Իվան Բաշև
Իվան Բաշև (բուլղար․՝ Иван Христов Башев, փետրվարի 11 (24), 1916[1] կամ փետրվարի 11, 1916[2], Սոֆիա, Բուլղարիա[2] - դեկտեմբերի 13, 1971[2], Վիտոշա, Սոֆիա, Բուլղարիա), բուլղար քաղաքական գործիչ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ, Տոդոր Ժիվկովի և Ստանկո Տոդորովի կառավարությունների Բուլղարիայի արտաքին գործերի նախարար (1962-1971)։
Իվան Բաշև | |
Կուսակցություն՝ | Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ և Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 11 (24), 1916[1] կամ փետրվարի 11, 1916[2] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա[2] |
Վախճանի օր | դեկտեմբերի 13, 1971[2] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Վիտոշա, Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Բանաստեղծուհի Միրյանա Բաշևայի հայրն է[3][4]։
Կենսագրություն
խմբագրելԻվան Բաշևը ծնվել է 1916 թվականի փետրվարի 24-ին Սոֆիայում։ Իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում, որտեղ 1943 թվականին դիպլոմ է ստացել։ Այդ շրջանում մասնակցել է Բուլղարիայի կոմունիստական ժողովրդական ուսանողական միությոնում։ 1943 թվականին ձերբակալվել է և որոշ ժամանակ անցկացրել է Ենիկայի ճամբարում[5]։ 1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից անմիջապես հետո ընգրկվել է ԲԿՄԱ-ի ժառանգներից մեկի՝ վերստեղծված «Չավդար» ֆուտբոլային ակումբի ղեկավարության մեջ։
1946 թվականին Բաշևը դարձել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1948 թվականից մինչև 1951 թվականը եղել է Փարիզի Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի քարտուղար և Ազգային երիտասարդության միության կենտրոնական կոմիտեի անդամ։ 1951 թվականից մինչև 1956 թվականը եղել է Դիմիտրովյան կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի անդամ[5]։
1957 թվականից մինչև 1961 թվականը Իվան Բաշևը աշխատել է Կրթության և մշակույթի նախարարությունում, որտեղ հասել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնի։ 1961-1962 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1962 թվականին դարձել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և արտաքին գործերի նախարար, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր մահը։
Իվան Բաշևը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 13-ին Սոֆիայում՝ 55 տարեկան հասակում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12715681X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000010108
- ↑ 6. Three generations of Bulgarian diplomats pay tribute to former Bulgarian Foreign Minister Ivan Mashev Արխիվացված 2007-09-26 Wayback Machine, Embassy of the Republic of Bulgaria - Washington D.C., Bulgarian Telegraph Agency, 13 February 1996
- ↑ Bulgaria, List of Foreign Ministers by country and by year
- ↑ 5,0 5,1 5,2 Ташев, Ташо. Министрите на България 1879-1999. - София: АИ «Проф. Марин Дринов» / Изд. МО, 1999. - ISBN 978-954-430-603-8 / 978-954-509-191-9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Jordan Baev, Two Poles of the Cold War Confrontation in Europe: Bulgaria and the Nordic Countries Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
- Minutes of the Joint Session of the CC of the BCP and the Council of Ministers - Report on the PCC Meeting by the Bulgarian Foreign Minister (Ivan Bashev) / (բուլղ.) Стенографски протокол на съвместното заседание на ЦК на БКП и МС, 26 януари 1965
- Bulgaria, Foreign relations of the US, 1964-1968, Volume XVII, Eastern Europe, Department of State, Washington, DC Արխիվացված 2023-02-15 Wayback Machine, nasser.bibalex.org
- catalog.lib.washington.edu:2082(չաշխատող հղում)
- Bulgarian-Danish Relations, p. 22, Europe 2001, issue 1, year XII, 2005