Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայան
Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայան «Տաշքենդ» (ուզբ.՝ Islom Karimov nomidagi «Toshkent» xalqaro aeroporti / Ислом Каримов номидаги «Тошкент» халқаро аэропорти; անգլ.՝ Islam Karimov Tashkent International Airport), ոչ պաշտոնական անվանումը Հարավային Տաշքենդ (ուզբ.՝ Toshkent-Janubiy / Тошкент-Жанубий; անգլ.՝ Tashkent Southern): Ուզբեկստանի ամենամեծ օդանավակայանն է, որը գտնվում է Տաշքենդ քաղաքում։ Այն «Uzbekistan Airways» ազգային ավիաընկերության հիմնական կենտրոնն է։ Այն գտնվում է Տաշքենդ քաղաքի Սերգելի շրջանում, քաղաքի կենտրոնից հինգ կիլոմետր հարավ-արևելք։ Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի ամենահին օդանավակայաններից մեկն է։ 2017 թվականի հունվարին այն վերանվանվել է ի պատիվ Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի[1]։ Ունի 10 վայրեջքի դարպասներ։ Կենտրոնական Ասիայի երկրների խոշորագույն օդանավակայաններից է, ուղևորահոսքով երրորդը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ալմա Աթա և Աստանա ղազախական օդանավակայաններից հետո։ Տաշքենդի օդանավակայանի տարեկան ուղևորահոսքը կազմում է ավելի քան 3 միլիոն մարդ։ 2017 թվականի դրությամբ այն հետխորհրդային տարածքի ամենաբանուկ օդանավակայանների շարքում գրավում է 18-րդ տեղը։ Օդանավակայանում կան չորս անմաքս (duty free) խանութներ։ Վճարման համար, բացի պլաստիկ քարտերից, ընդունվում է կանխիկ՝ ուզբեկական սում, ԱՄՆ դոլար, եվրո և ֆունտ ստերլինգ։
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} | ||
Կայք |
Ավիաուղիներ և ուղղություններ
խմբագրել2023 թվականին Silk Avia-ն թռիչքներ է իրականացրել Տաշքենդից դեպի Սամարղանդ, Բուխարա և Ուրգենչ, ինչպես նաև Ֆերգանա հովտի քաղաքներ[2], իսկ Uzbekistan Airways-ը վերսկսել է թռիչքները դեպի Ջակարտա[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Аэропорту Ташкента присвоено имя Ислама Каримова». ТАСС. 2017 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ В Ташкент вылетел второй самолет авиакомпании Silk Avia, Новости Узбекистана
- ↑ «Uzbekistan Airways» восстанавливает авиарейсы в Индонезию