանը, Էդուարդ Խաղագորտյանը, Լև Կուլիջանյանը, Եվգենի Բաշինջաղյանը, Թելման Զուրաբյանը, Թադևոս Ավետի Բարխուդարյանը, Գրիգորի Բեժանովը, Ա. Տեր-Գրիգորյանը, Ա. Մուրադյանը և ուրիշներ։

Տեսարժան վայրերԽմբագրել

Թիվ 22 տուն - պատկանել է Բեհբությանին։

Թիվ 27 տուն (ճարտարապետ Կ.Ա.Սարգսյան)- պատկանել է Մ.Քալանթարյանին։

Թիվ 50 տուն (1910-1911, ճարտարապետ Ղազար Սարգսյան) - Մանթաշյանի առևտրային ուսումնարան[1]։

Թիվ 28 տուն - ազնվական կուսյերի խորհրդի շենք[2][3]։

Թիվ 30 տուն - այստեղ էին բնակվում սիմենսները[4]։

Թիվ 32 — այս հասցեում է գտնվում վրացականացված հայկական առաքելական Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցին[5][6]։

1909—1914 թվականներին Սոլոլակի բլրի մեջ թունել է փորվել, որը դարձել է դեպի բուսաբանական այգի տանող երկրորդ ճանապարհ։ Ինժեներն է եղել Կ.Խատիսյանը (Բրայլովսկու հետ համատեղ)։ Թունելը գործել է մինչև 2004 թվականը։ Փակվելուց հետո վերափոխվել է գիշերային ակումբի[7]։

ՊատկերասրահԽմբագրել

Տուն 17/32  
Տուն 24  
Տուն 24-26  
Տուն 28  

ԳրականությունԽմբագրել

Т. Р. Квирквелия Архитектура Тбилиси. М.: Стройиздат, 1985

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Прогулка по Сололаки. Тбилиси. Улица Ладо Асатиани Archived 2018-04-07 at the Wayback Machine.