Իվան Պոպով (բանաստեղծ)

ռուս բանաստեղծ
(Վերահղված է Իվան Պոպովից)

Իվան Պետրովիչ Պոպով (ռուս.՝ Иван Петрович Попов, 1836, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - 1906), ռուս բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ։

Իվան Պոպով
Ծնվել է1836
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1906
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և հրատարակիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Իվան Պետրովիչ Պոպովը ծնվել է Վոսկա Դոնսկի շրջանի Նովոչերկասկ քաղաքում` ռազմական սերժանտի ընտանիքում։ Ավարտել է Նովոչերկասկի գիմնազիան, այնուհետև` Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։

Գիմնազիայում սովորելու տարիներին գրել է «Ազովի իջվածք» վիպակը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Տարածաշրջանային վիճակագրական կոմիտեի քարտուղար։ Աշխատանքի բնույթից ելնելով զբաղվել է նյութերի հավաքագրմամբ և դրանք «Վոսկա Դոնի տարածաշրջանի վիճակագրական կոմիտեի ժողովածուում» հրապարակմամբ։

1887 թվականին Իվան Պոպովը հիմնել և հրապարակել է «Դոնի խոսք» իր սեփական թերթը, որը դարձել է Ռուսաստանի հարավում ամենախոշոր թերթերից մեկը, այնտեղ տպագրվել են Ալեքսանդր Կուպրինը, Կ. Ա. Տրենևը, Ա. Ս. Պոպովը (Սերաֆիմովիչ)։

Նրա ձեռնարկումներից մեկը «Դոն» ամսագրի ստեղծումն էր, որի թողարկումը սկսել է 1887 թվականից։ Ամսագիրը գոյատևել է մեկ տարի և փակվել է միջոցների բացակայության պատճառով։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Իվան Պետրովիչ Պոպովը գրել է բանաստեղծություններ, պատմական գրառումներ և լրագրողական հոդվածներ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Կազակական լրատու»-ում, «Տագանրոգի լրատու»-ում, մոսկովյան և սանկտպետերբուրգյան «Զարթուցիչ», «Գուսլի», «Սպուտնիկ», «Խրախճանք» ամսագրերում։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման Դոնի կազակներն ու նրանց պատմությունն էր։

Գրականություն խմբագրել

  • Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля — Дон, степь да воля. Ростов н/Д, 2014., 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0
  • Попов Иван Петрович. Материалы к истории Дона / собран. Ив. П. Поповым. — Новочеркасск : Тип. наслед. Н. И. Редичкина, 1900. — 168 с.

Արտաքին հղումներ խմբագրել