Իսկական փոկեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իսկական փոկեր | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
phocidae
|
Իսկական փոկերի ընտանիքը ներառում է 13 ցեղի 18 կենդանիներ, որոնք տարածված են հյուսիսային և հարավային մերձբևեռային շրջաններում, ինչպես նաև արևադարձային լայնություններում։ Ականջախեցիներ չունեն, որով տարբերվում են մյուս՝ ականջավոր փոկերից։ Նախկինում իսկական փոկերը, ականջավոր փոկերն ու ծովացուլը ներառվում էին կաթնասունների դասի մաշկոտանիների կարգում, այժմ դասակարգվում են որպես գիշատիչների կարգի ընտանիքներ։ Պատկանում են շնանմանների ենթակարգին։
Իսկական փոկերի առջևի մաշկաթաթերը պատված են բրդով և ունեն մեծ մագիլներ, ետևինները ծառայում են միայն ջրում տեղաշարժվելու համար։ Ամենախոշորը հարավային ծովափիղն է, որի մարմնի երկարությունը մինչև 6,5 մ է, իսկ քաշը՝ մինչև 100 կգ։
Տեսակներից 9-ը բնակվում են հյուսիսային բևեռամերձ ծովերում, 5-ը Անտարկտիդայի ափերին, 3-ը արևադարձային ծովերում (վանական փոկեր), 2-ը քաղցրահամ ջրերում (բալկայան և կասպյան փոկեր)։ Քաղցրահամ ջրերի բնակիչ է համարվում նաև օղակավոր փոկը, որը լայնորեն տարածված է հյուսիսային բևեռամերձ ծովերում (բնակվում է նաև Ռուսաստանի Լադոգա և Ֆինլանդիայի Սայմա լճերում)։ Չեն հանդիպում միայն Հնդկական օվկիանոսում։ Անհետացման վտանգի տակ են արևադարձային ծովերում բնակվող վանական փոկերը, որի տեսակներից մեկը՝ կարիբյան վանական փոկը, ներկայումս համարվում է ոչնչացված (1950-ականներից ի վեր)։ Մյուս տեսակները տարածված են Միջերկրական ծովի շրջաններում (սովորական վանական փոկ) և Հավայան կղզիներում (հավայան վանական փոկ)։
Իսկական փոկերը բնակվում են հիմնականում ափամերձ ջրերում, բազմացման և մորթափոխման ժամանակ հսկայական կուտակումներ են առաջանում առավելապես սառույցների վրա, հազվադեպ՝ ափերին։ Կուտակված կենդանիների թիվը կարող է հասնել 10 հազարի։ Նորածին ձագերի մորթին հաստ է, հաճախ՝ սպիտակ։ Երեք ամսից ձագերը մորթափոխվում են։ Ձյունաճերմակ մորթի ձեռք բերելու համար նախկինում հաճախ ոչնչացնում էին գրենլանդական և կասպյան փոկերի ձագերին։ Ներկայումս ձագերի որսն արգելված է։
Սնվում են ձկներով, փափկամորթներով, խեցգետնակերպերով, ծովային հովազները՝ նաև պինգվիններով ու այլ փոկերով։ Հրաշալի լողում են ու սուզվում, կարճ տարածությունների վրա զարգացնում են մինչև 24 կմ/ժ արագություն։ Սուզման ռեկորդը պատկանում է Ուեդդելի փոկին (մինչև 600 մ), որը կարող է ջրի տակ մնալ մինչև 1 ժամ։ Ցամաքում տեղաշարժվում են դանդաղ, կողքից կողք թեքվելով, սառույցների վրա՝ սահելով[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենդանիների հանրագիտարան. Երևան: Վահագն Աբրահամյան. 2015. էջեր 56–57.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |