Իվան Բելլա (սլովակ.՝ Ivan Bella), առաջին սլովակ տիեզերագնաց, որն իրագործել է տիեզերական թռիք 1999 թվականի փետրվարին 7 օր 21 ժամ 56 րոպե տևողությամբ։

Իվան Բելլա
Ivan Bella
Դիմանկար
Գնդապետ Իվան Բելլա, 2009 թվական
Ծնվել է1964 մայիսի 25
ԾննդավայրՉեխոսլովակիա Չեխոսլովակիա, Սլովակիա Սլովակիա
Քաղաքացիություն Սլովակիա
ՄասնագիտությունՕդաչու, Տիեզերագնաց
Պարգևներ և
մրցանակներ
Արիության շքանշան Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար և Ľudovít Štúr Order (military division) 1st class[1][2]
 Ivan Bella Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվան Բելլան ծնվել է 1964 թվականի մայիսի 21-ին Դոլնա Լեգոտա գյուղում, Բրեզնո քաղաքի շրջանում, Չեխոսլովակիայում (այժմ Սլովակիա[3]1979 թվականին, դպրոցն ավարտելուց հետո մինչև 1983 թվականը Բելլան սովորել է Բանսկա-Բիստրիցայի զինվորական գիմնազիայում։ Այնուհետև ընդունվել է Զինվորական օդաչուական ակադեմիա (սլովակ.՝ Vysoká vojenská letecká škola SNP v Košiciach, 1993 թվականից հետո վերանվանված է Միլան Շտեֆանիկ Ռաստիսլավի անվան Ակադեմիա, սլովակ.՝ Vojenská letecká akadémia gen. M. R. Štefánika) Կոշիցեում, որը ավարտել է 1987 թվականին։

1987-1993 թվականներին Իվան Բելլան ծառայել է որպես օդանավորդ, այնուհետև՝ ավագ օդաչու կործանիչ-ռազմաճակատային օդանավատորմում Չեխոսլովակիայի ազգային բանակի Ռազմա-օդային ուժերում։ Այնուհետև մինչև 1998 թվականն աշխատել է որպես շտուրման 33-րդ էսկադրիլում կործանիչ-ռմբակոծիչ օդանավատորմում Սլովակիայի Ռազմա-օդային ուժերում (ՌՕՈւ), Մալացկի շրջանի բազայում, որտեղ թռչում էր ՄիԳ-21 և ՍՈւ-17 կործանիչներով։

Թռիչքի նախապատրաստում խմբագրել

Փետրվարի 6-ին ռուս-սլովակյան համատեղ «Շտեֆանիկ» ծրագրի նախապատրաստման նպատակով Բելլան Սլովակիայի ՌՕՈւ-ի չորս հոգիանոց խմբի կազմով ժամանեց Տիեզերագնացների Յու.Ա. Գագարինի անվան նախապատրաստական կենտրոն` բժշկական զննման[4]։ 1998 թվականի փետրվարի 24-ին Բելլան ու խմբի երեք անդամներն ընտրվեցին ռուս բժիշկների կողմից, իսկ մարտի 2-ին պաշտոնապես ընտրվեց սլովակյան կողմից։

1998 թվականի մարտի 23-ին Իվանը սկսեց նախապատրաստական աշխատանքներըՏիեզերագնացների Յու.Ա. Գագարինի անվան նախապատրաստական կենտրոնում[5], որտեղ մայիսի 25-ից մինչև օգոստոս անցավ ընդհանուր տիեզերական նախապատրաստում (ԸՏՆ) «СЛ» խմբի կազմում[6]։

Օգոստոսի 3-ին սլովակյան կողմը պաշտոնապես հայտարարեց «Союз ТМ-29» տիեզերանավի հիմնական կազմում Իվան Բելլի նշանակման մասին։ Օգոստոսի 15-ին անձնակազմը հաստատվեց Պետհանձնաժողովի կողմից[7] և օգոստոսի 27-ից մինչև 1999 թվականի փետրվարի 2-ը Բելլան անցավ թռիչքի անմիջական նախապատրաստում բորտինժեներ Ժան-Պյեր Էնյերեի և Վիկտոր Աֆանասևի հրամանատարությամբ։

 
Союз ТМ-29

Առաջին թռիչք խմբագրել

1999 թվականի փետրվարի 20-ին «Союз ТМ-29» պիլոտավորվող տիեզերանավով իր առաջին թռիչքն իրագործեց՝ դառնալով առաջին սլովակ տիեզերագնացը (իսկ Սլովակիան՝ 29-րդ երկիրը, որն իր քաղաքացուն ուղարկեց տիեզերք)[6]։ Փետրվարի 22-ին «Союз ТМ-29»-ը կցվեց «Мир» ուղեծրային կայանին, որի վրա աշխատում էր ЭО-26 անձնակազմը, Գենադի Պադալկան և Սերգեյ Անդրեևը։

Այն բանից հետո, երբ անցկացվեցին պլանավորած փորձերը (մասնավորապես «Էնդոթեստ»-ի փորձը, որի նպատակն էր որոշել տիեզերագնացի նեյրո-էնդոկրին և այլ ֆիզիկական ֆունկցիաները ծանրաբեռնվածության տարբեր տեսակների ժամանակ և միկրոգրավիտացիայի սթրեսածին ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա[8]), անձնակազմի մեջ փոփոխություն արվեց։ Բելլան և Պադալկան վերադարձան Երկիր փետրվարի 28-ին «Союз ТМ-28» տիեզերանավով։ Իվան Բելլայի թռիչքը տևեց 7 օր, 21 ժամ և 56 րոպե։

Հետագա ծառայություն խմբագրել

Վերադառնալով Բելլան ստացավ փոխգնդապետի կոչում Սլովակիայի ՌՕՈւ-ում, իսկ 1999 թվականի հունիսի 21-ին պարգևատրվեց Արիության շքանշանով։

2001 թվականի օգոստոսին Իվան Բելլայի անունով կոչվեց 5|22901 Ivanbella Աստերոիդը։

2003 թվականին Իվան Բելլան ստացավ գեներալի կոչում և 2004 թվականին նշանակվեց որպես Ռուսաստանում Սլովակիայի դեսպանության զինվորական կցորդ։ Ըստ պաշտոնի Բելլան զբաղվում է սպառազինության և զինաթափության միջազգային համագործակցության խնդիրներով։ Տիեզերքի հետազոտման և օգտագործման խնդիրներով զբաղվող հանձնաժողովի անդամ է։

Ընտանիք խմբագրել

Բելլան ամուսնացած է և ունի երկու զավակ առաջին ամուսնությունից։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://archiv.prezident.sk/schuster/indexf61d.html?375
  2. https://vtedy.tasr.sk/zoom/480256/view?page=1&p=separate&tool=info
  3. Официальный сайт города Брезно(սլովակ.)
  4. Маринин И. Словацкие летчики прибыли в ЦПК(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 1998. — № 4/5.
  5. Есин Б. Словацкие космонавты прибыли на подготовку в ЦПК(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 1998. — № 8.
  6. 6,0 6,1 Шамсутдинов С. Биографии членов экипажей «Союза ТМ-29»(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 1999. — № 4.
  7. Шамсутдинов С. Утверждены экипажи «Союза ТМ-29»(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 1998. — № 17/18.
  8. Истомин В. Словацкая научная программа(ռուս.) // Новости космонавтики : журнал. — 1999. — № 4.
  9. Rad Ľudovíta Štúra, I. trieda Արխիվացված 2013-10-17 Wayback Machine(սլովակ.)
  10. «Награждение словацких космонавтов Президентом Российской Федерации Б. Н. Ельциным». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  11. «Указ Президента Российской Федерации от 17 июня 1999 года № 790 «О награждении государственными наградами Российской Федерации Беллы И. и Фулиера М.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  12. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»