Բացել գլխավոր ցանկը

Իրավունքի և ազատության շարժում

Իրավունքի և ազատության շարժում (բուլղար․՝ Движение за права и свободи, թուրք.՝ Hak ve Özgürlükler Hareketi), բուլղարական քաղաքական կուսակցություն: Հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը: Կուսակցության հիմնադիրը և պատվավոր նախագահը համարվում է դոկտոր Ահմեդ Դողանը: Սակայն 2013 թվականին տեղի ունեցած հարձակումից հետո, նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը: 2013 թվականին կուսակցությունը սկսել է ղեկավարել Լյութվի Մեսթանը: Սակայն, 2015 թվականի դեկտեմբերի իր ելույթից հետո, Մեսթանը հեռացվել է կուսակցության շարքերից: Նրա տեղը զբաղեցրել է Մուստաֆա Քարադայըն: Կուսակցությունը անդամակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» ալյանսին:

Իրավունքի և ազատության շարժում
Տեսակpolitical party in Bulgaria?
ԵրկիրFlag of Bulgaria (1971 – 1990).svg Բուլղարիա
ԱռաջնորդԼյութվի Մեսթան
Հիմնադրվածհունվարի 4, 1990
ԳաղափարախոսությունMinority rights? և սոցիալական լիբերալիզմ
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՍոֆիա
Միջազգային պատկանելություն«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
Կայքdps.bg
Movement for Rights and Freedoms Վիքիպահեստում
Կուսակցության ներկայիս առաջնորդ Մուստաֆա Քարադայըն

2007 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 392 650 ձայն կամ ձայների ընդհանուր թվի 20,26 %-ը: Արդյունքում, ստացել է 4 մանդատ եվրախորհրդարանում՝ մի փոքր հետ մնալով Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման կուսակցությունից և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և Սոցիալական հումանիզմի շարժման կազմած կոալիցիայից: Կուսակցության պատգամավորներն են եղել Ֆիլիզ Հյուսմենովան, Մարիելկա Բաևան, Մեթին Քազաքը և Վլադկո Պանայտովը

2012 թվականին կուսակցության հիմնական դեմքեր Քասիմ Դալը և Քորման Իսմայիլովը դուրս եկան կուսակցությունից և հայտարարեցին, որ կհիմնեն նոր կուսակցություն[1]: Տեսաբաններ կարծում են, որ որ նոր կուսակցությունը կհիմնվի Բուլղարիայի մուսուլման բնակչության և Թուրքիայում բնակվող բուլղարացիների ձայների վրա[2]:

Բուլղարիայի ազգային ժողովում կուսակցության պատգամավորների քանակըԽմբագրել

  • 36-րդ գումարում (1991—1994) — 24 պատգամավոր (10,00 %)
  • 37-րդ գումարում (1994—1997) — 15 պատգամավոր (6,25 %)
  • 38-րդ գումարում (1997—2001) — 19 պատգամավոր (7,92 %)
  • 39-րդ գումարում (2001—2005) — 21 պատգամավոր (8,75 %)
  • 40-րդ գումարում (2005—2009) — 34 պատգամավոր (14,17 %)
  • 41-րդ գումարում (2009—2013) — 38 պատգամավոր (15,83 %)
  • 42-րդ գումարում (2013—2014) — 36 պատգամավոր (15 %)
  • 43-րդ գումարում (2014—2017) — 38 պատգամավոր (14,8 %)
  • 44-րդ գումարում (2017) — 26 պատգամավոր (10,8 %)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Газета „Труд“
  2. „Корман Исмаилов и Касим Дал казват, че партията, която правят, няма да бъде етническа. Не вярвам. Най-вероятно го казват, за да спазят нормите на конституцията“ // „Труд“