Լեգենդ Գրիգի մասին (ռուս.՝ Легенда о Григе), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, ռեժիսոր Վադիմ Կուրչևսկու կողմից և նվիրված է եղել Էդվարդ Գրիգի մահվան 60-րդ տարելիցին։ Մուլտֆիլմում հնչում է հայտնի երգահանի երաժշտությունը։

Լեգենդ Գրիգի մասին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
ՍցենարիստՀենրիխ Սապգիր և Գենադի Ցիֆերով
Բեմադրող նկարիչՆիկոլայ Դվիգուբսկi
ԵրաժշտությունԷդվարդ Գրիգ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1967

Սյուժե խմբագրել

Ներկայացումն սկսվում է։ Վարագույրը բացվում է, և բեմի վրա հայտնվում են կոմպոզիտոր Գրիգը, նրա ընկեր ուրախ, բարի բժիշկը, պառավ Մահը, գեղեցկուհի արքայադուստրը, չարաճճի տրոլները և նրանց թագավորը։ Տրոլների թագավորը խնդրում է արքայադստեր ձեռքը և խոստանում է նրան, որ հարսանիքի ժամանակ հնչելու է Էդվարդ Գրիգի նոր երաժշտությունը։ Նոտաների հետևից նա ուղարկում է իր տրոլներին։ Կոմպոզիտորը հիվանդ է, և նրա ընկեր բժիշկը նրան նշանակել է լիարժեք հանգիստ և արգելել է որևէ անհանգստություն։ Դայակի տեսքով կոմպոզիտորի մոտ հայտնվում է Մահը և փորձում է վառարանը գցել նրա նոտագրությունները։ Բայց արևը ծագում է և շուրջբոլորը վառ լույս տարածում։ Գրիգը կանգնում է, մոտենում դաշնամուրին և նոր երաժշտություն գրում։ Տրոլները տանում են նոտագրությունը, և հարսանիքը կայանում է։ Բժիշկը եզրակացնում է` Գրիգը մարդ է և նկարիչ, և նրա երաժշտությունն անմահ է։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Վադիմ Կուրչևսկի
  • Սցենարի հեղինակներ` Հենրիխ Սապգիր, Գենադի Ցիֆերով
  • Բեմադրող նկարիչներ` Նիկոլայ Դվիգուբսկի, Վադիմ Կուրչևսկի,
  • Նկարիչներ` Վալենտինա Վասիլենկո, Օլգա Գվոզդևա
  • Օպերատոր` Վլադիմիր Սարուխանով
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Մուլտիպլիկատորներ` Մայա Բուզինովա, Յուրի Կլեպացկի, Իոսիֆ Դոուկշա
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Պավել Գուսև, Վ. Կալաշնիկովա, Օլեգ Մասաինով, Մարինա Չեսնոկովա, Վլադիմիր Աբակումով, Վիտալի Բոբրով, Վալերի Պետրով, Ալեքսանդր Մաքսիմով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Մոնտաժող` Լիդիա Կյակշտ
  • Խմբագիր` Արկադի Սնեսարև
  • Ֆիլմի տնօրեն` Նատան Բիտման
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի

Փառատոններ և պարգևներ խմբագրել

1967 — «Լեգենդ Գրիգի մասին», Օբերհաուզենի 13-րդ միջազգային կինոփառատոնի դիպլոմ[1]։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  Կուրչևսկին միայն մանկական ֆիլմերի հեղինակ չէ։ Այնպիսի մւլտֆիլմեր, ինչպիսիք են «Իմ կանաչ կոկորդիլոս», «Լեգենդ Գրիգի մասին», մեծ հաշվով կարելի է հասցեագրել ծնողներին, քան նրանց երեխաներին։ Նուրբ բանաստեղծականություն և ռոմանտիկ ոգևորություն, չձանձրացնող փիլիսոփայություն, ահա թե որն է այս հետաքրքիր և ինքնատիպ նկարչի ստեղծագործական ձեռագիրը։
- Ա. Լկարանովիչ[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 378—379. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. «Вадим Курчевский — Тексты — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել