Իվ Հյուսոն
Իվ Հյուսոն (անգլ.՝ Eve Hewson, հուլիսի 7, 1991[1][2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի և ամերիկացի դերասանուհի։
Իվ Հյուսոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1991[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Նյու Յորքի կինոակադեմիա, St. Andrew's College? և National Performing Arts School? |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Բոնո, մայր՝ Ali Hewson? |
Համատեղ ապրող(ներ) | James Lafferty? |
Կենսագրություն
խմբագրելԾնողներն են U2 խմբի վոկալիստ Բոնոն (Փոլ Դևիդ Հյուսոն) և ակտիվիստ Էլիսոն Հյուսոնը (ամուսնությունից առաջ՝ Ստյուարտ)[3]։ Իվն ունի ավագ քույր՝ Ջորդան Հյուսոնը (ծնվել է 1989 թվականին) և կրտսեր եղբայրներ՝ Էլայա Բոբ Հյուսոնը (ծնվել է 1999 թվականին) և Ջոն Աբրահամ Հյուսոնը (ծնվել է 2001 թվականին)։ 18 տարեկանում Իվը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ավարտել է Տիշ արվեստի դպրոցը և Նյու Յորքի կինոարվեստի ակադեմիան[4]։
Դերասանական կարիերան սկսել է 2008 թվականին՝ խաղալով «Ակումբ 27» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Որտեղ էլ որ լինես», «Արյունակցական կապեր», «Խոսքերը բավական են» ֆիլմերում։ 2014-2015 թվականներին նկարահանվել է «Նիկերբոքեր հիվանդանոց» հեռուստասերիալում[5][6][7][8][9][10]։ 2015 թվականին նկարահանվել է «Լրտեսների կամուրջը» ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Ակումբ 27 | The 27 Club | Ստելլա |
2008 | ֆ | Darkness Turns to Light | նկարչուհի | |
2008 | ֆ | Musical Names and Musical Sounds | կին | |
2010 | ֆ | The Script: For the First Time | Դելլա | |
2011 | ֆ | Որտեղ էլ լինես | This Must Be the Place | Մերի |
2013 | ֆ | Արյունակցական կապեր | Blood Ties | Իվոն |
2013 | ֆ | Խոսքերը բավական են | Enough Said | Տես |
2014-2015 | ս | Հիվանդանոց Նիքերբոքեր | The Knick | Լյուսի Էլքինս |
2015 | ֆ | Լրտեսների կամուրջը | Bridge of Spies | Քերոլ Դոնովան |
2017 | ֆ | Թիթեռ | Papillon | Նենեթ |
2017 | ֆ | Paper Year | Ֆրենի Նայթինգեյլ | |
2018 | ֆ | Ռոբին Հուդ | Robin Hood | Օրիորդ Մերիան |
2018 | ֆ | The True Adventures of Wolfboy | Ռոուզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «При виде крови: актриса Ив Хьюсон о сериале «Больница Никербокер» Стивена Содерберга». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Bono’s daughter Eve Hewson: 'My parents are way more fun than me'
- ↑ Does Eve Hewson have 'blur face?'
- ↑ 'The Knick' Star Eve Hewson on Being Bono’s Daughter and Injecting Cocaine Into Clive Owen’s Penis
- ↑ Eve Hewson: Dad was like, 'No, no, no' but I just had to take up acting
- ↑ Bono’s Daughter, Eve Hewson, Wears Sexy Lingerie for GQ Magazine
- ↑ 'My dad wants to be in a film with Beyonce!' Bono’s daughter Eve Hewson reveals how U2 star envies her acting career as she strikes a sultry pose for W
- ↑ Bono’s daughter Eve Hewson stuns in period costume during wedding scene on set of drama The Knick in snowy New York
Արտաքին հղումններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Հյուսոն» հոդվածին։ |