Բացել գլխավոր ցանկը

Իվան Ղալամյան

հայ երաժշտության ուսուցիչ, ջութակահար, երաժիշտ, կոմպոզիտոր
(Վերահղված է Իվան Գալամյանից)

Իվան (Հովհաննես) Ալեքսանդրի Ղալամյան (անգլ.՝ Ivan Galamian՝ Այվն Գալա՛մյան, ֆրանսերեն՝ Jan Galamian՝ Ժան Գալամյան) (հունվարի 23, 1903(1903-01-23)[1], Թավրիզ, Իրան[2] - ապրիլի 14, 1981(1981-04-14)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]) XX դարի անվանի ջութակահար-մեթոդիստ։

Իվան Ղալամյան
Իվան Ղալամյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 23, 1903(1903-01-23)[1]
Թավրիզ, Իրան[2]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Iran.svg Իրան
Մահացել էապրիլի 14, 1981(1981-04-14)[1] (78 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունջութակահար, կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներջութակ
ԱշխատավայրՋուլիարդ դպրոց և Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Իվան Ղալամյանը ծնվել է 1903 թ. Թավրիզում: 1904 թ.-ին Ղալամյանների ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա: 1916-1919 թթ. Մոկվայի ֆիլհմոնիկ դպրոցում Իվանը աշակերտում է ականավոր մանկավարժ Կոնստանտին Մոստրասին: 1919-ին, ավարտելով ուսումը, 16-ամյա Իվանը ընդունվում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1919-ին Ղալամյանը հեռանում է Ռուսաստանից, իսկ 1922-ին տեղափոխվում է Փարիզ, որտեղի կոնսերվատորիայում ուսումը շարունակում է ջութակի ֆրանսիական դպրոցի հեղինակավոր ներկայացուցիչԼյուսիեն Կապեի մոտ։

Սկսած 1924-ից Իվան Ղալամյանը մի քանի տարի շարունակ մենակատար ջութակահարի գործունեություն է ծավալում, որը սակայն երկար չի տևում։ Շուտով Ղալամյանը թողնում է համերգային կատարողի գործունեությունը և մինչև կյանքի վերջը նվիրվում է ջութակի մանկավարժությանը։ 1937 թ-ին արդեն հայտնի մանկավարժի համբավ ունեցող Ղալամյանը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում է Նյու Յորքում։ 1941 թ․ Իվան Ղալամյանը ամուսնանում է Ջուդիթ Ջոնսոնի հետ։ Սկսած 1944-ից նա դասավանդում է Ֆիլադելֆիայի Կուրտիսի երաժշտական ինստիտուտում, իսկ 1946-ից աշխատանքի է անցնում Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում, որտեղ հետագայում ղեկավարում է ջութակի բաժինը։

Իր ուսուցիչների միջոցով Ղալամյանը մանկավարժությունը փոխառում է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները և ստեղծում սեփական ջութակի մեթոդիկան, որտեղ նա մեծ տեղ է հատկացնում Լուսիեն Կապեի աղեղնային տեխնիկային։ Նրա մեթոդիկան հետագայում շարունակում է նրա ասիստենտը՝ Դորոթի Դիլեյը (1917-2002[3]

ԱշակերտներըԽմբագրել

Ղալամյանի ամենահայտնի աշակերտներից են Իցհակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Կյունգ վա Չունգը, վաղամեռիկ Մայքլ Ռաբինը, Ջեյմ Լարեդոն, Պոլ Ցուկովսկին, Իդա Քավաֆյանը, Անի Քավաֆյանը և այլք։ Ղալամյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են միջազգային ամենահեղինակավոր մրցույթների դափնեկիրներ։

Ղալամյանի հեղինակած գրքերըԽմբագրել

Ղալամյանը հեղինակ է երկու հիմնարար մեթոդիկ գրքերի՝ «Ջութակի նվագի և դասավանդման սկզբունքները» և «Ժամանակակից ջութակի տեխնիկան»

  • Galamian I. Principles of Violin Playing and Teaching. Dover Publications, Inc., Mineola, New York 2013, Ivan Galamian, A Biographical Sketch, © by Stephanie Chase, 108 p.
  • Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 2, Double and Multiple Stops in Scale and Arpeggio Exercises. Boston: Galaxy Music Corporation, 1977, 41 p.
  • Galamian I., Neumann F. Contemporary Violin Technique Volume 1, Scales and Arpeggio Exercises with Bowing and Rhythm Patterns. New York: Schirmer, 1963, Part 1, 75 p, Part two, 40 p.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130239437 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Green E. A. H. Miraculous Teacher: Ivan Galamian and the Meadowmount experience, Copyright E. A. H Green, 1993, 180 p.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169