Իռլանդիայի աշխարհագրություն

Իռլանդիա ( իռլանդերեն՝ Éire, անգլ.՝ Ireland, լատին․՝ Hibernia), կղզային երկիր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, գտնվում է Եվրոպայի երրորդ ամենամեծ կղզում, այն Բրիտանիական երկու ամենամեծ կղզիներից ամենաարևմտյանն է։

Իռլանդիայի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
Երկիր Իռլանդիա և  Միացյալ Թագավորություն
Կազմված էgeography of Ireland? և geography of Northern Ireland?
Քարտեզ
Քարտեզ

Ֆիզիկա–աշխարհագրական բնութագիր խմբագրել

Իռլանդիան գտնվում է 6° 20'-10° 20' արմ․ երկ և 51° 25'-55° 23' հս․ լ (հյուսիսային ծայրակետը Մալինի հրվանդան)[1]։ Արևելքից ափերը ողողում են Իռլանդական ծովը, ինչպես նաև Սուրբ Գեորգիի և Հյուսիսային նեղուցները, արևմուտքից, հյուսիսից և հարավից ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Ձգվածությունն արևմուտքից արևելք՝ մոտ 300 կմ է, հյուսիսից հարավ՝ մոտ 450 կմ։

Ընդհանուր մակերեսը՝ 70.279 կմ²։ Ափագծի երկարությունը՝ 1.488 կմ է։ Ամենաբարձր կետը Կարրանտուիլ (Carrauntoohil) լեռն է՝ 1,041 մ։

Մեծ Բրիտանիայի հետ սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 360 կմ։

Ռելիեֆ խմբագրել

Իռլանդիայի ափերը (հատկապես հյուսիսում, հարավում և արևմուտքում) ժայռոտ են, խիստ մասնատված են ծովախորշերով, որոնցից ամենամեծը՝ Գելվեյը, Շաննոնը, Դինգլը և Դոնեգալը արևմուտքում, Լոֆ Ֆոյլը՝ հյուսիսում։ Իռլանդիայի ափերին կան բազմաթիվ ժայռոտ կղզիներ[2]։

Մակերեսը հիմնականում հարթավայրային է, ներքին տարածքները զբաղեցնում է Կենտրոնական ցածրադիր շրջանը, որը տարածվում է դեպի կղզու ափեր՝ դեպի արևմուտք և արևելք։ Կղզու մատույցներում կան ցածր լեռներ (ամենաբարձր կետը ՝ Կարանտուիլ լեռը, 1041 մ) և սարահարթ (ամենամեծը՝ Անտրիմ, հյուսիս-արևելքում)։

Ներքին ջրեր խմբագրել

Կան շատ գետեր և լճեր։ Գետերից ամենակարևորը՝ Շաննոն գետն է։ Մյուս խոշորներից են՝ Լի, Բլեքվոթեր, Շուր, Նոր, Էռն, Բանն գետերը։ Բազմաթիվ լճերից են՝ Լոխ Նեյ, Լոխ Դերգ, Լոխ Մասկ, Կիլլարնի և այլ լճերը[3]։ Կենտրոնական շրջաններում տարածվում են ճահիճներ։ Իռլանդիայի տարածքով՝ արևմուտքից արևելք ուղղությամբ անցնում են մի շարք ջրանցքներ՝ Մեծ, Արքայական, Ուլտենսկ, Լոգանյան և այլ ջրանցքները։

Կլիմա խմբագրել

Գերակշռում են տաք արևմտյան քամիները։ Կլիման չափավոր ծովային է՝ խոնավ, ձմեռը մեղմ է, ամառը`զով[4]։ Իր մեղմ կլիմայի պատճառով Իռլանդիան ամբողջ տարվա ընթացքում ծածկված է կանաչով, ինչի համար այն հայտնի է դարձել որպես Զմրուխտյա կղզի։

Դուբլինի օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.6
(61.9)
15.3
(59.5)
21.3
(70.3)
20.5
(68.9)
23.4
(74.1)
25.1
(77.2)
27.6
(81.7)
28.7
(83.7)
23.9
(75)
21.2
(70.2)
18.0
(64.4)
16.2
(61.2)
28.7
(83.7)
Միջին բարձր °C (°F) 7.6
(45.7)
7.5
(45.5)
9.5
(49.1)
11.4
(52.5)
14.2
(57.6)
17.2
(63)
18.9
(66)
18.6
(65.5)
16.6
(61.9)
13.7
(56.7)
9.8
(49.6)
8.4
(47.1)
12.8
(55)
Միջին ցածր °C (°F) 2.5
(36.5)
2.5
(36.5)
3.1
(37.6)
4.4
(39.9)
6.8
(44.2)
9.6
(49.3)
11.4
(52.5)
11.1
(52)
9.6
(49.3)
7.6
(45.7)
4.2
(39.6)
3.4
(38.1)
6.0
(42.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −9.4
(15.1)
−6.2
(20.8)
−6.7
(19.9)
−3.7
(25.3)
−1.0
(30.2)
1.5
(34.7)
4.8
(40.6)
4.1
(39.4)
1.7
(35.1)
−0.6
(30.9)
−3.4
(25.9)
−10.1
(13.8)
−10.1
(13.8)
Տեղումներ մմ (դյույմ) 69.4
(2.732)
50.4
(1.984)
53.8
(2.118)
50.7
(1.996)
55.1
(2.169)
56.0
(2.205)
49.9
(1.965)
70.5
(2.776)
66.7
(2.626)
69.7
(2.744)
64.7
(2.547)
75.6
(2.976)
732.7
(28.846)
Միջին օրական արևային ժամ 1.8 2.5 3.6 5.2 6.1 6.0 5.4 5.1 4.3 3.1 2.4 1.7 3.9
աղբյուր: [5]
Բելֆասթի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 13
(55)
14
(57)
19
(66)
21
(70)
26
(79)
28
(82)
29
(84)
28
(82)
26
(79)
21
(70)
16
(61)
14
(57)
29
(84)
Միջին բարձր °C (°F) 6
(43)
7
(45)
9
(48)
12
(54)
15
(59)
18
(64)
18
(64)
18
(64)
16
(61)
13
(55)
9
(48)
7
(45)
12
(54)
Միջին ցածր °C (°F) 2
(36)
2
(36)
3
(37)
4
(39)
6
(43)
9
(48)
11
(52)
11
(52)
9
(48)
7
(45)
4
(39)
3
(37)
6
(43)
Ռեկորդային ցածր °C (°F) −13
(9)
−12
(10)
−12
(10)
−4
(25)
−3
(27)
−1
(30)
4
(39)
1
(34)
−2
(28)
−4
(25)
−6
(21)
−11
(12)
−13
(9)
Տեղումներ մմ (դյույմ) 80
(3.15)
52
(2.05)
50
(1.97)
48
(1.89)
52
(2.05)
68
(2.68)
94
(3.7)
77
(3.03)
80
(3.15)
83
(3.27)
72
(2.83)
90
(3.54)
846
(33.31)
Միջին օրական արևային ժամ 1 2 3 5 6 6 4 4 4 3 2 1 3.4
աղբյուր: [6]

Բուսականություն խմբագրել

Մարգագետիններ և հավամրգու մացառուտները (верещатники) հիմնական բուսականությունն է, որտեղ աճում են ինչպես հյուսիսային ալպյան բույսեր, այնպես էլ հարավային Եվրոպային բնորոշ տեսակներ (որպես կանոն՝ կղզու արևմուտքում)[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Geography of Ireland». web.archive.org. 2009 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Davies, Alistair; Sinfield, Alan (2000). British culture of the postwar : an introduction to literature and society, 1945-1999. Internet Archive. London ; New York : Routledge. ISBN 978-0-415-12810-0.
  3. «Frequently Asked Questions (FAQ's)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. McCarthy, G. D.; Gleeson, E.; Walsh, S. (2015). «The influence of ocean variations on the climate of Ireland». Weather (անգլերեն). 70 (8): 242–245. doi:10.1002/wea.2543. ISSN 1477-8696.
  5. «30 Year Averages – Dublin Airport». Met Éireann. Met Éireann. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
  6. «Belfast, Northern Ireland – Average Conditions». BBC Weather Centre. BBC. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «UK regional climates». Met Office (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիայի աշխարհագրություն» հոդվածին։