Իրմգարդ Գրիս

ավստրիացի փաստաբան, դատավոր

Իրմգարդ Գրիս (գերմ.՝ Irmgard Griss, հայտնի է նաև որպես Իրմգարդ Գրիս-Ռայտերեր, գերմ.՝ Irmgard Griss-Reiterer[3], հոկտեմբերի 13, 1946(1946-10-13)[2], Դոյչլանդսբերգ, Շտիրիա), ավստրիացի փաստաբան, դատավոր, Ավստրիայի Գերագույն դատարանի նախկին նախագահ։ 2016 թվականի Ավստրիայի նախագահական ընտրություններում գրանցվել է որպես անկախ թեկնածու։

Իրմգարդ Գրիս
 
Կուսակցություն՝ NEOS՝ Նոր Ավստրիա
Կրթություն՝ Գրացի համալսարան (1970) և Հարվարդի իրավունքի դպրոց (1975)
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ իրավաբան, դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1946(1946-10-13)[2] (77 տարեկան)
Ծննդավայր Դոյչլանդսբերգ, Շտիրիա
Քաղաքացիություն  Ավստրիա

Կենսագրություն խմբագրել

Իրմգարդ Գրիսը 1965 թվականին ավարտել է Գրացի առևտրի ակադեմիան, 1970 թվականին՝ Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարանը իրավաբանի որակավորմամբ[4]։ 1971-1975 թվականներին եղել է համալսարանի ասպիրանտ։ Ավարտել է նաև Հարվարդի իրավաբանական դպրոցի իրավագիտության բաժինը։ 1978 թվականին Վիեննայում եղել է փաստաբան, 1979-1980 թվականներին՝ Վիեննայում առևտրային հարցերով համայնքային դատարանի դատավոր, 1981-1987 թվականներին՝ Վիեննայի առևտրի դատարանի դատավոր, 1987-1992 թվականներին՝ Վիեննայի Վերաքննիչ դատարանի դատավոր (Oberlandesgericht), 1993 թվականից՝ Ավստրիայի գերագույն դատարանի դատավոր։ 2007-2011 թվականներին եղել է Գերագույն դատարանի նախագահ։

Իրմգարդ Գրիսը Գրացի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր է, իսկ 2013 թվականի մայիսից` սպառողական հարցերով բրոքեր։ Եղել է Սինգապուրի Միջազգային առևտրային դատարանի դատավոր, 2008 թվականից Ավստրիայի Սահմանադրական դատարանի դատավորի տեղակալ, նշանակվել է Ազգային Խորհրդի կողմից։

Գրիսը 2015 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ավստրիայի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու առաջադրելու մտադրության մասին[5]։ Երբ նա հրապարակայնորեն հայտարարեց, որ չի ընդունում որևէ կուսակցության տնտեսական աջակցությունը, պաշտոնապես առաջադրեց Ավստրիայի նախագահի իր թեկնածությունը և հնարավորություն տվեց որոշ կուսակցությունների հետագայում իրեն աջակցելու։ Այնուհետև նրան երկու տարբեր առիթներով հրավիրեցին ներկայացնելու իր թեկնածությունը Ավստրիական ազատություն կուսակցության և NEOS-ի (Նոր Ավստրիա և լիբերալ ֆորում) լսումների ժամանակ։ Երկուսն էլ հետագայում մերժեցին նրա առաջարկը[6]։ Ավստրիական ազատություն կուսակցությունը ներկայացրեց իր թեկնածուին՝ Նորբերտ Հոֆերիին[7]։ NEOS հայտարարել է, որ կաջակցի Գրիսին և ցանկացած այլ անկախ թեկնածուի անուղղակիորեն, և մտահոգություն է հայտնել նախագահի գրասենյակի ուժեղ կուսակցական քաղաքականացման և նախընտրական քարոզչության վերաբերյալ[8]։ NEOS-ի ղեկավար Մատիաս Ստրոլցը հայտարարել է, որ 2016 թվականի փետրվարի 9-ին NEOS-ը կարող է նաև աջակցել Ավստրիայի Կանաչ կուսակցության նախկին նախագահի նախկին խոսնակ Ալեքսանդր Վան դել Բելենին[9]։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում Գրիսը ստացավ ձայների գրեթե 19 տոկոսը։

2017 թվականի հուլիսի 8-ին Գրիսը NEOS-ի ընտրական դաշինքի մեջ է մտել հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համար։ Թեև նա կուսակցության անդամ չէ, նա NEOS-ի ցուցակում կստանա երկրորդ տեղը, ինչը որոշվել է Վիեննայում տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131418017 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Hon.-Prof. Dr. Irmgard Griss-Reiterer, LL.M.»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2018-04-06 
  4. Verfassungsrichterinnen und Verfassungsrichter - Ersatzmitglieder - Irmgard GRISS
  5. Hofburg-Wahl: Griss hält Antrittsrede auf YouTube Die Presse, December 17th 2015
  6. 100.000 Euro: Erste Großspende für Griss' Kampagne Der Standard, December 18th 2015
  7. Hofer ist FPÖ-Kandidat Wiener Zeitung, January 28th 2016
  8. NEOS begrüßen Griss Kandidatur zur Bundespräsidentin “außerordentlich” Vienna Online, 18 December 2015
  9. «Neos wollen Griss und Van der Bellen unterstützen»։ Nachrichten.at։ 2015-01-02։ Վերցված է 2016-04-05 
  10. Griss bei NEOS-Treffen: "Große Ehre für mich" Kurier, July 8 2017