Իսայա Լեո Շարֆման (անգլ.՝ Isaiah Leo Sharfman, փետրվարի 19 (մարտի 3), 1886, Պոլոնոե, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 9, 1969(1969-09-09)), ամերիկացի տնտեսագետ, Միչիգանի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1945 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Իսայա Շարֆման
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1886
Պոլոնոե, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 9, 1969(1969-09-09) (83 տարեկան)
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Բոստոնի լատինական դպրոց

Կենսագրություն խմբագրել

Իսայան ծնվել է 1886 թվականի փետրվարի 19-ին Վոլինի նահանգի Նովոգրադ քաղաքում, իսկ 1894 թվականին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ՝ Բոստոն, իսկ 1903 թվականին Շարֆմանը ստացել է Ամերիկայի քաղաքացիություն[1][2]։

1898-1904 թվականներին սովորել է Բոստոնի լատինական դպրոցում, 1904-1907 թվականներին սովորել է Հարվարդի քոլեջում, որտեղ 1907 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1907-1910 թվականներին սովորել և 1910 թվականին ավարտել է Հարվարդի իրավաբանական դպրոցը՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[3]։

Զուգահեռաբար, 1905-1906 թվականներին աշխատել է Բոստոնի Բերդեթ քոլեջում, և 1908-1910 թվականներին եղել է Հարվարդի քոլեջում որպես տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ։ 1909 թվականին ընդունվել Է Մասաչուսեթս նահանգի փաստաբանների կոլեգիա, և 1909-1910 թվականներին Բոստոնում զբաղվել է ընդհանուր իրավագիտությամբ։ 1912 թվականին վերադարձել է ԱՄՆ՝ դառնալով Հանրային ծառայությունների շուկայի կարգավորման հանձնաժողովում Ազգային քաղաքացիական հիմնադրամի համար գլխավոր քննիչ։

1912-1913 թվականներին դասախոսություններ է կարդացել տնտեսության վերաբերյալ, 1913-1914 թվականներին եղել է պրոֆեսորի ասիստենտի պաշտոնում, իսկ 1914-1955 թվականներին՝ Միչիգանի համալսարանում որպես լրիվ պրոֆեսոր, 1927-1954 թվականներին՝ տնտեսագիտության ամբիոնի վարիչ, իսկ 1947-1955 թվականներին արժանացել է պրոֆեսոր Հենրի Ադամսի պատվավոր կոչմանը։ 1939 թվականին եղել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր։ 1955 թվականին թոշակի է անցել և դարձել Բրանդեյի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[3]։

1923-1924 թվականներին Ազգային արդյունաբերական խորհրդաժողովի խորհրդի համար եղել է հակամենաշնորհային քաղաքականության հետաքննության տնօրեն, 1929-1931 թվականներին՝ The American Economic Review խմբագրական խորհրդի անդամ, 1933-1935 թվականներին՝ երկաթուղու զբաղվածության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամ, 1939 թվականին՝ Տնտեսագետների և սոցիոլոգների խորհրդատվական կոմիտեի անդամ, Քաղաքացիական բարեկարգման հարցերով նախագահական կոմիտեի անդամ, 1942-1944 թվականներին՝ Աշխատանքի վետերանների խորհրդի ասոցացված անդամ, 1943-1946 թվականներին՝ Աշխատանքի ազգային խմբի ասոցացված անդամ, 1949-1959 թվականներին՝ նավթային ոլորտի մենագրությունների խմբագրական խորհրդի անդամ։ 1954 թվականին եղել է Միչիգանի գիտությունների, արվեստի և գրականության ակադեմիայի նախագահը։ 1945 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, իսկ 1965 թվականին՝ պատվավոր անդամ, 1964 թվականին՝ Բրանդեյ համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր։ 1967 թվականին Շարֆմանի ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն[3]։

Ընտանիք խմբագրել

Իսայա Շարֆմանն ամուսնացել է 1910 թվականի հուլիսի 7-ին Մինի Շիկեսի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Նելսոն Էյմեսը և Ուորեն Լեոնարդը[3]։

Մրցանակներ խմբագրել

Շարֆմանն իր նվաճումների համար պարգևատրվել է[3]՝

  • 1939 թվական - Ջեյմս Ամեսի անվան մրցանակ՝ Հարվարդի իրավաբանական դպրոցի ֆակուլտետում իրավաբանական փաստաթղթերի կազմման համար։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Российская Еврейская Энциклопедия Шарфман Исайя-Лео.
  2. Bentley Historical Library, University of Michigan Sharfman, I. Leo (Isaiah Leo), 1886-1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 The University of Michigan Isaiah Leo Sharfman. Архивировано из первоисточника 25 փետրվարի 2017.