Ինքնադիմանկար (Մալևիչ, 1933)

«Ինքնադիմանկար» (կամ «Նկարիչ»), ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչի նկար, որը նա ստեղծել է 1933 թվականին։ Գտնվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մեջ։

Ինքնադիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԿազիմիր Մալևիչ
տարի1933
բարձրություն73 սանտիմետր
լայնություն66 սանտիմետր
ժանրինքնապատկեր
նյություղաներկ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
հիմնական թեմաԿազիմիր Մալևիչ
կայք
Ծանոթագրություններ
 Self-portrait (Malevich, 1933) Վիքիպահեստում

Կոմպոզիցիա խմբագրել

Նկարը գրված է յուղաներկով` կտավի վրա, իսկ նրա չափսերը կազմում են73 × 66 սմ [1][2]: Նկարի ներքևի աջ անկյունում երևում է մոնոգրամ` փոքրիկ սև քառակուսու տեսքով[3][4], որով Մալևիչը «անձնական կնիքի» տեսքով բազմիցս ստորագրել է իր հետագա աշխատանքները[5][6][7][8]։ Հակառակ երեսին կա գրություն` К. Маlewicz[3][4]:

Մալևիչը պատկերել է իրեն վենետիկյան դոժի հագուստի մեջ, որը նրա ընդհանրացրած ընկալմամբ համատեղում է իր մեջ երկրաչափական կառուցվածք և սպիտակ, սև, կարմիր ու կանաչ գույների առանձնահատուկ հերթագայություն։ Նկարչի պատկերը` տեղադրված առանց ավելորդ կերպարների չեզոք սուպրեմատիկ ֆոնի վրա, հանդիսանում է կտավի կենտրոնակետ։ Մալևիչը պատկերված է գլխից մինչև կրծքավանդակ, գլուխը թեքված է երեք քառորդով։ Պահպանված է դիմանկարային նմանությունը։ Նա կրում է կարմիր բերետ, կարմիր և սպիտակ վերնաշապիկ, սև վերևով և կարմիր երիզներ ունեցող թևերով կամզոլ։ Իբրև «Համաշխարհային Տարածության նախագահ»` նկարիչը բաձրացրել է աջ ձեռքը յուրահատուկ պաթետիկ ժեստով՝ կարծես պահելով ափի վրա անմարմին երկրաչափական ծավալ, որի մեջ երևում է անտեսանելի «Սև քառակուսին»։ Դրանով նա կարծես պատգամ է ուղարկում հետնորդներին` տալով նրանց սուպրեմատիզմը հասկանալու բանալին։ Սուպրեմատիզմը ներկայացնում է առարկաներից զրկված աշխարհը որպես իսկական իրականություն։ Այսպիսով` իր վերջին ինքնանկարի հանդիսատեսների առաջ Մալևիչը ներկայանում է որպես արարիչ, բարձրագույն գիտելիքի և բարձրագույն կամքի տիրակալ, դեմիուրգ, ով թելադրում է աշխարհին իր օրենքը, նկարիչ, որը չի հնազանդվում իր երկրային բաժնին ընկած ժամանակի պատմական ուժերին[9][2][8][10]։

Որոշ քննադատներ համեմատում են այս աշխատանքը Ալբրեխտ Դյուրերի «Ինքնադիմանկար մորթե հագուստով» նկարի հետ։ Այդ իսկ պատճառով թվում է, որ Մալևիչը, ով վերարտադրել է կտավի վրա ֆրեսկոյի էֆեկտը, դնում է իրեն միևնույն շարքում Վերածննդի վարպետների հետ[11][8]։ Մյուսները նկարչի տպավորված ժեստում` ցցված բութ մատով, որը կազմում է ուղիղ անկյուն ափի հետ, տեսնում են հղում Տիրամոր պատկերագրությանը` «Օդիգիտրիա»-յի տեսակով (հունարենից թարգմանած` ճանապարհ ցույց տվող)։ Ինչպես նա է իր մատով ցույց տալիս փոքրիկ Հիսուս Քրիստոսին, այնպես էլ Մալևիչը տեսնում է իրեն նոր ուղու ցուցադրող արվեստում, իսկ իր «Սև քառակուսի»ն համարում է աստվածային մանուկ[12][8]։

       
Օդիգիտրիա, XV դարի սկիզբ Դյուրերի ինքնադիմանկար, 1500 թվական Մալևիչի ինքնադիմանկար, 1910 թվական Մալևիչի ինքնադիմանկար, 1934 թվական

Պատմություն և ճակատագիր խմբագրել

Գտնվելով սոցռեալիզմի ճնշման տակ` կյանքի վերջին տարիներին Մալևիչը ստիպված էր հրաժարվել ավանգարդային տեխնիկաներից։ Նա անցավ նեոկլասիցիզմին և ռոմանտիզմին, ինչի օրինակ կարող է ծառայել 1934 թվականի մի այլ ինքնանկար (կտավ,յուղ, 55 × 45 սմ , Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան), որն զգալիորեն տարբերվում է 1910 թվականի ինքնանկարից (ջրաներկ, գուաշ, թուղթ, 26,8 × 27 см , Տրետյակովյան պատկերասրահ)։ Վերջինը պատկանում է նկարչի ստեղծագործական որոնումների սկզբին[8][13][14]։ Տվյալ ինքնանկարը` «Նկարիչ» հեղինակային անվան տակ Մալևիչը գրել է 1933 թվականին[3][2]։ 1934 կամ 1935 թվականին աշխատանքը փոխանցվել է անձամբ (ըստ այլ տվյալների` նրա ընտանիքի անդամների կողմից) Լենինգրադի (այժմ` Սանքտ-Պետերբուրգի) Ռուսական պետական թանգարանին որպես նվեր[3][2]։ Այնտեղ էլ գտնվում է ինքնանկարն այժմ ЖБ-1516 գույքագրման համարի տակ` ցուցադրվելով Բենուայի առանձնաշենքի 76-րդ դահլիճում[3][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гусев, Петрова, 2005, էջ 344
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Автопортрет (Художник)». Государственный Русский музей. Վերցված է 12 февраля 2020-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Барабанова, 1988, էջ 57
  4. 4,0 4,1 Сарабьянов, 1990, էջ 239
  5. Смолянская, 2009, էջ 94
  6. Карасик, 2015, էջ 309
  7. «Шифры, знаки и автопортреты: Как художники прошлого подписывали свои картины». Культурология.рф. 23 июня 2019. Վերցված է 12 февраля 2020-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Евгения Сидельникова. «Автопортрет, 1933». Артхив. Վերցված է 12 февраля 2020-ին.
  9. Злыднева, 2013, էջ 85—89
  10. «Автопортрет». kazimirmalevich.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 12 февраля 2020-ին.
  11. Злыднева, 2013, էջ 89
  12. Маркаде, 2000, էջ 171—172
  13. Анна Арутюнян. «Казимир Малевич «Автопортрет», 1934». Московский музей современного искусства. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 12 февраля 2020-ին.
  14. «Автопортрет, 1910». Артхив. Վերցված է 12 февраля 2020-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել