Իվան Ցիբուլկա (չեխ․՝ Ivan Václav Cibulka, դեկտեմբերի 5, 1880(1880-12-05)[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 3, 1943(1943-09-03)[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), չեխ թավջութակահար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Կյանքի մեծ մասն ապրել է Բուլղարիայում[3]։

Իվան Ցիբուլկա
BASA-624K-1-8-2 Ivan Cibulka (crop,retouch).jpg
Ծնվել էդեկտեմբերի 5, 1880(1880-12-05)[1][2]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էսեպտեմբերի 3, 1943(1943-09-03)[2] (62 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և երաժիշտ
Գործիքներթավջութակ
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
Commons-logo.svg Iwan Cibulka Վիքիպահեստում

Կինը՝ պրոֆեսոր Մառա Մարինովա-Ցիբուլկան, եղել է վոկալի ուսուցիչ, որդին՝ Կիրիլ Ցիբուլկան, կոմպոզիտոր։

ԿենսագրությունԽմբագրել

Իվան Ցիբուլկան ծնվել է 1880 թվականին Պրահայում։ 10 տարեկան հասակում սովորել է թավջութակ նվագել։ Նա համարվում է չեխ պրոֆեսիոնալ թավջութակահարներից մեկը։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

20 տարեկանում տեղափոխվել է Բուլղարիա և 1900 թվականին սկսել իր երաժշտական կարիերան գվարդիայի նվագախմբում, այնուհետև առաջին թավջութակահարի տեղ է ստացել Սոֆիայի ազգային օպերայի նվագախմբում։ Երաժշտի ռեպերտուարը եղել է բազմազան՝ բաղկացած Անտոնին Դվորժակի, Յոզեֆ Հայդնի, Քամիլ Սեն-Սանսի թավջութակի համար ստեղծագործություններից։ 1901 թվականին Բուլղարիայում հիմնել է առաջին լարային քառյակը, որի կազմի մեջ են ընդգրկվել Իոսիֆ Շվարցերը, Ֆր. Հանելը և Կլինգերը։ Քառյակը գոյատևեց 2 տարի, սակայն կարողացավ իր տեղը հաստատել որպես Բուլղարիայի մշակութային իրադարձությունների հիմնաղբյուր[4]։

1908 թվականին Իվան Ցիբուլկան դարձավ Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի և 1924 թվականին Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմանդիրներից մեկը, այնուհետև՝ նախագահը։ 1908 թվականի հոկտեմբերի 18-ին կայացել է «Болгарска оперна дружба» (Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի) առաջին ներկայացումը, որի ընթացքում ներկայացվեցին հատվածներ Գունոյի «Ֆաուստ» և Ջուզեպպե Վերդիի Տրուբադուր օպերաներից դիրիժոր Հենրիխ Բիզների մասնակցությամբ։

Ցիբուլկան հեղինակել է ստեղծագործություններ կամերային նվագախմբի, թավջութակի, երթերի սիմֆոնիկ նվագախմբերի համար։ Արվեստի բնագավառում զգալի ներդրումների համար արժանացել է պարգևների։

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

Իվան Ցիբուլկան ծավալել է նաև ակտիվ մանկավարժական գործունեություն, անցկացրել է վարպետության դասեր։ 1907-1934 թվականներին դասավանդել է Սոֆիայի մասնավոր և պետական երաժշտական հաստատություններում, Երաժշտության պետական ակադեմիայում, որտեղ 1925 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1933-1934 թվականներին եղել է կառույցի տնօրենը։ Նրա սաներից են Վեսելին Վապորջիևը, Կիրիլ Վապորջիևը, Անգել Բորիսովը, Կոնստանտին Կուգիսկին և այլք։

ՈւսումԽմբագրել

1921 թվականին ավարտել է Ֆելիքս Մենդելսոնի անվան Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցը։

ԸնտանիքԽմբագրել

1921 թվականին ամուսնացել է երգչուհի, վոկալիստ-մանկավարժ Մառա Մարինովայի հետ՝ 15 տարի Վատիկանից սպասելով ուղղափառ եկեղեցում ամուսնանալու թույլտվության։ 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Կիրիլը, հայտնի բուլղարացի կոմպոզիտոր, բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի երաժշտության հեղինակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Czech National Authority Database
  3. Енциклопедия България, том 7, Издателство на БАН, София, 1996, стр. 381
  4. Енциклопедия на българската музикална култура. София, Издателство на БАН, 1967. с. 449.

Արտաքին հղումներԽմբագրել