«Իռլանդացի» (անգլ.՝ The Irishman), ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի դրամատիկական ֆիլմ՝ Սթիվեն Զաիլյանի սցենարով, որը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն և Ջո Պեշին, երկրորդական դերերում նկարահանվել են Ռեյ Ռոմանոն, Բոբի Կանավալեն, Աննա Փեքուինը, Սթիվեն Գրեմը, Ստեֆանի Կուրտցուբան, Ջեսի Պլեմոնսը և Հարվի Քեյթելը։ Ֆիլմը պատմում է Ֆրենկ «իռլանդացի» Շիրանի (դե Նիրոյի)՝ հեռահար վարորդի պատմությունը, որը դառնում է մարդասպան և կապվում գանգստեր Ռասել Բուֆալինոյի (Պեշիի) և նրա քրեական ընտանիքի հետ, ինչպես նաև աշխատում է արհմիութենական ազդեցիկ առաջնորդ Ջիմի Հոֆուի (Պաչինոյի) հետ։

Picto infobox cinema.png
Իռլանդացին
անգլ.՝ The Irishman
The Irishman.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ, քրեական և գրքերի էկրանավորում
ՀիմքI Heard You Paint Houses?
Թվականսեպտեմբերի 27, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[1]
ՊրոդյուսերՌենդոլ Էմեթ, Gerald Chamales?[2], Ռոբերտ Դե Նիրո[2], Gabriele Israilovici?[2], Gastón Pavlovich?[2], Ջեյն Ռոզենթալ[2], Մարտին Սկորսեզե[2], Էմմա Թիլինջեր Կոսկոֆ[2] և Իրվին Ուինքլեր[2]
Սցենարի հեղինակՍթիվեն Զաիլյան
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Բոբի Կանավալե, Հարվի Քեյթել, Ջո Պեշի[3], Ռեյ Ռոմանո[3], Սթիվեն Գրեմ[3], Աննա Պեքուին[3], Ջերեմի Լյուկ[3], Ջես Պլեմոնս[3], Քեթրին Նարդուչչի[3], Դոմենիկ Լոմբարդոցցի[3], Ջեք Հյուսթոն[3], Action Bronson?, Bo Dietl?, Patrick Gallo?, Gary Basaraba? և Փոլ Հելման
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունՌոբի Ռոբերթսոն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն209 րոպե
Շահույթ885 600 $
Պաշտոնական կայքէջ

«Իռլանդացու» պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքի 57-րդ կինոփառատոնում[4]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ նոյեմբերի 27-ից հասանելի է դարձել Netflix-ում[5]։

ՍտեղծումԽմբագրել

Մարտին Սկորսեզեն երկար ժամանակ մտադիր էր նկարահանել «Իռլանդացուն» և գլխավոր դերերին հրավիրել Ռոբերտ Դե Նիրոյին, Ջո Պեշիին և Ալ Պաչինոյին։ 2014 թվականի սեպտեմբերին Պաչինոն[6] հաստատեց իր մասնակցությունը նախագծին, որը պետք է դառնար ռեժիսորի հաջորդ աշխատանքը «Լռություն» ֆիլմից հետո։ Բոբի Կանավալեն նույնպես ընդգրկվել է պատրաստվող նախագծի դերասանական կազմում[7]։ Հաջորդ տարվա հոկտեմբերին Դե Նիրոն հայտարարել է, որ ֆիլմի վրա աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, և նկարահանումները կարող են սկսվել 2016 թվականին։ Այդ ժամանակ Սկորսեզեն հաստատեց, որ Սթիվեն Զաիլյանն արդեն աշխատում է սցենարի վրա[8][9]։ «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպը բացահայտել է Հոֆայի գործի հետ կապված նոր մանրամասները, որոնց մասին հայտնի չէր (1992) թվականի «Հոֆֆա» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

2016 թվականի մայիսին հայտարարվել էր, որ ֆիլմի իրավունքները կառաջարկվեն Կաննի 69-րդ կինոփառատոնում։ Մեքսիկացի պրոդյուսերական Դե Սինե ընկերությունը Paramount Pictures-ին առաջարկել է 100 մլն դոլար գումար՝ ֆիլմի վրա աշխատելու համար՝ ներքին իրավունքները պահպանելու դիմաց[10]։ 2017 թվականին Netflix սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել նախագիծը[11]։ Այն բանից հետո, երբ դրանից հրաժարվել են STX-ը և Paramount-ը։ Ենթադրվում էր, որ խոշոր ստուդիաների մերժումը հիմնավորվել էր բարձր բյուջեով (200 մլն դոլար)։ CGI-ի կիրառման պատճառով ֆլեշբեկների բազմաթիվ տեսարաններում գլխավոր հերոսների երիտասարդացման համար։

ԸնդունումԽմբագրել

«The Guardian» թերթի մեկնաբան Փիթեր Բրեդշոուն ֆիլմը գնահատել է 5 աստղով։ Նա Սկորսեզեի գործը անվանել է լավագույնը «Փառավոր տղաների» ժամանակներից և նրա լավագույն ֆիլմերից մեկը՝ հատկապես գովելով Ջո Պեշիի խաղը[12]։

«Կոմերսանտ» թերթի մեկնաբան Անդրեյ Պլախովը դրական է գնահատել ֆիլմը՝ նշելով գրագետ կինեմատոգրաֆիզմը և Դե Նիրոյի ու Ալ Պաչինոյի դերասանական խաղը[13]։

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Պարգև Արարողության ամսաթիվը Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
Ոսկե Գլոբուս 2020 թվականի հունվարի 5 Լավագույն ֆիլմ - դրամա Սպասվում է
Լավագույն ռեժեսուրա Մարտին Սկորսեզե Սպասվում է
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջո Պեշի Սպասվում է
Ալ Պաչինո Սպասվում է
Լավագույն սցենար Սթիվեն Զաիլյան Սպասվում է
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2020 թվականի հունվարի 19 Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան Ջո Պեշի Սպասվում է
Ալ Պաչինո Սպասվում է
Լավագույն դերասանական կազմը խաղային ֆիլմում Սպասվում է
Լավագույն կասկադյորական համույթը խաղային կինոյում Սպասվում է

ԴերերումԽմբագրել

  • Ռոբերտ Դե Նիրո - Ֆրենկ «Իռլանդացի» Շիրան
  • Ալ Պաչինո - Ջիմի Հոֆա
  • Ջո Պեշի - Ռասել Բուֆալինո
  • Ռեյ Ռոմանո - Բիլ Բուֆալինո
  • Բոբի Կանավալե - Ֆելիքս «նիհար ածելի» Դիտուլլիո
  • Աննա Փեքուին - Պեգի Շիրան
  • Լյուսի Գալինա - Պեգգի (7 տարեկան)
  • Սթիվեն գրեմ - Էնթոնի «Թոնի Պրո» Պրովենցանո
  • Հարվի Քեյթել - Անջելո Բրունո
  • Ստեֆանի Կուրտցուբա - Այրին Շիրան
  • Քեթրին Նարդուչի - Քերրի Բուֆալինո
  • Ուելքեր Ուայթ - Ջոզեֆ Հոֆֆ
  • Ջեսի Պլեմոնս - Չակի Օ՛Բրայեն
  • Ջեք Հյուսթոն - Ռոբերտ Ֆ. Քենեդի
  • Դոմենիկ Լոմբարդոցցի - Էնթոնի «համարձակ Թոնի» Սալերնո
  • Փոլ Հերման - «Փսփսող» Դիտուլլիո
  • Լուիս Կանսելմի - Սալվատորե «Սալի Բագս» Բրիգուլո
  • Գարի Բասարաբա - Ֆրենկ Ֆիտցիմոնս
  • Մարին Այրլենդ - Դոլորես Շիրան
  • Հնդկաստան Էնենգա - երիտասարդ Դոլորես Շիրան
  • Սեբաստիան Մանիսկալկո - Ջոզեֆ Գալլո «խելագար Ջո»
  • Սթիվեն Վան Զանդտ - Ջերի Վեյլ
  • Ջեյք Հոֆման - Ալեն Դորֆման
  • Պոլ Բեն Վիկտոր - Ջեյք Գոթլիբ
  • Ջերեմի Լյուկ - Թոմաս Անդրետա
  • Ալեքս Պալլադինո - Մերի Շիրան
  • Ջ․Ս. Մաքքենզի - Ջիմի Նիլ
  • Բո Դիտլ - Ջոզեֆ Գլիմկո
  • Ջիմ Նորթոն - Դոն Ռիքլես
  • Լարի Ռոմանո - Ֆիլիպ Տեստա
  • Պատրիկ Գալլո - Էնթոնի Ջակալոնեի «Թոնի Ջեկ»
  • Բարրի Փրայմուս - Յուինգ Քինգ
  • Քեւին Օ'Ռուրկ - Ջոն Մակկուլոկ
  • Հարրի Պաստորե - Ալբերտ Անաստասիա
  • Ջենիֆեր Մաջ - Մերի Էնն Շիրան
  • Թեսս Փրայս - Մերիենն (8 տարեկան)
  • Սթիվ Ուիթինգ - Վիլյամ Է. Միլլեր
  • Սթիվեն մեյլեր- Ֆ. Էմեթ Ֆիցպատրիկ
  • Քրեյգ Դիֆրանկիա - Կարմայն Պերսիկո
  • Քրեյգ Վինսենթ - Էդ Փարթին
  • Ֆրենկ Մեսինա - Ջոնի Պարկեսեպե
  • Ջինո Կաֆարելլի - Ֆրենկ Ռիցո
  • Էլ Լինեա - Սեմ Ջանկանա
  • Ջոզեֆ Ռիկոբենե - Ջիմի Ֆրատիանո
  • Քեն Վուլֆ Քլարկ - Ջեյմս Պ. Հոֆֆ
  • Ջեֆ Մուր- Ֆրենկ Չերչ
  • Ջոն Պոլ - Ջոզեֆ Կոլոմբո
  • Յուջին Բունգե - Ջոզեֆ Քենեդի
  • Ջեֆ Դեհարտ - նախագահ Ռիչարդ Նիքսոն
  • Մարկ Ֆեյրչայլդ- գլխավոր դատախազ Միտչել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://theworldofmovies.com/the-irishman-movie-review-netflix/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Todd, Harry (2019-07-29)։ «Martin Scorsese's The Irishman Gets First-Look Photos, World Premiere Date»։ Paste։ Վերցված է 2019-09-30 
  5. Fleming Jr., Mike (2019-08-27)։ «Netflix Sets November 1 Theatrical Bow For Martin Scorsese-Directed 'The Irishman:' 27 Day US & UK Rollout Comes Before Pic Streams For Thanksgiving Holiday»։ Deadline Hollywood։ Վերցված է 2019-09-30 
  6. Smith Oliver (նոյեմբերի 30, 2011)։ «Is the long-awaited ‘The Irishman’ the next film for Scorsese? |»։ Scorsesefans.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին։ Վերցված է հունվարի 5, 2012 
  7. Han Angie (սեպտեմբերի 9, 2014)։ «Al Pacino Says Martin Scorsese’s ‘The Irishman’ Still Happening; Bobby Cannavale Joins Cast»։ slashfilm.com։ Վերցված է սեպտեմբերի 10, 2014 
  8. Plumb Ali (հոկտեմբերի 1, 2015)։ «Exclusive: Robert De Niro says he'll be Reuniting With Martin Scorsese Next Year for 'I Heard You Paint Houses'»։ digitalspy.com։ Վերցված է հոկտեմբերի 1, 2015 
  9. Keslassy Elsa (հոկտեմբերի 16, 2015)։ «Martin Scorsese Talks ‘Vinyl,’ ‘The Departed’ at Lyon Lumiere Fest»։ Variety.com։ Վերցված է հոկտեմբերի 16, 2015 
  10. Lang Brent (մայիսի 13, 2016)։ «Cannes: Martin Scorsese’s ‘The Irishman’ Has Buyers Frustrated and Salivating (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է մայիսի 22, 2016 
  11. Pulver Andrew (2019-10-13)։ «Martin Scorsese defends decision to make deal with Netflix for The Irishman»։ Guardian 
  12. Bradshow Peter (2019-10-13)։ «The Irishman review: Martin Scorsese's finest film for 30 years»։ Guardian 
  13. Плахов Андрей (2019-10-23)։ «Несвятая троица»։ Коммерсант