Իսպանիայի ռազմաօդային ուժեր

Իսպանիայի ռազմաօդային ուժեր (իսպ.՝ Ejército del Aire de España), Իսպանիայի ռազմական ուժերի տեսակներից մեկը։ Իսպանիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) լուծելիք բազմաթիվ խնդիրներից են օդային տարածության նվաճումն ու պահմանումը, երկրի կարևորագույն օբյեկտների ու զորամիավորումների պաշտպանությունը օդային հարվածներից, Իբերյան Ատլանտիկայի ու Արևմտյան միջերկրածովյան հատվածներում ծովային ու օդային հաղորդակցության պաշտպանությունը, ցամաքային զորքերին ու նավատորմին անմիջական աջակցությունը, օդային հետախուզության անցկացումը, օդից դեսանտների իջեցումը, օդային ճանապարհով զորքերի ու բեռների տեղափոխության ապահովումը[1]։

Իսպանիայի ռազմաօդային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմա-օդային ուժեր, զինված ուժերի տեսակներ և space force?
Երկիր Իսպանիա
Մտնում էԻսպանիայի զինված ուժեր
Ներառնում էMando Aereo de Combate?, Canary Islands Air Command? և General Air Command?
Թվակազմ23 000 մարդ (2018)
ՇրաբGeneral Headquarters of the Air and Space Force
Սուրբ բարեխոսOur Lady of Loreto?
Ստեղծվեցհոկտեմբերի 7, 1939
ՃակատամարտերԻֆնիի պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Կոսովոյի պատերազմ և Քաղաքացիական պատերազմ Լիբիայում

Պատմություն խմբագրել

Իսպանիայի ռազմաօդայինն ուժերը ստեղծվել են 1911 թվականի մարտին (Aeronáutica militar Española)[2]: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1936-1939) զուգահեռաբար գոյություն են ունեցել Իսպանիայի Հանրապետության ռազմաօդային ուժերը (Fuerzas Aéreas de la República Española) և ազգային ավիացիան (Aviación Nacional): Ֆրանկիստների հաղթանակից հետո այս երկու կառույցները միավորվել են մեկի մեջ, և 1939 թվականի նոյեմբերի 9-ին հիմք է դրվել ժամանակակից ռազմաօդային ուժերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իսպանիան մնացել է չեզոք, սակայն Արևելյան ճակատ է ուղարկել Կապույտ դիվիզիան, ինչպես նաև ՌՕՈՒ-ի էսկադրիլիա։

Հետպատերազմյան շրջանում կազմակերպվել են ավիատեխնիկայի գնումներ ԱՄՆ-ից (F-86, F-4, F-5) և Ֆրանսիայից («Միրաժ» III, «Միրաժ» F-1): 1982 թվականին Իսպանիան ընդգրկվել է ՆԱՏՕ-ի կազմում։ 1990-ական թվականներին ազգային ռազմաօդային ուժերը մասնակցել են Բալկաններում Հյուսիսատլանտյան այլանսի ռազմական գործողություններին (Deny Flight, Deliberate Force, Allied Force):

Իսպանիայի ռազմաօդային ուժերի գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդում։

Ռազմական կազմ խմբագրել

Ստորաբաժանման նշանակություն Զինավորում ու սարքավորումներ Տեղակայություն

Տեխնիկա և զինավորում խմբագրել

Իսպանիայի ռազմաօդային ուժերի ստորև ներկայացվող տվյալները վերցված են 2011 թվականին Military Balance-ից։

Ինքնաթիռներ
Պատկեր Տեսակ Արտադրություն Նշանակություն Նշանակությունը Իսպանիայի ՌՕՈՒ-ում Քանակ Ծանոթագրություն
  Dassault Mirage F-1   Ֆրանսիա բազմաթիրախ կործանիչ C-14 33 ՌՕՈՒ-ի կազմում է 1975 թվականից[3](2013 թվականին պետք է դուրս բերվեին Իսպանիայի ՌՕՈՒ-ի կազմից)
 

 

Mc Donnell Douglas EF-18A Hornet

Mc Donnell Douglas EF-18B Hornet

  ԱՄՆ կործանիչ-ռմբակոծիչ

ուսումնա-մարտական

C-15 86 ՌՕՈՒ-ի կազմում են 1986 թվականի հուլիսից[3]
  Eurofighter Typhoon   Եվրամիություն բազմաթիրախ կործանիչ C-16 Typhoon 61 ՌՕՈՒ-ի կազմում են 2004 թվականի հոկտեմբերից[3]
  CASA SF-5B   Իսպանիա ուսումնա-մարտական 20 Արտոնագրված` Northrop F-5B
  Lockheed P-3A Orion

Lockheed P-3B Orion

Lockheed P-3M Orion

  ԱՄՆ ափամերձ հսկող 2

2

2

ՌՕՈՒ-ի կազմում են 1973 թվականից[3]
  CASA CN-235 MPA

CASA CN-235

  Իսպանիա ափամերձ հսկող

ռազմա-տրանսպորտային

T-19 6

14

ՌՕՈՒ-ի կազմում են 1988 թվականից[4]
  Lockheed KC-130H Hercules

Lockheed C-130H Hercules

  ԱՄՆ լիցքավորող

ռազմա-տրանսպորտային

T-10 5

7

ՌՕՈՒ-ի կազմում են 1973 թվականից[4]
  Boeing 707   ԱՄՆ լիցքավորող

ուղևորատար

T-17 (transporte)

TK-17 (reabastecimiento)

TM-17 (guerra electrónica)

2

4

Ուղևորատարները ներառում են ռադիոէլեկտրոնային պայքարի մոդիֆիկացիա։ ՌՕՈՒ-ի կազմում են 1987 թվականից[4]։
  Beechcraft C90 King Air   ԱՄՆ ընդհանուր նշանակության U-22 4
  Beechcraft F-33C Bonanza   ԱՄՆ ընդհանուր նշանակության 22
  CASA C-212 Aviocar   Իսպանիա ռազմա-տրանսպորտային T-12 18 ՌՕՈՒ-ի կազմում են 1974 թվականից[4]
  CASA C-295   Իսպանիա ռազմա-տրանսպորտային T.21 13 ՌՕՈՒ-ի կազմում են 2000 թվականից[4]
  Cessna 550 Citation V   Եվրամիություն հետախուզական 3
  Fokker F-27 Friendship   Նիդերլանդներ որոնողա-փրկարարական D-2 3 ՌՕՈՒ-ի կազմում են 1979 թվականից[4]
  Airbus A310   Եվրամիություն ուղևորատար T.22 2 ՌՕՈՒ-ի կազմում են 2003 թվականից[4]
  Dassault Falcon 20E   Ֆրանսիա նավիգացիոն և ռադիոէլեկտրոնային պայքար T-11 2 ՌՕՈՒ-ի կազմում են 1970 թվականից[4]
  Dassault Falcon 900   Ֆրանսիա վարչական T-18 5 ՌՕՈՒ-ի կազմում են 1988 թվականից[4]
  CASA C-101 Aviojet   Իսպանիա ուսումնական 71
  CASA T-35C Tamiz   Իսպանիա ուսումնական-տրանիրովային 37 Չիլիական ENAER T-35C Pillán` հավաքված CASA
Ուղղաթիռներ
  Aérospatiale SA 330 Puma   Ֆրանսիա տրանսպորտային HD-19 6 ՌՕՈՒ-ի կազմում են1974 թվականից[5]
  Aerospatiale AS.332 Super Puma   Ֆրանսիա տրանսպորտային HD-21 15 ՌՕՈՒ-ի կազմում են 1982 թվականից[5]
  Aérospatiale AS.532 Cougar   Ֆրանսիա վարչական HD-21 2 ՌՕՈՒ-ի կազմում են 1982 թվականից[5]
  Sikorsky S-76 Spirit   ԱՄՆ տրանսպորտային HE-24 8 ՌՕՈՒ-ի կազմում են 1991 թվականից[5]
  Eurocopter EC120 Colibri   Ֆրանսիա
  Գերմանիա
տրանսպորտային HE-25 15 ՌՕՈՒ-ի կազմում են 2000 թվականից[5]

Ճանաչողական նշաններ խմբագրել

Ճանաչողական նշանների զարգացում խմբագրել

Տարբերակիչ նշան Ֆյուզելյաժի նշան Կիլ նշան Կիրառման ժամանակը Կրելու հերթականություն
      1911 — 1931
      1931 — 1936
      1936 — 1939
      1936 — 1939
      1939 — 1945
      1945 թվականից մինչև մեր օրեր

Տարբերակիչ նշաններ խմբագրել

Գեներալներ և սպաներ խմբագրել

Անվանակարգեր Գեներալներ Ավագ սպաներ Կրտսեր սպաներ
                     
Իսպանական անվանում Capitán General General del Aire Teniente General General de División General de Brigada Coronel Teniente Coronel Comandante Capitán Teniente Alférez
Համապատասխանությունը
ռուսական կոչումներին
Ռուսաստանի Դաշնության մարշալ Բանակի գեներալ Գեներալ գնդապետ Գեներալ լեյտենանտ Գեներալ մայոր Գնդապետ Փոխգնդապետ Մայոր Կապիտան Ավագ լեյտենանտ Լեյտենանտ

Սերժանտներ և զինվորներ խմբագրել

Անվանակարգեր Подофицеры Սերժանտներ և ավագներ Солдаты
                   
Suboficial mayor Subteniente Brigada Sargento Primero Sargento Cabo mayor Cabo Primero Cabo Soldado de primera Soldado
Համապատասխանությունը
ռուսական կոչումներին
Ավագ պրապորշչիկ Պարապորշչիկ Ավագ չկա Ավագ սերժանտ Սերժանտ Կրտսեր սերժանտ Եֆրեյտոր Շարքային չկա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Испанская армия: Равняйсь!». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Nace la Aviación Militar en Española Архивная копия от 24 декабря 2008 на Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Aeronaves de Combate». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Avionaves de Transporte». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Helicópteros». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի ռազմաօդային ուժեր» հոդվածին։