Իվան Անտոնովիչ Բիրիլո (բելառուս․՝ Іван Антонавіч Бірыла, 1900, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 1945(1945-03-03), Լիդա, Բարանովիչյան շրջան, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու (1938)։

Իվան Բիրիլո
բելառուս․՝ Іван Антонавіч Бірыла
Ծնվել է1900
Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 3, 1945(1945-03-03)
Լիդա, Բարանովիչյան շրջան, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիդա և Արևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունվիրաբույժ
Հաստատություն(ներ)Մինսկի պետական բժշկական համալսարան
Գործունեության ոլորտՎիրաբուժություն
Ալմա մատերԲելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ (1927)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

Իվան Անտոնովիչ Բիրիլոն ծնվել է Մինսկի նահանգի Գոլտնա քաղաքում[1]։

1927 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը[1]։ 1932-1935 թվականներին ղեկավարել է Սլուցկի միջվիրաբուժական բաժանմունքը։ Բելառուսի բժշկական ինստիտուտի վիրաբուժական կլինիկայի օգնական (1935), ԲԽՍՀ ԳԱ փորձարարական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ Ֆիննական արշավի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմը սկսվելու պահին նա եղել է արձակուրդում՝ Դրուսկինինկայում։ Վերադառնալիս՝ Սմոլենսկի մոտակայքում գերի է ընկել[1]։ Վերադարձել է Մինսկ, որտեղ ընտանիքի հետ ապրել է մինչև պատերազմի ավարտը. տունն այրվել է, ոչնչացել են դոկտորական ատենախոսության նյութերը։ 1942 թվականի մայիսին տեղափոխվել է Լիդա, որտեղ սկսել է աշխատել տեղի բնակչության համար նախատեսված հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում։ Նա պարտիզաններին է փոխանցել դեղամիջոցներ։ Թաղված է Լիդայում[1]։

Գիտական գործունեություն խմբագրել

1938 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Զարկերակային արյան ներարկում շոկի, հոգեվարքի և սրտի կանգի ժամանակ» թեմայով[2]։ Սրտում արյան զարկերակային մղման միջոցով վերակենդանացման մեթոդիկայի մշակողն է։ Պրոֆեսոր Ֆեոդոր Անդրեևի առաջարկով աշխարհում առաջին անգամ կլինիկական պայմաններում օգտագործել է զարկերակային արյան մղումը շոկի, հոգեվարքի և սրտի կանգի վիճակում գտնվող մարդկանց վերակենդանացնելու համար[3]։

Ընտրված աշխատություններ խմբագրել

  • Бирилло І. А., Берман С. Ш. // Хирургия. — 1941. — № 6-7. — С. 50.
  • Бірыла І. А. Артэрыяльнае ўліванне крыві пры шоку, агоніі і спыненні сэрца // Хірургія. — 1939. — № 8. — С. 3—17.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Pawet: Бірыла Іван». pawet.net. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  2. Бірыла, І. А. «Артэрыяльнае ўліванне крыві пры шоку, агоніі і спыненні сэрца». Хірургія, 1939, № 8: էջեր 3—17.
  3. Учёный С. С. Брюхоненко(ռուս.)

Գրականություն խմբագրել