Կապույտ դիվիզիա (նաև Երկնագույն դիվիզիա, Վերմախտի իսպանական կամավորների 250-րդ դիվիզիա, գերմ.՝ 250. Einheit spanischer Freiwilliger, իսպ.՝ División Azul, գերմ.՝ Blaue Division) իսպանացի կամավորներից կազմված դիվիզիա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի կողմից կռվել է խորհրդա-գերմանական ռազմաճակատում։ Ընդունված է համարել, որ այն համալրվել է «Իսպանական ֆալանգայի» անդամներից, այնինչ «Կապույտ դիվիզիան» իրենից ներկայացնում է քաղաքացիական պատերազմի մասնակիցների և ֆալանգիստական ոստիկանական ստորաբաժանումների անդամների համախումբ։ Ձևավորվել է իսպանական բանակի կանոնակարգին համապատասխան՝ չորս հետևակային և մեկ հրետանային գունդ[2]։

250-րդ հետևակային դիվիզիա
Դիվիզիայի տարբերանշանը
«Կապույտ դիվիզիայի» 2-րդ գումարտակի խորհրդանշան
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԴիվիզիա
Զորքերի տեսակՀետևակ
Երկիր Նացիստական Գերմանիա
Իսպանիա Իսպանիա
Ենթարկոում Վերմախտ
Մտնում էՎերմախտ
Ներառնում է3 գունդ, 8 գումարտակ, 1 դիվիզիան
Թվակազմ18 693 (1941 թվականի հուլիսի դրությամբ)
.
ՄականունԿապույտ դիվիզիա, Երկնագույն դիվիզիա (իսպ.՝ División Azul, գերմ.՝ Blaue Division)
Պատմություն
Ստեղծվեց1941 թվական, հունիսի 24 
Ճակատամարտեր
Լուծարվեց1943 թվական, հոկտեմբերի 10
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄունյոս Գրանդես
Էստեբան Ինֆանտես

«Կապույտ դիվիզիան» դարձել է Վերմախտի միակ միավորը, որը պարգևատրվել է «սեփական մեդալով[3] (ստեղծվել էր դիվիզիայի պատվին)[4]։

Միավորման ձևավորումն ու առանձնահատկությունները խմբագրել

Չցանկանալով բացահատ կերպով Իսպանիան ներգրավել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիտլերի կողմից և միևնույն ժամանակ ձգտելով ամրապնդել Ֆալանգայի վարչակարգը ու երկիրը դարձնել անվտանգ՝ Ֆրանցիսկո Ֆրանկոն որդեգրեց զինված չեզոքության դիրք՝ Արևելյան ռազմաճակատի համար Գերմանիային տրամադրելով կամավորների դիվիզիա, որը ցանկանում էր գերմանացիների կողմից կռվել ընդդեմ Խորհրդային Միության։ Դե յուրե Իսպանիան պահպանեց չեզոքությունը, չներգրավվեց Գերմանիայի դաշնակիցների ցանկում և Խորհրդային Միությանը պատերազմ չհայտարարեց։ Դիվիզիան իր անվանումը ստացել է Ֆալանգայի համազգեստի կապույտ գույնից։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Սերանո Սուները 1941 թվականի հունիսի 24-ին հայտարարեց «Կապույտ դիվիզիայի» ձևավորման մասին՝ ասելով, որ ԽՍՀՄ-ը մեղավոր է իսպանական քաղաքացիական պատերազմի համար այն համատեքստում, որ պատերազմը ձգձգվեց, տեղի ունեցան մասսայական գնդակահարություններ, առանց դատարանի որոշման հաշվեհարդարներ և այլն։ Գերմանացիների հետ համաձայնությամբ փոփոխվեց նրանց համար փոփոխվեց երդմնակալության ձևը։ Դիվիզիայի զինծառայողները հայտնում էին ֆյուրերին իրենց հավատարմությունը և երդվում պայքարել ընդդեմ կոմունիզմի[2]։

Իսպանացի փոխգնդապետ Տրոնսկոսի ձևակերպմամբ այն ունի հետևյալ տեսքը.

  Երդվում եք արդյո՞ք Աստծո և գերմանական բանակի ղեկավար Ադոլֆ Հիտլերի նկատմամբ ձեր իսպանական պատվով բացարձակ հավատարմության համար ընդդեմ կոմունիզմի, և երդվո՞ւմ եք կռվել որպես խիզախ զինվորներ և ամեն պահի տալ ձեր կյանք, որպեսզի կատարեք ձեր երդումը։  

Կամավորների համար դիվիզիային անդամագրվելու պատճառները տարբեր էին։ Որոշները ցանկանում էին վրեժխնդիր լինել քաղաքացիական պատերազմում րենց հարազատների մահվան համար, ուրիշները՝ պարզապես թաքնվել (նախկին հանրապետականները, որոնք դիվիզիայի կազմի փոքրամասնությունն էին կազմում, որպես կանոն, կազմեցին Կարմիր բանակին հանձնվածների ու փախուստի դիմածների գերակշիռ մասը։ Այնուամենայնիվ, փախածները, ինչպես նաև «Կապույտ դիվիզիայի» անդամ գերիները կրեցին առավելագույն խիստ պատիժը)։ Դիվիզիայի առաջին կազմը ձևավորվեց հիմնականում կամավորական ֆալանգիստներից, ինչպես նաև նվազագույն չափով մարդկանցից, որոնք իրապես ցանկանում էին մաքրել իրենց նախկին հանրապետական անցյալը։ Այդպիսիններից էր հետագայում հայտնի ռեժիսոր դարձած Լուիս Բերլանգան։ Այդպիսի մարդիկ ցանկանում էին թեթևացնել իրենց հարազատների նկատմամբ հասարակության վերաբերմունքը[5][6]։ Քչերնեին առաջնորդվում եսասիրական գաղափարներով (դիվիզիայի առաջին կազմը բացարձակապես կազմված էր ֆալանգիստներից ու նրանց գաղափարակիցներից)։ Դիվիզիայի զինծառայողները ստացանում էին այն ժամանակ Իսպանիայում բավականին բարձր աշխատավարձ, որին գումարվում էր գերմանական բանակի կողմից հատկացվող հատկացումները (յուրաքանչյուր օրվա համար նրանք իսպանական կառավարութոյւնից ստանում էին 7,3 պեսետ, իսկ գերմանական հրամանատարությունից՝ 8,48 պեսետ)[2]։ Հունիսի 26-ին Իսպանիայի նահանգներում Ֆալանգայի ղեկավարները ստանում են շրջաբերական, որտեղ հստակեցվում էէին այն չափորոշիչները, որոնց համաձայն պետք է հավաքագրվեին կամավորականները։ Համաձայն այդ պայմանների՝՝ նրանք պետք է լինեին Ֆալանգայի անդամներ կամ 20-ից 28 տարեկան զինվորականներ։ Դիվիզիայի անձնակազմի 75 % պետք է ձևավորվեր քաղաքացիական պատերազմի նախկին մասնակիցներից, իսկ մնացած 25 %-ը պետք է համալրվեր մնացյալ կամավորականներով։ Այդ չափորոշիչների համաձայն ձևավորվեց դիվիզիայի առաջին կազմը։ Դիվիզիոնի անդամների հուշերի համաձայն ստորաբաժանման երկրորդ կազմը սովորական կամավորականներ չէին, այլ գործնականում հատուկ հավաքագրվածներ։ Ռազմաճակատ պետք է ուղարկվեին նաև վարչակարգին ոչ պիտանի մարդիկ։ Բայց հետագայում, բայցի դիվիզիայի առաջին կազմից, հավաքագրումը կատարվեց կադրային զինվորականներից։

Դիվիզիայի եղբայրության նախկին ղեկավար և նախկին մարտիկը հետագայում այսպես էր պատմեր դիվիզիայի կազմում իր անցած ուղին

  Ես ոչ մի գաղափարախոսություն չունեի։ Ես ինձ համար հանգիստ ապրում է Տերուելում։ Ժամանեց խորհրդային արտադրության ինքնաթիռ, հավաքեց խորհրդային ռումբ։ Եվ, ամենայն հավանականությամբ, օդաչուն նույնպես խորհրդային էր։ Զոհվեց իմ ամբողջ ընտանիքը։ Ես կրկնում եմ, ես այդ ժամանակ 14 տարեկան էի։ Խորհրդային Միության հետ պատերազմի սկսման պահին ես 17 տարեկան էի։ Իհարկե ես ցանկանում է վրեժխնդիր լինել։ Եվ ես մեկնեց Ռուսաստան վերադարձնելու քաղաքավարության այցեքարտը[7]։  

1941 թվականի հուլիսի 13-ին դիվիզիայի կազմում կային 18693 մարդ, որոնցից 641-ը սպաներ, 2272-ը ունտերաֆիցերներ, 15780-ը զինվորներ[8]։ Նրանց հրամանատարն էր քաղաքացիական պատերազմի վետերան, գեներալ Մունյոս Գրանդեսը, ով Մադրիդից Գերմանիա էր տեղափոխվել Գրաֆենվյորի մոտ գտնվող ուսումնական հրաձգարանում հինգշաբաթյա զինվորական պատրաստության համար։ Երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ին՝ դիվիզիան ներառվեց Վերմախտի կազմում որպես 250-րդ հետևակային դիվիզիա։

«Կապույտ դիվիզիան» գերմանական ռազմական կառուցվածքային կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով շուտով վերակառուցվեց ու համապատասխանեցվեց Վերմախտի համապատասխան կառուցվածքին։ Դիվիզիայում մնաց երեք գունդ։ Չորրոդր գունդի անձնակազմը բաշխվեց մյուս գնդերում, որոնք ստացել էին «մադրիդյան», «վալենսյական» և «սևիլյական» անվանումները (այդ գնդերի կամավորների մեծ մասի բնակության վայրի անվանումով)։ Յուրաքանչյուր հետևակային գունդկազմված էր երեք գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոցներ) և երկու կրակային ապահովման մարտկոցից։ Դիվիզիայի հրետանային գունդըկազմված էր չորս գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոց)։ Գնդերի կազմից դուրս մնացած զինծառայողներից ձևավորվեց գրոհային գումարտակ, որը հիմնականում զինված էր ատրճանակ-գնդացիրներով։ Հետագայում՝ մեծ կորուստներից հետո, գրոհային գումարտակը կազմալուծվեց։ Կամավոր օդաչուներից կազմվեց «Կապույտ էսկադրիլյան» («Escuadrillas Azules»), որի սպառազինության մեջ էին մտնում Bf. 109 և FW-190 տիպի ինքնաթիռները։ Էսկադրիլիայի օդաչուների կողմից ոչնչացվել է խորհրդային 156 ինքնաթիռ։

Դիվիզիայի կազմում նաև մտնում էին Պորտուգալական լեգիոնի 1000 անդամ, որոնք կռվում էին «իսպանական դրոշի ներքո»։

1941 թվականի օգոստոսի 28-ին «Կապույտ դիվիզիան» երկաթուղով տեղափոխվում է Սուվալկի քաղաք (Լեհաստան), որտեղից նա պետք է իրականացներ 900 կիլոմետրանոց քայլերթ[2] մինչև Սմոլենսկ, իսկ այնուհետև՝ դեպի Մոսկվա։ Սեպտեմբերի 26-ին Վիտեբսկի մոոտ քայլերթ իրականացնող դիվիզիան ուղարկվեց Լենինգրադ, որտեղ ներառվեց գերմանական 16-րդ բանակի կազմում («Հյուսիս» բանակների խումբ)։

Դիվիզիայի գոյության ամբողջ ընթացքում նրա կազմում կռվել է ավելի քան 40000 մարդ (այլ տվյալներով ու գնահատականներով՝ ավելի քան 50000 մարդ)։

Դիվիզիայի կազմում հավաքագրվել են նաև նախկին Ռուսական կայսրության բանակի սպաները, որոնք տիրապետում էին քարտեզագիտությանը։ Ըստ պաշտոնական առկա տվյալներով «Կապույտ դիվիզիայի» կազմում եղել է 29 մարդ։

Ռազմական գործողություններ խմբագրել

 
«Կապույտ դիվիզիայ»ի հրամանատար Ագուստին Մունյոս Գրանդեսը

Մինչև 1942 թվականի օգոստոսը «Կապույտ դիվիզիան» դիրքեր էր զբաղեցնում Նովգորոդից դեպի հարավ ու հյուսիս՝ Վոլխով գետի ու Իլմեն լճի միջև (ռազմաճակատի 50 կլիոմետրը)։ Այնուհետև դիվիզիան տեղափոխվեց Լենինգրադի մատույցներ և շրջափակող բնագծեր զբաղեցրեց Իժոր գետի շրջանում (Պուշկին, Կոլպինո, Կրասնի Բոր)։ Այդ ժամանակ դիվիզիայի հրամանատարությունը ստանձնեց գեներալ Էմիլիո Էստեբան։

«Բևեռային աստղ» ռազմական գործողության պլանավորման ժամանակ խորհրդային հրամանատարությունը «Կապույտ դիվիզիան» դիտարկում էր որպես գերմանացիների պաշտպանության թույլ կետ։ Մասնավորապես, Խորհրդային Միության 55-րդ բանակի հրամանատար Վ.Պ. Սվիրիդովը իսպանացիների մասին հետևյալ կարծիքն ուներ. «Խառնամբոխ, խլնքոտ ողորմելիներ։ Ցրտահարվում են, անիծում այն օրը, երբ հայտնվեցին Ռուսաստանում... Հիմա ես նրանց ցույց կտամ։ Հենց որ բերցնենք Կրասնի Բորը, Նևայի վրայով բաց կթողնեմ հրաձգային բրիգադը դեպի թևերը... Հիմա գերմանացիները այն չեն, մենք էէլ նախկինը չենք»[9]։

Սակայն, 1943 թվականի փետրվարի 10-ից մինչև ապրիլի 2-ը «Կապույտ դիվիզիան» դիմակայեց իրենց մի քանի անգամ գերազանցող խորհրդային 55-րդ բանակի ուժերի գրոհներին և, կրելով մեծ կորուստներ, կարողացավ պահպանել իր զբաղեցրած դիրքերը։ Ռազմաճակատի Կրասնի Բորի հատվածում, որն ուներ գրեթե 60 կիլոմետր երկարություն, խորհրդային չորս դիիվիզիաներ (մոտավորապես 44 հազար մարդ) և երկու տանկային գունդ չկարողացան ճեղքել շուրջ 4500 իսպանացիների պաշտպանությունը։ Խորհրդային զորքերը ռազմաճակատի այդ հատվածում կրեցին մեծ կորուստներ[2]։

Դեռևս Լեհաստանում դրսևորվեց իսպանացիների հատուկ վերաբերմունքը կանոնադրությանը։ Դիվիզիայի մի քանի զինվորներ քաղաքացիական հագուստով որոշ ժամանակով լքեցին ստորաբաժանման տեղակայման վայրը և Գեստապոյի կողմից ձերբակալվեցին։ Իրենց արտաքին տեսքի համար գաղտնի ոստիկանության աշխատակիցներին թվաց թե հրեաներ են։ Նրանց ընկերները կարողացան ազատ արձակել միայն փոխհրաձգությունից հետո[2]։ «Կապույտ դիվիզիայի» կարգապահության մասին է վկայում նաև հետևյալ գրությունը.

  ... Նովգորոդի բուրգոմիստր Ֆյոդոր Իվանովիչ Մորոզովը սպանվեց «Կապույտ դիվիզիայի» անդամ իսպանացի զինվորի կողմից։ Իշխանությունները կազմակերպել էին հղի կանանց կաթի տրամադրում։ Յուրաքանչյուր առավոտ հերթ էր գոյանում, որի մեջ կամաց-կամաց սկսեցին մտնել նաև «Կապույտ դիվիզիայի» զինվորները։ Նրանք հանգիստ կերպով կանգնած էին հղի կանանց շարքում՝ իրենց համար չպահանջելով ավելին։ Ստանում էին սահմանված չափաբաժինն ու խաղաղ կերպով հեռանում։ Սակայն բուրգոմիստր Մորոզովը, վրդովելով այն հանգամանքից, որ կաթը գրեթե չի բավարարում, մի օր հարբած վիճակում եկավ և իսպանացիներից մեկին հետևից հարվածեց ու աստիճանից վայր գցեց։ Դեմքով դիպչելով բոլոր աստիճաններին ու վայր ընկնելով՝ իսպանացին արագորեն բնակավայրի ղեկավարի գլխին կրակեց իր ատրճանակի պահեստատուփի բոլոր փամփուշտները ...[10]:  

Կրասնի Բորի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետոգեներալ Գալդերը հետևյալ կերպ արտահայտվեց.

  Եթե դուք տեսնեք չսափրված գերմանացի զինվորի, ով ամրակազմ է ու հարբած, ապա մի շտապեք նրան ձերբակալել. ամենայն հավանականությամբ նա իսպանացի հերոս է։  

Այս արտահայտությունը մինչ օրս փոկցված է «Կապույտ դիվիզիայի»՝ Մադրիդում գտնվող ակումբի պատին[2]։

Մարտական ուղու ավարտ խմբագրել

 
Վերմախտի իսպանական լեգիոնի 3-րդ գումարտակի դրոշը

Արտաքին քաղաքական մեծ ճնշման հետևանքով Իսպանիայի ղեկավար Ֆրանցիսկո Ֆրանկոն 1943 թվականի հոկտեմբերի 20-ին որոշում ընդունեց ռազմաճակատից հետ կանչել «Կապույտ դիվիզիան» և լուծարել։ Սակայն, բազմաթիվ իսպանացիներ հրաժարվեցին վերադառնալ տուն, և 1943 թվականի նոյեմբերի 3-ին արդեն Իսպանիայի կառավարությունը հրամայեց իր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք։ Նույնիսկ դրանից հետոԱրևելյան ռազմաճակատում մնացին շուրջ 2000 իսպանացիներ՝ հիմնականում ֆալանգիստներ, որոնցից ձևավորվեց կամավորական «Կապույտ լեգիոնը»։ Այն ղեկավարում էր գերմանական հրամանատարությունը։ Հետագայում լեգիոնի թվակազմը աճեց մինչև 3000-ի։ Դրանից հետո, երբ Ֆրանցիսկո Ֆրանկոն բանակցություններ սկսեց Դաշնակիցների հետ, «Կապույտ լեգիոնի» զինծառայողների մեծ մասը 1944 թվականի մարտի 21-ին գերմանացիների կողմից հայրենադարձվեց[11]։ Կռվի դաշտում մնացած մի քանի հարյուր իսպանացիները անդամագրվեցին ՍՍ-ի զորքերին և կռվեցին մինչև պատերազմի ավարտը։ Շրջափակված Բեռլինում մինչև կապիտուլացիան կռվում էին 7000 իսպանացիներ[2]։

Պարգևներ խմբագրել

«Կապույտ դիվիզիայի» զինվորներն ու սպաները ստացել են հետևյալ պարգևները՝

  • 3 հատ Իշխանական խաչ կաղնու դափնետերևով,
  • 3 ոսկյա Գերմանական խաչ,
  • 138 Առաջին կարգի երկաթյա խաչ,
  • 2359 Երկրորդ կարգի երկաթյա խաչ,
  • 2216 Զինվորական խիզախության խաչ թրով։

Կորուստներ խմբագրել

 
«Կապույտ դիվիզիայի» զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը Ալմուդենա գերեզմանատանը

Խորհրդային Կարմիր բանակի դեմ մարտերի ամբողջ ընթացքում «Կապույտ դիվիզիան» ունեցել է հետևյալ կորուստները[2]՝

  • 4957 սպանված,
  • 8766 վիրավոր,
  • 326 անհետ կորած,
  • 372 գերի ընկած (որոնց մեծ մասը վերադարձան Իսպանիա 1954 թվականին),
  • 1600 ցրտահարված,
  • 7800 հիվանդացած։

«Կապույտ դիվիզիայի» հրամանատար գեներալ Էմիլիո Ինֆանտեսը իր «Կապույտ դիվիզիա։ Կամավորականները Արևելյան ռազմաճակատում» գրքում ներկայացնում է դիվիզիայի հետևյալ կորուստները՝ 14 սպանված Վոլոխոլովյան ռազմաճակատում և 32 հազար սպանված Լենինգրադյան ռազմաճակատում (1943 թվականի ձմեռ -գարուն)[12]։ Կառլ Խոֆկերի «Կապույտ դիվիզիա Ազուլ։ Իսպանացի կամավորականների պատմություն» փաստավավերագրական ֆիլմում ներկայացվում են իսպանական դիվիզիայի՝ Արևելյան ռազմաճակատում կրած ընդհանուր կորուստների հետևյալ թվերը՝ «47000 հոգուց ընդհանուր կորուստները կազմեցին 3600 սպանված, 8500 վիրավոր, տարբեր հիվանդություններով հիվանդացած 7800 հոգի, 1600 ցրտահարված և 321 գերի ընկած»[13]։ Միևնույն ժամանակ Կառլ Խոֆկերը «Կապույտ դիվիզիայի» կորուստները գնահատում է 1400

Ֆրանկիստական Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին մեծ հեղինակություն էր վայելում։ Այդ առթիվ բնութագրական է հետևյալ դեպքը։ Խորհրդային հրետակոծության ժամանակ մի քանի արկ հարվածեցին Նովգորոդի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթին, և գլխավոր գմբեթի խաչը սկսեց ընկնել գետնին։ Իսպանացի ականազերծողները փրկեցին խաչը, վերանորոգեցին և ուղարկեցին Իսպանիա։ 1970-ական թվականներին՝ դեռևս Ֆրանցիսկո Ֆրանկոյի կենդանության ժամանակ խաչը տեղադրված էր Ինժեներական ակադեմիայում։ Խաչի ներքևում առկա էր գրությունը այն մասին, որ այս խոչը գտնվում է Իսպանիայում պահպանության համար և կվերադառնա Ռուսաստան, երբ կհեռանա «անաստված բոլշևիկյան վարչակարգը»։ Պատերազմից հետո Խորհրդային իշխանությունները իսպանացիներին մեղադրեցին թալանի մեջ։ 2004 թվականին խաչը վերադարձվեց Ռուսաստանին[2]։

Հետագա ճակատագիր խմբագրել

«Կապույտ դիվիզիայի» նախկին բազմաթիվ զինծառայողներ հետպատերազմյան Իսպանիայում ունեցան հաջողակ զինվորական կարիերա։ Նրանց շքանշանների սալիկի վրա կախված էին գերմանական Երկաթյա խաչերը, իսկ որոշների թևերին շարունակում էր ամրացված մնալ իսպանական դրոշը որպես տարբերակող նշան ինչպիսին կարված էր գերմանական զինվորական համազգեստի թևքերին։ Իսպանացի մասնագետները հաճախ ասում են, որ ցրտահարության բուժման մասին լավագույն գրքերը գրվել են 1940-ից 1950-ական թվականներին 250-րդ հետևակային դիվիզիայի բժշկի կողից։ Մինչ օրս Իսպանիայի որոշ քաղաքներում դեռևս պահպանվել են «Կապույտ դիվիզիայի» անունը կրող փողոցներ։

Հայտնի է, որ 1949 թվականին Վոլոգդա քաղաքում տեղական «Դինամոյի» և «Կապույտ դիվիզիայի» նախկին զինծառայողներից կազմված թիմի միջև տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Крестовый поход на Россию. Արխիվացված 2012-01-17 Wayback Machine(ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 http://www.echo.msk.ru/programs/victory/703276-echo/ Мигель Фернандэс Бас — шеф бюро испанского агентства новостей «EFE» в Москве о «Голубой дивизии»
  3. Մեդալի պաշտոնական անվանումն էր Բոլշևիզմի դեմ իսպանական կամավորների պայքարի հիշատակի մեդալ։ Մեդալի դիմերեսին երկու սրի մեջտեղում պատկերված էր արծվով Վերմախտի սաղավարտը և Ֆալանգայի խորհրդանիշը, վահանի ներքևում առկա էր թուր
  4. España y la Segunda Guerra Mundial. — 1a. ed. — Madrid: Editorial Complutense, 1996. — 194 pages с. — ISBN 848936589X
  5. «Luis Garcia Berlanga» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 18. 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. BELINCHÓN, GREGORIO (2011 թ․ նոյեմբերի 14). «Berlanga's Blue Division notebooks». El País (անգլերեն). Madrid. 1134-6582. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  7. «Կապույտ դիվիզիան» և այլ իսպանացիներ:
  8. Дробзяко С. И., Романько О. В., Семёнов К. К. Иностранные формирования Третьего рейха. — М.:АСТ; Астрель, 2009. — ISBN 978-5-271-23888-8
  9. Бычевский Б. В. Город — фронт. — Лениздат, 1967.
  10. Ковалёв Б. Н. Нацистская оккупация и коллаборационизм в России. 1941—1944. — М.: АСТ, Транзиткнига, 2004. — С. 41. — 544 с. — 5000 экз. — ISBN 5-17-020865-0
  11. Marcus Wendel. «Tactical Headquarters Bjelovar (Croatia)» (բրիտանական անգլերեն). www.axishistory.com. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  12. «Испанская «Голубая дивизия» на советско-германском фронте (1941–1943 гг.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. Ֆիլմի տեքստի թարգմանությունը տես կայքում։ http://www.theunknownwar.ru/golubaya_diviziya_azul_istoriya_ispanskix_dobrovolczev_wwii.html Արխիվացված 2014-02-25 Wayback Machine
  14. Елпатьевский А. В.

Գրականություն խմբագրել

  • «Крестовый поход на Россию»: Сборник статей. — М.: Яуза, 2005. ISBN 5-87849-171-0
  • Елпатьевский А. В., «Голубая Дивизия, военнопленные и интернированные испанцы в СССР» — Алетейя, 2015. ISBN 978-5-9905926-5-0
  • Esteban-Infantes, E. «Blaue Division. Spaniens Freiwillige an der Ostfront. Aus dem Spanischen von Werner Haupt.» Гамбург, 1958.(գերմ.)
  • Gerald R. Kleinfeld and Lewis A. Tambs. Hitler’s Spanish Legion: The Blue Division in Russia. Southern Illinois University Press (1979), 434 pages, ISBN 0-8093-0865-7.(անգլ.)
  • Xavier Moreno Juliá. La División Azul: Sangre española en Rusia, 1941—1945. Barcelona: Crítica (2005).(իսպ.)
  • Wayne H. Bowen. Spaniards and Nazi Germany: Collaboration in the New Order. University of Missouri Press (2005), 250 pages, ISBN 0-8262-1300-6.(անգլ.)
  • Antonio de Andrés y Andrés — Artillería en la División Azul
  • Eduardo Barrachina Juan — La Batalla del Lago Ilmen: División Azul
  • Carlos Caballero & Rafael Ibañez — Escritores en las trincheras: La División Azul en sus libros, publicaciones periódicas y filmografía (1941—1988)
  • Fernando J. Carrera Buil & Augusto Ferrer-Dalmau Nieto — Batallón Román: Historia fotográfica del II/269 Regimiento de la División Azul
  • Juan Chicharro Lamamié — Diario de un antitanquista en la División Azul
  • Jesús Dolado Esteban (etc) — Revista de comisario: el cuerpo de Intervención Militar de la División Azul 1941—1944
  • Arturo Espinosa Poveda — Artillero 2º en la gloriosa División Azul
  • Arturo Espinosa Poveda — ¡Teníamos razón! Cuando luchamos contra el comunismo Soviético
  • Emilio Esteban-Infantes Martín — Blaue Division: Spaniens freiwillige an der Ostfront
  • Miguel Ezquerra — Berlin a vida o muerte
  • Ramiro García de Ledesma — Encrucijada en la nieve: Un servicio de inteligencia desde la División Azul
  • José García Hispán — La Guardia Civil en la División Azul
  • César Ibáñez Cagna — Banderas españolas contra el comunismo
  • Gerald R. Kleinfeld & Lewis A. Tambs — Hitler’s Spanish Legion: The Blue Division in Russia
  • Vicente Linares — Más que unas memorias: Hasta Leningrado con la División Azul
  • Torcuato Luca de Tena — Embajador en el infierno: Memorias del Capitán de la División Azul Teodoro Palacios
  • Xavier Moreno Julia — La División Azul: Sangre española en Rusia 1941-45
  • Juan José Negreira — Voluntarios baleares en la División Azul y Legión Azul (1941—1944)
  • Ricardo Recio — El servicio de intendencia de la División Azul
  • José Mª Sánchez Diana — Cabeza de Puente: Diario de un soldado de Hitler
  • John Scurr & Richard Hook — Germany’s Spanish Volunteers 1941-45
  • Luis E. Togores — Muñoz Grandes: Héroe de Marruecos, general de la División Azul
  • Manuel Vázquez Enciso — Historia postal de la División Azul
  • Enrique de la Vega — Arde la Nieve: Un relato histórico sobre la División Azul
  • Enrique de la Vega Viguera — Rusia no es culpable: Historia de la División Azul
  • José Viladot Fargas — El espíritu de la División Azul: Possad
  • Díaz de Villegas — La División Azul en línea.

Արտաքին հղումներ խմբագրել

տեսանյութեր խմբագրել

  Награждение испанских солдат «Голубой дивизии» железными крестами, зима 1942

  Историк Борис Ковалев. «Голубая дивизия. Испанские фашисты в СССР»