Վիկտորյա Իսակովա

ռուս դերասանուհի
(Վերահղված է Իսակովա Վիկտորյաից)

Վիկտորյա Եվգենևնա Իսակովա (ռուս.՝ Виктория Евгеньевна Исакова, հոկտեմբերի 12, 1976(1976-10-12)[1], Խասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի (2015), «Ճայ», «Տրիումֆ» և «Ոսկե արծիվ» մրցանակների դափնեկիր։

Վիկտորյա Իսակովա
Ծնվել էհոկտեմբերի 12, 1976(1976-10-12)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԽասավյուրտ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Յուրի Մորոզ[2]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1835909

Կենսագրություն խմբագրել

Վիկտորյա Իսակովան ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 12-ին Դաղստանի ԻՍԽՀ Խասավյուրտ քաղաքում։ Հայրը՝ Եվգենի Գերցելևիչ Իսակովը, բանաստեղծ է, «Անժի» ֆուտբոլային ակումբի նախկին ադմինիստրատորն ու «Վիդնոե» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր տնօրենը[3][4][5]։ Տասներեք տարեկան հասակում Վիկտորյա Իսակովն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։

Դպրոցն ավարտելուց հետո Վիկտորյա Իսակովան ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիա, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է Օլեգ Եֆրեմովի կուրսում։ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտել է 1999 թվականին։

1999 թվականից մինչև 2001 թվականը Վիկտորյա Իսակովան աշխատել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, որտեղ կատարել է Նինա Զարեչնայայի դերը «Ճայը» (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա և Մավկայի դերը «Անտառային երգ» (ըստ Լեսյա Ուկրաինկայի պիեսի) ներկայացումներում։

2001 թվականին Բիկտորյա Իսակովան ընդունվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ։ «Վիյ» ներկայացման մեջ Պաննոչկայի դերը կատարելու համար 2003 թվականին արժանացել է «Ճայ» թատերական մրցանակի։

Կինոյում Վիկտորյա Իսակովայի նորամուտը կայացել է 1998 թվականին, երբ նա նկարահանվել է «Չեխով և Կո» (ռուս.՝ «Чехов и Ко») հեռուստասերիալում՝ կատարելով էպիզոդիկ դեր։ Եվս մեկ էպիզոդիկ դեր նա կատարել է 2000 թվականին «Կայսրությունը հարվածի տակ է» (ռուս.՝ «Империя под ударом») սերիալում, իսկ 2002 թվականից սկսել է պարբերաբար նկարահանվել կինոյում։

2002 թվականին Վիկտորյա Իսակովան ծանոթացել է ռեժիսոր Յուրի Մորոզի հետ, ում կինը մահացել էր ոչ վաղ անցյալում։ Հաջորդ տարի նրանք ամուսնացել են[6]։

2005 թվականին Վիկտորյա Իսակովան խաղացել է իր առաջին նշանակալի դերը կինոյում՝ նկարահանվելով ռուս-ուկրաինական «Համբուրում են միշտ ոչ նրանց» (ռուս.՝ «Целуют всегда не тех»)։ Ճանաչում է ձեռք բերել հաջորդ տարի՝ «Պիրանիայի որս» («Охота на пиранью») և «Պահանջվում է դայակ» (ռուս.՝ «Требуется няня») ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Վերջին ֆիլմում իր դերի մասին Իսակովան ասել է.

  Սադիլովայի ֆիլմում իմ հերոսուհին ռեֆլեքսավորող է։ Կարծես թե նրա մոտ ամեն ինչ լավ է, սակայն դա միայն արտաքինից։ Եթե կարգի բերվի, ապա նրա կյանքում շատ բան կարելի է փոխել, իսկ Վերան, չգիտես ինչու, դա չի անում։ Եվ ես կուզենայի հասկանալ, թե ինչպես կարելի է այդպես ապրել։
 

2006 թվականին Վիկտորյա Իսակովան Յուրի Մորոզի «Կետ» ֆիլմում Կիրայի («Զեբր» մականունով) դերակատարման համար արժանացել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակի Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում[7]։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
  • 2000 – «Կոչեք Պեչորին» – Վերա
  • 2001 – «Լեդի մեկ օրով» – Լուիզա
  • 2001 – «Անօժիտը» – Լարիսա
  • 2002 – «Откровенные полароидные снимки» – Նադյա
  • 2003 – «Վիյ» – Պանոչկա
  • 2004 – «Сон в шалую ночь» – Տիտանիա
  • 2005 – «Поздравляю с будним днём!» – Անետ
  • 2008 – «Մորեխ»[8]Նադեժդա
  • 2011 – «Մեծ աղմուկ ոչնչից»[9]Բեատրիչե
  • 2012 – «Отражения, или Истинное»[10]Աննի
  • 2012 – «Մեծ կախարդություն»[11]Մարտա դի Սպելտա
  • 2015 – «Բալենու այգի» – Ռանևսկայա
Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
  • 2000 – «Ճայ» – Նինա Զարեչնայա
  • 2000 – «Անտառային երգ» – Մավկա
Другой Театр
  • 2010 – «Ավելի մոտ» (անգլ.՝ «Closer», ըստ Պատրիկ Մարբերի համանուն պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Ագեև)[12]
Դրամատուրգիայի ու ռեժիսուրայի կենտրոն Ալեքսեյ Կազանցևի ու Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ
  • 2005 – «Галка Моталко» – Սվետա Կոմետա, չեմպիոն
Գոգոլ-կենտրոն
  • 2013 – «Եղբայրներ» (Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն ու նրա եղբայրները» ֆիլմի ռեմեյք, ռեժիսոր՝ Ալեքսեյ Միզգիրյով) – Նադյա
  • 2014 – «(М)ученик», գերմանացի դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգի պիեսի հիման վրա – Ելենա Լվովնա Կրասնովա (կենսաբանության ուսուցչուհի)
Այլ
  • «Կանանց թագավորություն» (ռուս.՝ «Бабье царство», ռեժիսոր՝ Ալլա Պոկրովսկայա)
  • «Ռազմագերի Վորոպաևի օրագիրը» (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)
  • «Գնչուներ» (ռեժիսոր՝ Մարինա Բրուսնիկինա)

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Մարդասպանի օրագիրը Дневник убийцы Ռոզա
2002 ս Կամենսկայա-2 Каменская-2 Կատյա
2003 ս Խուզարկուներ Сыщики-2 Մայա
2003 ֆ Կանայք առանց կանոնների խաղում Женщины в игре без правил Տոնյա
2004 ֆ Միություն առանց սեքսի Союз без секса Լենա
2005 ֆ Համբուրում են միշտ ոչ նրանց Целуют всегда не тех Լարա
2005 ս Ֆիլիպի ծովախորշ Бухта Филиппа Իյա Մեսխի
2006 ֆ Պահանջվում է դայակ Требуется няня Վերա
2006 ֆ Պիրանիայի որս Охота на пиранью Սինիլգա
2006 ս Դոկտոր Ժիվագո Доктор Живаго Մարինկա
2006 ֆ Կետ Точка Կիրա
2006 ֆ Կղզի Остров Նաստյա
2007 ս Մասնավոր պատվեր Частный заказ Մարիա Նևզորովա
2007 ֆ Եղրևանու ճյուղ Ветка сирени Աննա Լոդիժենսկայա
2007 ֆ Կողմնակի Посторонний Տատյանա
2007 ֆ Կոճակ Пуговица Ելիզավետա Տենեցկայա
2008 ս Կարամազով եղբայրներ Братья Карамазовы Կատերինա Իվանովնա
2008 ֆ Դժվար է մաչո լինել Трудно быть мачо Յուլյա Վլադիմիրովնա
2008 ֆ Պելագեան ու սպիտակ ցլաշունը Пелагия и белый бульдог Նաինա Տելիանովա
2008 ֆ Միջնորդ Посредник/Mediator Լիլյա
2009 ֆ Ձյունե մարդ Снежный человек Դաշա Շելեստովա
2009 ֆ Անառակ երեխաներ Блудные дети Գալինա Մորոզովա
2009 ֆ Աշնանային ծաղիկներ Осенние цветы Էդիտ Բերեշը երիտասարդ տարիքում
2010 ս Աշտարակ Башня Էվա
2010 ֆ Շիկամուկ Крыса Աննա Շչերբակովա
2010 ֆ Ժպտա, երբ լալիս են աստղերը Улыбнись, когда плачут звёзды Աննա Սվետլովա
2010 ֆ Հարավային օրացույց Южный календарь Վիկա
2010 ֆ Ապուշի հետ С болваном
2010 ֆ Солнцекруг Աննա Կուտայցևա
2012 ս Պանդորայի արկղ Ящик Пандоры Վերա
2012 ֆ Սեր զենքով Любовь с оружием Լյուբա Կլյոնսկայա
2012 ֆ Տոն փակված Праздник взаперти Վերա Սորոկինա
2013 ֆ Հայելիներ Зеркала Մարինա Ցվետաևա
2013 ֆ Պյոտր Լեշչենկո։ Այն ամենը, ինչ եղել է... Пётр Лещенко. Всё, что было... Եկատերինա Զավյալովա
2013 ս Հալոցք Оттепель Ինգա
2013 ս Սպանել երկու անգամ Убить дважды Մարիա Դանիլովա
2014 ս Ինկվիզիտոր Инквизитор Նատալյա Սերեբրյանսկայա
2014 ֆ Կանաչ կառք Зелёная карета Վերա Ռաևսկայա
2015 ս Հայրենիք Родина Աննա Զիմինա
2016 ֆ Աշակերտ Ученик Ելենա Լվովնա Կրասնովա
2016 ս Քառյակ Квартет Լինկովա
2016 ս Մատա Խարի Мата Хари Լիդիա Կիրեևսկայա
2016 ֆ Մահվան այն կողմում По ту сторону смерти Աննա Պոկրովսկայա
2016 ֆ Տիեզերքի մի մասնիկը Частица вселенной Նադյա
2016 ֆ Пьяная фирма Մալվինա Վիտալևնա
2017 ֆ Դուք բոլորդ ինձ զայրացնում եք Вы все меня бесите! Դիանա
2017 ֆ Աննա Կարենինա Анна Каренина Դոլլի (Դարյա Ալեքսանդրովնա) Օբլոնսկայա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2003 – «Ճայ» թատերական մրցանակի դափնեկիր «Կրկնակի հարված» անվանակարգում – «Վիյ» ներկայացման մեջ կատարած աշխատանքի համար (դերասան Պավել Դերևյանկոյի հետ միասին),
  • 2006 – «Արծաթե Հյուգո» (Silver Hugo) «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[7], Չիկագոյի միջազգային կինոփառատոն (դերասանուհիներ Դարյա Մորոզի ու Աննա Ուկոլովայի հետ միասին) (ֆիլմ «Կետ»),
  • 2008 – «Տրիումֆ» երիտասարդական փառատոնի մրցանակ[14],
  • 2013 – Նատալյա Գունդարևայի անվանա մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Մոսկվայի հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» 11-րդ փառատոնի «ՄԿ լավագույն յոթնյակ» (հանդիսատեսի համակրանք) մրցույթի շրջանակներում[15]«Հայելիներ» ֆիլմում Մարինա Ցվետաևայի դերը կատարելու համար,
  • 2014 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում (ֆիլմ «Հայելիներ»),
  • 2014 – Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակ «Հեռուստատեսային ֆիլմի/սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում (հեռուստասերիալ «Հալոցք»),
  • 2014 – ներկայացվել է ՏԷՖԻ մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար (հեռուստասերիալ «Հալոցք»),
  • 2015 – «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիր հեռուստատեսությունում կնոջ լավագույն դերակատարման համար (հեռուստասերիալ «Հալոցք»),
  • 2015 – Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում – «Հալոցք» հեռուստասերիալի ստեղծման համար[16],
  • 2016 — ОК! ամսագրի մրցանակ «Главный герой — кино» անվանակարգում[17],
  • 2017 — ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի կինոյում կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Աշակերտ»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. «В зале «Амфитеатр» прошёл творческий вечер поэта Евгения Исакова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  4. Профиль на сайте footballfacts.ru
  5. СЭФ. Ничья в пользу интриги
  6. 6,0 6,1 Биография Виктории Исаковой // rusactors.ru
  7. 7,0 7,1 Награды Виктории Исаковой // imdb.com(անգլ.)
  8. «Театральные работы // v-isakova.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  9. Спектакль «Много шума из ничего» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  10. Спектакль «Отражения, или Истинное» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  11. Спектакль «Великая магия» в Театре имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  12. «Другой Театр. Спектакль «Ближе». // dteatr.ru». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  13. «Братья Меладзе сняли в клипе "Мой брат" Лизу Боярскую, Викторию Исакову и Юлию Снигирь» (ռուսերեն). miamusic.ru. 10 декабря 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. Игорева, Светлана (18-24 декабря 2008). «Все моложе и моложе: Названы имена лауреатов «Триумфа»-2008». kultura-portal.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Призы 11-го Московского фестиваля отечественного кино «Московская премьера»». mospremiera.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. «О присуждении премий Правительства Российской Федерации» (PDF). 17 декабря 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. «Вера Брежнева Филипп Киркоров . Горячие новости: Объявлены победители премии журнала ОК!». www.loveradio.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Իսակովա» հոդվածին։