Իվան Եֆիմովիչ Կովալևսկի (ռուս.՝ Ива́н Ефи́мович Ковале́вский, հոկտեմբերի 19, 1899(1899-10-19), Կոնոտոպի շրջան, Ուկրաինա - հունիսի 11, 1994(1994-06-11), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս խորհրդային բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Խորհրդային բանակի մայոր, Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից, որի ընթացքում, ընկնելով գերի, գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ։

Իվան Կովալևսկի
Ծնվել էհոկտեմբերի 19, 1899(1899-10-19)
ԾննդավայրԿոնոտոպի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էհունիսի 11, 1994(1994-06-11) (94 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունմանկագիր և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերբանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
և ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բոչեչկի գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Սումիի մարզի Կոնոտոպի շրջան) աղքատ գյուղացու ընտանիքում։ Եկեղեցածխական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է բատրակ, այնուհետև՝ աշակերտ շաքարի գործարանում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մտնել է Կարմիր գվարդիա։ Խորհրդային փառապանծ զորահրամանատար Գայի հրամանատարությամբ գործած 24-րդ Սամարա-Սիմբիրսկյան Երկաթյա հրաձգային դիվիզիայի շարքերում մասնակցել է Քաղաքացիական պատերազմին։ Աչքի է ընկել այն մարտում, որտեղ Սիմբիրսկի դիվիզիան գործել է Վասիլի Չապաևի 25-րդ հրաձգային դիվիզիայի հետ համատեղ։ Չապաևը Կովալևսկուն անձամբ է հանձնել անվանական ժամացույցը[1]։

1920 թվականին ընդունվել է ՌԿԿ (բ)-ի շարքերը։

Այնուհետև նա մասնակցել է բասմաչության ոչնչացմանը։

Որոշելով կյանքը նվիրել Կարմիր բանակում ծառայությանը՝ ընդունվել է Տաշքենդի ռազմական ուսումնարան, որը 1924 թվականին ավարտելուց հետո ուղարկվել է Դոնի Ռոստով, որտեղ ծառայել է հրետանիում մինչև 1941 թվականը։

1932 թվականին Կովալևսկին ավարտել է Բարձրագույն հրետանային դասընթացները և նշանակվել Դոնի 9-րդ հրաձգային դիվիզիայի Նովոչերկասկի տանկային գումարտակի մարտական սնուցման պետ[2]։ Հետագայում արժանացել է մայորի կոչման։

Գրել է բանաստեղծություններ, հրատարակել «Իմ հերոսները» (1938) և «Ճակատամարտից առաջ» ժողովածուները (1940)։

Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես մեկնել է ռազմաճակատ որպես 6-րդ բանակի 41-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու շտաբի պետ[3]։ 1942 թվականի մայիսի 26-ին Խարկովի ճակատամարտի ընթացքում ստացել է ծանր կոնտուզիա, վիրավորվել և գերեվարվել։

Գերության մեջ շարունակել է ստեղծել հակաֆաշիստական բանաստեղծություններ, որոնք գրել է բարաքների պատերին, ցեմենտի թղթե պարկերի կտորների վրա։

1945 թվականին ազատվել է գերությունից։ Հատուկ ստուգումներ անցնելուց հետո Կովալևսկու մայորի զինվորական կոչումը վերականգնվել է և նա զորացրվել է հիվանդության պատճառով[4]։

1946-1947 թվականներին Կովալևսկին աշխատել է Վոսկրեսենսկի ցեմենտի գործարանում, ապա վերադարձել է Դոնի Ռոստով, աշխատել Ռոստսելմաշ գործարանում։

Սակայն գերության մեջ Կովալևսկու առողջությունը լրջորեն խաթարվել էր, և 1952 թվականին նա հեռանում է գործարանից և կենտրոնանում ստեղծագործելու վրա։

1959 թվականին Կովալևսկու բանաստեղծությունները, որոնք նա գրել էր ֆաշիստական գերության մեջ և պահպանել, տպագրվել են «Դոն» ամսագրում՝ Եվգենի Դոլմատովսկու նախաբանով։

Այնուհետև լույս են տեսնում նրա բանաստեղծությունների ժողովածուները՝ «Երգի ծնունդը», «Խոնարհվել են ուռիները», «Կռվով նվաճվածը», «Ես կրկին ճանապարհին եմ», «Կարմիր թռչուն», «Դաշտերի, խոտերի վրա...», «Թակիր, սիրտ իմ», «Աղբյուրի լույս»։

Նա նաև հրատարակում է բանաստեղծական ժողովածուներ երեխաների համար՝ «Մեր տան մոտ, խաղաղ Դոնի մոտ» և «Կարմիր թռչուն»։

1960 թվականին Կովալևսկին ընդունվում է ԽՍՀՄ գրողների միություն։

Մահացել է կյանքի 95-րդ տարում Դոնի Ռոստովում, 1994 թվականի հունիսի 11-ին[5]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

խմբագրել
  • Կարմիր աստղի շքանշան (1967[6])
  • մեդալներ
  • ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1980, մայիսի 5[7])
  • Мои герои / [Отв. редактор А. И. Бусыгин]. — Ростов н/Д: Ростиздат, 1938. — 44 с. — 5000 экз.
  • Перед боем: Стихи и песни / [Отв. редактор В. Жак; Художник В. Бирюков]. — Ростов н/Д: Ростиздат, 1940. — 56 с. — 3000 экз.
  • Рождение песни / [Предисловие Е. Долматовского]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1959. — 70 с. — 3000 экз.
  • Наклонились вербы. — Ростов н/Д: Кн. изд-во, 1961. — 70 с. — 2000 экз.
  • Взятое с бою. — Ростов н/Д: Кн. изд-во, 1965. — 106 с. — 10 000 экз.
  • [Стихи]. — Ростов н/Д: Кн. изд-во. — 23 с. — (Поэзия Дона). — 3000 экз.
  • У нашего дома, у тихого Дона. [Для детей / Ил.: А. И. Хлебников]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1969. — 50 000 экз.
  • Я снова в дороге. — Ростов н/Д: Кн. изд-во, 1969. — 119 с. — 10 000 экз.
  • Красная птица. — Ростов н/Д: Кн. изд-во, 1975. — 26 с.
  • Над полями, травами… — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — 63 с. — 5000 экз.
  • Стучи, моё сердце. — Ростов н/Д: Кн. изд-во, 1980. — 63 с. — 5000 экз.
  • Родниковый свет / [Ил.: Н. Я. Бойко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1984. — 61 с. — 4000 экз.
  • Радость взгляда / [Худож. Э. С. Бобрешов]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1989. — 78 с. — 1000 экз. — ISBN 5-7509-0046-0

Գրականություն

խմբագրել
  • Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. — Ростов н/Д, 1966. — С. 32—34. — 66 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 1000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 125—128. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 174—178. — 416 с. — 20 000 экз.
  • Калинин А. В. О любви и ненависти: [О стихах, написанных в фашистских лагерях в период Великой Отечественной войны] // Литература и жизнь. — 10 июля 1959.
  • Жак В. К. Куда зовут дороги?: [О творчестве молодых ростовских поэтов Н. Скрёбова, И. Ковалевского и М. Авилова] // Комсомолец. — 12, 15 декабря 1961.
  • Червяченко Г. А. Поэзия борется: [О стихах И Ковалевского и М. Авилова] // Дон. — 1962. — № 2. — С. 160—162.
  • Котовсков В. Я. Дорогой мужества // Молот. — 18 февраля 1965.
  • Гольдман Ю. С. Словом искренним и правдивым: [К 80-летию] // Молот. — 19 октября 1979.
  • Зоткин В. М. Иначе в жизни не мог: [К 80-летию] // Вечерний Ростов. — 19 октября 1979.
  • Гегузин И. М. Поэзия любви и гнева // Комсомолец. — 20 октября 1979.
  • Шаромов К. С родиной в сердце: Путь поэта // Дон. — 1981. — № 7. — С. 159—161.
  • Помазков Г. П. «Стучи, моё сердце…»: Штрихи к творческому портрету // Вечерний Ростов. — 20 октября 1984.
  • Котовсков В. Я. Он был поэтом и солдатом: [К 100-летию со дня рождения] // Вечерний Ростов. — 19 октября 1999. — С. 5.
  • Котовсков В. Я. Служил отчизне до конца: [К 100-летию со дня рождения] // Приазовский край. — 21 октября 1999. — С. 14.
  • Рогачёв А. А. Рождение песни // Молот. — 26 декабря 1959.
  • Сёмин В. Н. «Железки строк» // Вечерний Ростов. — 29 декабря 1959.
  • Бондаренко И. М. Книга поэта-солдата // Вечерний Ростов. — 8 июня 1965.
  • Жак В. К. Стихом и рисунком: [Рецензия на сборник стихов для детей «У нашего дома, у тихого Дона»] // Вечерний Ростов. — 15 ноября 1969.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 174. — 416 с. — 20 000 экз.
  2. «Именной список командно-административного и технического состава автобронетанковых войск СКВО по состоянию на 1.01.33». Механизированные корпуса РККА. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Донесение об освобождении из плена». ОБД «Мемориал». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին.
  4. Писатели Советского Дона: Биобиблиогр. справочник. Вып. 2 / [Сост. В. Т. Ермолина, Р. И. Гладышева]. — Ростов н/Д, 1966. — С. 32. — 66 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 1000 экз.
  5. Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. — Ростов н/Д: Ростиздат, 1997. — С. 420. — 431 с. — ISBN 5-7509-0818-6.
  6. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 175. — 416 с. — 20 000 экз.
  7. [О награждении почётной грамотой Президиума Верховного Совета РСФСР Ковалевского И. Е. — писателя, Ростовская область]: Указ Президиума Верховного Совета РСФСР от 5 мая 1980 г. // Ведомости Верховного Совета РСФСР. — 1980. — № 19. — С. 423.

Արտաքին հղումներ

խմբագրել