Իոսիֆ Ռապոպորտ
Իոսիֆ Մատվեևիչ Ռապոպորտ (մարտի 22 (ապրիլի 4), 1901[1], Օրյոլ, Ռուսական կայսրություն - մայիսի 11, 1970[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946)։
Իոսիֆ Ռապոպորտ | |
---|---|
Ծնվել է | մարտի 22 (ապրիլի 4), 1901[1] |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 11, 1970[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, դերասան, ռեժիսոր և մանկավարժ |
1924 թվականից աշխատել է ՄԳԱԹ-ի 3-րդ ստուդիայում (1926 թվականից՝ Վախթանգովի անվան թատրոն)։ Դերերից են՝ Իմաստուն, Տրուֆալդինո (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոա»), Եֆիմ Աուտեն (Լեոնովի «Փորսուղներ»), վ․ Ի․ Լենին (Պոգոդինի «Հրացանավոր մարդը»)։ Բեմադրություններ է ունեցել Մոսկվայի Կենտրոնական մանկական, օպերետի, Վախթանգովի անվ․ թատրոններում, լավագույնը՝ Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսի ներկայացումն է։ 1925 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (1950 թվականից՝ Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր)։ Իոսիֆ Ռապոպորտի ռեժիսորական առաջին աշխատանքը եղել է Սունդուկյանի «Պեպո»-ն (Մոսկվայի հայկական ստուդիա, 1925)։ Նա ստեղծագործական սերտ կապեր է ունեցել հատկապես Ե․ Վախթանգովի, ինչպես և Մոսկվայում ապրող հայ թատերական գործիչների հետ, հանդես եկել հայկական ներկայացումների մասին թատերախոսականներով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |