Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիա

Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիա (անգլ.՝ World Federation of Democratic Youth, WFDY), երիտասարդական միջազգային ձախամետ կազմակերպություն։

Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիա
Տեսակերիտասարդական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն և հասարակական կազմակերպություն
Հիմնադրվածնոյեմբերի 10, 1945
ԳաղափարախոսությունՀակաիմպերիալիզմ և հակակապիտալիզմ
Քաղաքական հայացքձախ ուժեր
ՇտաբԲուդապեշտ, Հունգարիա
Կայքwfdy.org
 World Federation of Democratic Youth Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

ԺԵՀՖ-ն հիմնադրվել է 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում։ Միավորելով տարբեր երկրների զգալի թվով կոմերիտական կազմակերպություններ՝ ԺԵՀՖ-ն համարվում է 1943 թվականին լուծարված Երիտասարդության կոմունիստական Ինտերնացիոնալի գործի շարունակողը։

1947 թվականից ԺԵՀՖ-ը Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի կազմակերպիչն է։

1958 թվականին ֆեդերացիային առընթեր ստեղծվել է ՍԻՄԵԱ-ն (ֆր.՝ CIMEA)՝ Մանկական և պատանեկան կազմակերպությունների միջազգային կոմիտեն։

Մինչ 1960-ական թվականները ԺԵՀՖ-ն միավորել է շուրջ 300 կազմակերպությունների աշխարհի 115 երկրներից, որոնք համախմբել են 101 մլն պատանիների ու աղջիկների[1]։ Խորհրդային Միությունից ԺԵՀՖ-ի կազմում ընդգրկվել են ՀամԼԿԵՄ-ի և ԽՍՀՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի ներկայացուցիչները։

Ֆեդերացիան ծաղկում է ապրել 1960-1980-ական թվականներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն ճգնաժամ է ապրել, բայց շարունակում է նախկինի պես միավորել տասնյակ երիտասարդական կազմակերպությունների աշխարհի տարբեր երկրներից։

2015 թվականի դրությամբ՝ ԺԵՀՖ-ն միավորում է 80 կազմակերպություններ 65 երկրներից[2]։

ԺԵՀՖ շտաբ-բնակարանը գտնվում է Բուդապեշտում։

Նպատակներ խմբագրել

ԺԵՀՖ հայտարարված նպատակն է տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբումն իմպերիալիզմի և ռեակցիայի դեմ պայքարում, հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության, ի պաշտպանություն երիտասարդների քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքների և շահերի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лебедев А., Орлов В., Блатин М. Юность делает выбор // Два мира - две юности: сборник очерков / Сост. Ю. Кашлев, отв. ред. С. Голяков. — Москва: Молодая гвардия, 1965. — С. 206. — 207, [1] с.
  2. Навстречу юбилею Победы! Газета «Правда» о предстоящей встрече в Москве представителей международных прогрессивных организаций

Արտաքին հղումներ խմբագրել

Անդամ կազմակերպություններ խմբագրել

 
Գերմանական ազատ երիտասարդության միությունը ներկայացնող երիտասարդ կին ԺԵՀՖ դրոշով, 1950 թվականի լուսանկար

Նախկին անդամներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիա» հոդվածին։