Իսիդա (Ամենհոտեպ III-ի դուստր)

Ամենհոտեպ III-ի դուստր

Իսիդա կամ Ասետ (անգլ.՝ Iset, մ.թ.ա. 14-րդ դար, Թեբե - անհայտ), եգիպտական արքայադուստր։

Իսիդա
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 14-րդ դար
ԾննդավայրԹեբե
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինԱմենհոտեպ III
Ծնողներհայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա
 Iset, daughter of Amenhotep III Վիքիպահեստում

Ընտանիք խմբագրել

Հանդիսացել է հին եգիպտական փարավոն Ամենհոտեպ III-ի ու վերջինիս մեծ թագուհի Տիյայի դուստրերից մեկը։ Փարավոն Էխնաթոնի քույրն էր[1], որի մյուս եղբայրը թագաժատանգ Թութմոսն է եղել։ Թութանհամոնի հորաքույրն էր։

Անունն առաջացել է եգիպտական Իսիս աստվածուհու անունից։ Հնարավոր է, որ նա արքայական զույգի երկրորդ դուստրն է եղել Սիտամոնից հետո և իր հոր կառավարման 34-րդ տարում դարձել է վերջինիս կինը՝ երկրորդ սեդ փառատոնի շրջանակներում[2]։

Պատկերվել է Սոլեբի տաճարի վրա ծնողների ու քրոջ՝ Հենուտանեբի հետ, ինչպես նաև այժմ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում գտնվող սերդոլիկե ափսեի վրա՝ նույն քրոջ հետ ծնողների դիմաց կանգնած։ Գուրոբում հայտնաբերված մի տուփ և մի զույգ սուրմայի ամանները հավանաբար պատկանել են նրան[3]։

Հոր մահից հետո նրա մասին այլևս չի հիշատակվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004), p.154-155
  2. «Anneke Bart: Amenhotep III». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  3. Dodson–Hilton
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդա (Ամենհոտեպ III-ի դուստր)» հոդվածին։