Իրենա Լիժբոա

պորտուգալացի գրող, մանկավարժ

Իրենա Լիժբոա (պորտ.՝ Irene do Céu Vieira Lisboa, դեկտեմբերի 25, 1892(1892-12-25)[1], Arruda dos Vinhos - նոյեմբերի 25, 1958(1958-11-25)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի գրող, բանաստեղծուհի, մանկավարժ, կրթության տեսաբան: Երբեմն նրան անվանում են պորտուգալական գրականության ամենախոշոր կին գործիչներից մեկը[4]:

Իրենա Լիժբոա
Ծնվել էդեկտեմբերի 25, 1892(1892-12-25)[1]
ԾննդավայրArruda dos Vinhos
Վախճանվել էնոյեմբերի 25, 1958(1958-11-25)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Գրական անունJoão Falco[2] և Manuel Soares[2]
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուպորտուգալերեն
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
ՊարգևներCommander of the Order of Liberty?[3]

ԿենսագրությունԽմբագրել

Իրենա Լիժբոան ծնվել է Լիսաբոնից ոչ հեռու գտնվող Առուդա-դուշ-Վինյուշ կոմունայում: Ավարտել է այդ քաղաքի տարրական դպրոցը, այնուհետև կրթություն է ստացել Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում (մասնավորապես` Ժան–Ժակ Ռոսոյի համալսարանում), որտեղ ուսանել է մանկավարժություն: Կրթությունն ավարտելուց հետո սկսել է աշխատել նախադպրոցական կրթության բնագավառում: 1932 թվականին ստացել է Բրագա քաղաքի նախադպրոցական հաստատությունների տեսուչի պաշտոնը[5]: Սակայն շուտով Անտոնիո Սալազարի «Նոր պետության» գաղափարական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով հեռացվել է այդ աշխատանքից և տեղափոխվել Instituto de Alta Cultura (արտասահմանում պորտուգալերեն լեզվի աջակցությամբ զբաղվող հաստատություն), իսկ 1940 թվականին աշխատանքի է անցել Կրթության նախարարությունում. նրան արգելված էր դասավանդել:

Իրենա Լիժբոան իր կյանքի վերջին հատվածը ամբողջությամբ նվիրեց գրականագիտական ստեղծագործություններ և մանկավարժության վերաբերյալ գիտական աշխատանքներ գրելուն, նրա բոլոր գրքերը խիստ գրաքննության էին ենթարկվում: Մահացել է 1958 թվականին, իր 66-ամյակից մեկ ամիս առաջ: 2013 թվականի հունվարի 25-ին նրա աճյունի մասունքները լիսաբոնյան Cemitério da Ajuda գերեզմանոցից տեղափոխել են հայրենի գյուղի գերեզմանոց[6]: Լիսաբոնի ուսուցիչների ազգային ֆեդերացիան կոչվում է Իրենա Լիժբոայի անունով:

Լիժբոայի առաջին գիրքը` երեխաների համար հեքիաթների Treze Contarelos ժողովածուն, տպագրվել է 1926 թվականին: 1936 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծությունների ժողովածուն` Um dia e outro dia… — Diário de uma Mulher («Ջոն Ֆալկո» կեղծանունով, որը նա օգտագործում է նաև հետագա մի շարք ստեղծագործությունների համար): Իրենա Լիժբոայի ամենահայտնի վեպերից են` Solidão — Notas do punho de uma mulher (1939), Começa uma vida (1940), Voltar atrás para quê? (1956): Բացի այդ, նա բազմաթիվ հոդվածներ է գրել նախադպրոցական կրթության տեսության վերաբերյալ:

Ընտրյալ ստեղծագործություններԽմբագրել

  • Apontamentos, writings resembling a diary, 1943.
  • Começa uma vida, autobiographical story, 1940.
  • Esta cidade!, reportage, 1942.
  • Título qualquer serve reportage, 1958.
  • Solidão, writings resembling a diary, 1965.

ՄատենագիտությունԽմբագրել

  • Morão Paula, Irene Lisboa — vida e escrita, Editorial Presença, Lisboa, 1989.
  • SAYERS, Raymond S.: «Irene Lisboa as a writer of fiction», em Hispania, Vol. XLV, n.º2, Maio 1962, págs. 224—232.

ԾանոթագրություններԽմբագրել