Իսլան Կոբրով

խորհրդային զինվորական

Իսլան Կոբրով (ռուս.՝ Ислан Ишматович Кобров, սեպտեմբերի 7, 1925(1925-09-07), Ուդմուրտիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ խորհրդային զինվորական, պաշտոնաթող գնդապետ։

Իսլան Կոբրով
սեպտեմբերի 7, 1925(1925-09-07) (98 տարեկան) -
ԾննդավայրՈւդմուրտիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 7-ին Կուզնալ գյուղում[1] Վոտսկոյի ինքնավար մարզում։

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1942 թվականի դեկտեմբերին նա զորակոչվել է Կարմիր բանակ, որպես շարքային, կռվել է հրետազորում[2]։ Իր առաջին Փառքի շքանշանի 3-րդ աստիճանը ստացել է 1944 թվականի հունիսի 22-ին, երբ սերժանտ էր։

1944 թվականի օգոստոսի 25-ին աջափնյա Ուկրաինայի ռազմական գործողությունների համար Կոբրովը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։

1945 թվականի հունվարի 20-ին Ի. Շ Կոբրովին 2-րդ աստիճանի Փառքի շքանշան շնորհելու մասին փաստաթուղթ է ստորագրել՝ 1944 թվականի դեկտեմբերի 4-ի- լույս 5-ի գիշերը Դանուբ գետը հաղթահարելու համար։ Սակայն այդ սխրագործության համար պարգևը ստացել է 2016 թվականին[1]։

Պատերազմն ավարտել է հաղթանակից մի քանի ամիս առաջ, ուսմանը վերադառնալու պատճառով։ Ավարտելուց հետո գրեթե երեսուն տարի ծառայել է բանակում, պաշտոնաթող լինելով որպես գնդապետ։

Նա ներկայումս բնակվում է Լատվիայում։ Երկրորդ Փառքի շքանշանը նրան հանձնել է Լատվիայում Ռուսաստանի դեսպան Ա. Ա. Վեշնյակովը։

Պարգևներ խմբագրել

  • Պարգևատրվել է 3-րդ և 2-րդ աստիճանի փառքի շքանշանով, Կարմիր աստղի երկու շքանշաններով, Հայրենական պատերազմի շքանշանով և շատ կրծքանշաններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Живущий в Латвии ветеран из Удмуртии получил орден Славы спустя 70 лет после войны». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  2. В Латвии наградили орденом Славы ветерана ВОВ

Արտաքին հղումներ խմբագրել