Լադոգայի կայարան (Սանկտ Պետերբուրգ)

Լադոգայի կայարան (ռուս.՝ Ладожский вокзал), Դոլգորուկովի ամառանոց (ռուս.՝ Дача Долгорукова) կայարանի ուղևորական տերմինալ, Սանկտ Պետերբուրգի 5 գործող կայարաններից ամենաժամանակակիցը և միակ տրանզիտային կայարանը։ Գտնվում է Զանևսկի 73 (Կրասնոգվարդեյսկի շրջան) հասցեում։

Լադոգայի կայարան
Լադոգայի կայարանի ընդհանուր տեսքը
Ե. ու. բաժանմունքՍանկտ-Պետերբուրգի բաժանմունք
Բացվել է2003 թվական
Տեսակուղևորական
Կառամատույցների ձևհարթ
ՃարտարապետներՅավեյն Իգորևիչ
Ելք դեպիԶանևսկի պողոտա, Կարլ Ֆաբերժեի հրապարակ
ԴիրքՍանկտ-Պետերբուրգ
Հղումը Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Միջանցիկ կայարան կառուցելու գաղափարը ծնվեց 1960-ական թվականներին։ Նոր կայարանի շինարարության նախապատրաստական աշխատանքները Լենինգրադում սկսվեցին 1980-ական թվականների վերջում, սակայն շուտով սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով նախագիծը ժամանակավորապես դադարեցվեց։

Փոքր Օխտայի շրջանում գործող կայարանային համալիրը կառուցվել է 2001-2003 թվականներին ճարտարապետ Նիկիտա Յավեյնի նախագծով և հաշվարկված է օրական ընդունել 50 զույգ արվարձանային և 26 զույգ միջքաղաքային գնացքներ։ Կայարանը կառուցվել է «ինտելեկտուալ կառույցի» սկզբունքով և հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ և տեխնոլոգիապես առաջատար կայարաններից մեկը։

Ճարտարապետություն

խմբագրել

Կայարանային համալիրը կազմված է արվարձանային և միջքաղաքային գնացքների կայարաններից։ Արվարձանային գնացքների կայարանը տեղակայված է ստորգետնյա հատվածում, միջքաղաքայինը՝ վերին հատվածում։ Լադոգայի կայարանի վերին հատվածի հիմնական տարածքը զբաղեցնում է Սվետովոյ սրահը։ Այնտեղ են տեղակայված ուղևորների համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։ Համալիրը միացված է «Լադոգա» մետրոյի կայարանի վերերկրյա նախասրահի հետ։

Երկաթուղային հաղորդակցություն

խմբագրել

Միջքաղաքային գնացքներ

խմբագրել

Լադոգայի կայարանը հիմնականում սպասարկում է հյուսիսային և արևելյան ուղղությունները։

2013 թվականի տվյալներով այնտեղից մեկնում են հետևյալ գնացքները՝

№ գնացքներ Երթուղի № գնացքներ Երթուղի
5 Պետրոզավոդսկ - Սանկտ-Պետերբուրգ 6 Սանկտ-Պետերբուրգ - Պետրոզավոդսկ
13 Նովոկուզնեցկ Նովոկուզնեցկ - Սանկտ-Պետերբուրգ 14 Նովոկուզնեցկ Սանկտ-Պետերբուրգ - Նովոկուզնեցկ
15 Արկտիկա Մուրմանսկ - Մոսկվա 16 Արկտիկա Մոսկվա - Մուրմանսկ
21 Մուրմանսկ - Սանկտ-Պետերբուրգ 22 Սանկտ-Պետերբուրգ - Մուրմանսկ
31 Լև Տոլստոյ Հելսինկի - Մոսկվա 32 Լև Տոլստոյ Մոսկվա - Հելսինկի
39 Աստանա - Սանկտ-Պետերբուրգ 40 Սանկտ-Պետերբուրգ - Աստանա
71 Դեմիդովսկի ճեպընթաց Եկատերինբուրգ - Սանկտ-Պետերբուրգ 72 Դեմիդովսկի ճեպընթաց Սանկտ-Պետերբուրգ - Եկատերինբուրգ
73 Տյումեն - Սանկտ-Պետերբուրգ 74 Սանկտ-Պետերբուրգ - Տյումեն
101 - 102 Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ
115 Սանկտ-Պետերբուրգ - Ադլեր 116 Ադլեր - Սանկտ-Պետերբուրգ
123 Շարյա - Սանկտ-Պետերբուրգ 124 Սանկտ-Պետերբուրգ - Շարյա
201 Մուրմանսկ - Սանկտ-Պետերբուրգ 202 Սանկտ-Պետերբուրգ - Մուրմանսկ
211 - 212 Մոսկվա - Մուրմանսկ
219 - 220 Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ
231 Մուրմանսկ - Սանկտ-Պետերբուրգ 232 Սանկտ-Պետերբուրգ - Մուրմանսկ
257 - 258 Սանկտ-Պետերբուրգ - Մոսկվա
349 Կոստոմուկշա - Սանկտ-Պետերբուրգ 350 Սանկտ-Պետերբուրգ - Կոստոմուկշա
387 Վորկուտա - Սանկտ-Պետերբուրգ 388 Սանկտ-Պետերբուրգ - Վորկուտա
389 Արխանգելսկ - Սանկտ-Պետերբուրգ 390 Սանկտ-Պետերբուրգ - Արխանգելսկ
391 Միկուն - Սանկտ-Պետերբուրգ 392 Սանկտ-Պետերբուրգ - Միկուն
609 Սոնկովո - Սանկտ-Պետերբուրգ 610 Սանկտ-Պետերբուրգ - Սոնկովո
617 Սպիտակ գիշերներ Վոլոգդա - Սանկտ-Պետերբուրգ 618 Սպիտակ գիշերներ Սանկտ-Պետերբուրգ - Վոլոգդա
657 Պետրոզավոդսկ - Սանկտ-Պետերբուրգ 658 Սանկտ-Պետերբուրգ - Պետրոզավոդսկ

2003-2006 թվականներին կայարանից մեկնել են Ռեպին և Սիբելիուս գնացքները, սակայն հետո դրանք վերադարձվել են Ֆինլանդական կայարան։ Յուրաքանչյուր ժամ Լադոգայի կայարանի ծառայություններից օգտվում է մոտ 400 մարդ[1]։

Արվարձանային գնացքներ

խմբագրել

Արվարձանային գնացքները հասնում են մինչև Վոլխով, Մգա, Նևդուբստրոյ, Սվիր, Կիրիշի և Բուդոգոշչ, ինչպես նաև իրականացվում է արագացված երթուղի դեպի Բաբաևո։

Նախորդող
Գլուխոօզյորսկայա
Լադոգայի կայարան
Հաջորդող
Զանևսկի Պոստ 2

Հեռանկարներ

խմբագրել

Կային էլեկտրական գնացքների միջանցիկ շարժման կազմակերպման նախագծեր, որը քաղաքին կտար ևս մեկ տրանսպորտային օղակ, սակայն, ոչ մի գործնական քայլ այդ ուղղությամբ ոչ քաղաքային իշխանությունները, ոչ էլ երկաթգիծը չձեռնարկեցին։

Լադոգայի կայարանը արվեստում

խմբագրել

Լադոգայի կայարանը ցուցադրվել է մի քանի ֆիլմերում՝

  • Ոստիկանական պատերազմներ 7

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Характеристика Ладожского вокзала». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել