Իրինա Ղափլանյան
Հայ քաղաքական գործիչ
Իրինա Ղափլանյան (սեպտեմբերի 27, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքագետ, հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (2019 թվականի հունիսի 1[1] - 2020 թվականի նոյեմբերի 17)։ Նախկին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ։
Իրինա Ղափլանյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունիսի 1-ից - 2020 նոյեմբերի 17 | |||
Կրթություն՝ | Մալթայի համալսարան (2001), Diplomatic Academy of London? (2006), Վեստմինստերի համալսարան (2006) և Քեմբրիջի համալսարան (2014) | ||
Գիտական աստիճան՝ | Քաղաքական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքագետ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1983 (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում[1]։ Անկուսակցական է[1]։
Կրթություն
խմբագրել- 1989-1998 թվականներին սովորել և ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։
- 1998-1999 թվականներին ուսանել է Միացյալ Նահանգներում FSA FLEX ծրագրով` ավագ դպրոցի ավարտական դասարանում։
- 1999-2001 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, սակայն երկու տարի իրավագիտություն ուսանելուց հետո որոշել է փոխել ոլորտը, ընդունվելով Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ 2001-2004 թվականներին ավարտել է Մալթաի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի կոչում (թեզի պաշտպանություն` Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության երկակիությունը)։
- 2005-2006 թվականներին սովորել է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում, Ուեսթմինսթրի համալսարանում, ստանալով դիվանագիտության մագիստրոսի կոչում (թեզի պաշտպանության թեման` Կանայք դիվանագիտության մեջ)։
- 2009-2014 թվականներին սովորել է Քեմբրիջ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ստանալով գիտության թեկնածուի (PhD) գիտական աստիճան (թեզի պաշտպանության թեման` Հետխորհրդային Հայաստան` նոր քաղաքական վերնախավ և նոր քաղաքական տրամախոսություն)[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1999-2001 թվականներին աշխատել է Հանուն ընտանիքի և առողջության հասարակական կազմակերպությունում որպես վարչական օգնական։
- 2006-2007 թվականներին աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում որպես ազգային կայուն զարգացման ծրագրի համակարգող։
- 2008-2009 թվականներին Ջորջթաուն համալսարանի կենսաանվտանգության բաժնի վերլուծաբան, փորձագետ։
- 2010-2013 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Caucasus Edition, Journal of Conflict Transformation պարբերականի համախմբագիր։
- 2012-2017 թվականներին համահիմնադրել է Գրին Բին էկո սրճարանների ցանցը։
- 2014-2017 թվականներին աշխատել է որպես Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ։
- 2015-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Extension բաժնում, մշակելով և դասավանդելով կանանց առաջնորդության և իրավահավասարության դասընթացներ։
- 2016 թվականին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի General Education ամբիոնում, դասավանդել է քաղաքագիտություն։
- 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ[1] , 2020 թվականի նոյեմբերի 17-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից[2]։
Գիտական գործունեություն
խմբագրելՄի շարք գիտական հոդվածների և գրքի հեղինակ է[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա (ամուսինը՝ Դեյվիդ Բեքքեթը, ամերիկացի է)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Իրինա Ղափլանյանի կենսագրությունը ՀՀ բնապահպանության նախարարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին.