Իվան Ստեբունով

ռուս դերասան

Իվան Սերգեևիչ Ստեբունով (ռուս.՝ Ива́н Серге́евич Стебуно́в, նոյեմբերի 9, 1981(1981-11-09)[1], Պավլովսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։

Իվան Ստեբունով
Актер Иван Стебунов.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1981(1981-11-09)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՊավլովսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Մարինա Ալեքսանդրովա
stebunovivan.ru

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիքԽմբագրել

Իվան Սերգեևիչ Ստեբունովը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 9-ին Ալթայի երկրամասին Պավլովսկ գյուղում Ռուսաստանի վաստակավոր արտիստների ընտանիքում, մայրը Նովոսիբիրսկի «Գլոբուս» երիտասարդական թատրոնի դերասանուհի Օլգա Միխայլովնա Ստեբունովան (ծնված 13.04.1950) է։ Մեծ քույրը՝ Ալյոնա Սերգեևնա Ստեբունովան Մոսկվայի երիտասարդ թատրոնի դերասանուհի (ծնված 16.10.1979) է։

Դպրոցում սովորելուն զուգահեռ Իվանը խաղացել է Նովոսիբիրսկի «Գլոբուս» երիտասարդական ակադեմիական թատրոնի այն ներկայացումներում, որտեղ անհրաժեշտ էին երեխաներ՝ «Ալադդին», «Մարդուկ-Ջարդուկը», «Կապույտ թռչուն», «Հին, հին հեքիաթ»։

Զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով, դարձել է տարբեր մրցույթների մրցանակակիր, բայց վնասվածքի պատճառով դադարել է զբաղվել սպորտով։

Ավարտելով միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը՝ ընդունվել է Նովոսիբիրսկի թատերական դպրոց, բայց երկրորդ կուրսից հեռացվել է։ Հեռացվելուց հետո Իվանը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի թատրոնի արվեստի ակադեմիա (Գ. Տրոստյանեցկու և Յ. Բուտուսովի կուրս), ուսումն ավարտել է 2002 թվականին։ 2006-2015 թվականներին եղել է «Современник» թատրոնի դերասան։

Ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 2011 թվականին նա նկարահանել է իր առաջին կարճամետրաժ «Յոթերորդ» ֆիլմը[2]։

Ընտանիքի անդամներԽմբագրել

  • Հայրը՝ Սերգեյ Ալեքսեևիչ Ստեբունով, բիզնեսմեն, Նովոսիբիրսկի ավտովարկավորման ընկերության սեփականատերը[3]:
  • Մայրը՝ Օլգա Միխայիլովնա Ստեբունովա (ծնվել է 1960 թվականին), Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Նովոսիբիրսկի «Գլոբուս» ակադեմիական երիտասարդական թատրոնի դերասանուհի, «АСИС» փառատոնի գործադիր տնօրեն[3]։
  • Մեծ քույրը՝ Ալյոնա Սերգեևնա Ստեբունովա (ծնվել է 1979 թվականին), Մոսկվայի երիտասարդական թատրոնի դերասանուհի։
  • Նախկին կինը՝ Մարինա Ալեքսանդրովա, դերասանուհի (2008 թվականի հունիսի 7-2010 թվականի ապրիլ)[4]։

Թատերական աշխատանքներԽմբագրել

Մոսկվայի «Современник» թատրոնԽմբագրել

  1. 2006 - «Անտոնիո և Կլեոպատրա. Տարբերակ» Օլեգ Բոգաևի և Կիրիլ Սերեբրենիկի պիեսիի հիման վրա Շեքսպիրի մոտիվներով, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրենիկով - Հուլիոս Կեսար
  2. 2007 - «Խելքից պատուհաս» Ալեքսանդր Գրիբոյեդով, ռեժիսոր՝ Ռիմաս Թումինաս - Չացկիյ
  3. 2007 - «Երեք քույր» Անտոն Չեխով - Տուզենբախ
  4. 2007 - «Երեք ընկեր» Էրիխ Մարիա Ռեմարկ - Ռոբերտ Լոկամպ
  5. 2007 - «Ջենթլմեն» Ա. Սումբատովա Յուժինա - Անդրեյ Օստուժև

ՖիլմագրությունԽմբագրել

Ռեժիսորական աշխատանքներԽմբագրել

  1. 2011 - «Յոթերորդ»

ՍկավառակագրությունԽմբագրել

  1. 2011 - «Քաղաքացի „Р“» ռուսական ռեփ կատարող Dino MC 47

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել