Վլադիմիր Իևլև

ռուս նկարիչ
(Վերահղված է Իևլև Վլադիմիրից)

Վլադիմիր Իվանովիչ Իևլև (ռուս.՝ Владимир Иванович Иевлев, հոկտեմբերի 23, 1922(1922-10-23), Վելիկի Ուստյուգ, ՌԽՖՍՀ - դեկտեմբերի 25, 1993(1993-12-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Վլադիմիր Իևլև
Ծնվել էհոկտեմբերի 23, 1922(1922-10-23)
ԾննդավայրՎելիկի Ուստյուգ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1993(1993-12-25) (71 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 23-ին Մեծ Ուստյուգում։ 1938-1940 թվականներին Լենինգրադում սովորել է գեղարվեստի ուսումնարանում։ 1940 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Մարտնչել է Լենինգրադի ճակատում։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[2][3]։

1946-1952 թվականներին ուսումը շարունակել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Պյոտր Իվանովսկու հետ։ Ավարտել է ինստիտուտը Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ուլյանովների ընտանիքում» նկարը[4]։

Մասնակցել է ցուցահանդեսների 1952 թվականից։ Նրա նկարներից են՝ «Վլադիմիր Ուլյանովը՝ գիմնազիստ» (1954), «Մենք կգնանք ուրիշ ճանապարհով» (ռուս.՝ «Мы пойдём другим путём»)[5](1955), «Լենինի զրույցը Ցանդերի հետ», «Նիկոլայ Կիբալչիչ»[6] (երկուսն էլ 1964), «Աշխատանքի վետերան Ա. Պ. Իևլևայի դիմանկարը» (1973), «Խորհրդային Անդրբևեռի պաշտպան Ս. Տ. Երշովի դիմանկարը» (1975), «Դիրիժոր Գ. Ա. Գուսմանի դիմանկարը»[5] (1976) և այլն։

Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 72-րդ տարում։

Վլադիմիր Իևլևի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտասահմանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.51.
  2. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.120.
  3. Подвиг народа
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.67.
  5. 5,0 5,1 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 1. М., Искусство, 1983. С.484.
  6. Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.23.

Աղբյուրներ խմբագրել

  • Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.23.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.51.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 1. М., Искусство, 1983. С.484.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.119-120.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.390. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.67.
  • Иевлев Владимир Иванович // Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.444.