«Ինտեր Մայամի» (անգլ.՝ Inter Miami CF) ամերիկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հիմնվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ 2020 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ի և Կանադայի բարձրագույն առաջնությունում՝ MLS-ում։ Ակումբը պատկանում է Դևիդ Բեքհեմի գլխավորած «Մայամի Բեքհեմ Յունայթեդ» ներդրողների խմբին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինտեր Մայամի
Ամբողջական անուն Club Internacional de Fútbol Miami
Մականուն(ներ) The Herons (անգլ. թարգմանաբար՝«ձկնկուլ»)
Հիմնադրում 2018 թվականի հունվարի 29
Սեփականատեր Անգլիա Դևիդ Բեքհեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Խորխե Մաս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Խոսե Մաս
Երկիր  ԱՄՆ
Մարզադաշտ «Դրայվ Փինկ Սթեդիում»
Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Տարողունակություն 18 000
Նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Հենդերսոն
Մարզիչ Արգենտինա Խերարդո Մարտինո
Ավագ Արգենտինա Լիոնել Մեսսի
Կայք
Լիգա MLS
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Ինտեր Մայամի
Изображение логотипа
Տեսակֆուտբոլային ակումբ և association football team?
Մարզաձևֆուտբոլ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածհունվարի 29, 2018
ՍեփականատերԴևիդ Բեքհեմ, Սայմոն Ֆուլլեր, Marcelo Claure? և Մասայոսի Սոն
Տարողություն18 000
Կայքintermiamicf.com(անգլ.)(իսպ.)
 Inter Miami CF Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Երբ Դևիդ Բեքհեմը 2013 թվականին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, առաջնությունը խոսակցություններ է վարել Բեքհեմի խորհրդականների հետ արտոնությունների հավանական ձեռք բերման վերաբերյալ։ Ի սկզբանե 2007 թվականին առաջնության հետ Բեքհեմի կնքած պայմանագիրը իր մեջ ներառում էր արտոնությունների գնման տարբերակ՝ իջեցված 25 մլն․ դոլլար գնով[1]։ 2014 թվականի փետրվարի 5-ին MLS-ը հայտարարել է որ Դևիդ Բեքհեմը առաջնության հետ կնքած պայմանագրում օգտագործել է վերոնշյալ տարբերակը[2]։ Բեքհեմի գործընկերներ դարձան բոլիվիացի միլիարդատեր Մարսելո Կլաուրան և բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Ֆուլլերը[2], իսկ ներդրողների խումբը ստացել է «Մայամի Բեքհեմ Յունայթեդ» (Miami Beckham United) անվանումը[3]։

2017 թվականի դեկտեմբերի 14-ին Մայամիից Բեքհեմի խմբին են միացել ձեռնարկատեր եղբայրներ Խորխե Մասը և Խոսե Մասը ինչպես նաև ճապոնացի ձեռնարկատեր Մասայոսի Սոնը[4]։

2019 թվականի հուլիսի 26-ին ակումբը պայմանագիր է կնքել առաջին խաղացողների հետ․ թիմի կազմը համալրել են երկու 19-ամյա արգենտինացիներ Մատիաս Պելլեգրինին և Խուլիան Կարրանսան[5][6][7]։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ակումբի պատմության առաջին գլխավոր մարզիչ է նշանակվել ուրուգվայցի մասնագետ Դիեգո Ալոնսոն[8][9][10]։

«Ինտեր Մայամին» իր նորամուտը MLS-ում նշել է 2020 թվականի մարտի 1-ին «Լոս Անջելեսի» դեմ հանդիպման ժամանակ, որի արդյունքով զիջել է մրցակցին նվազագույն 1։ 0 հաշվով[11][12][13]։

2023 թվականի ամռանը ակումբի կազմը համալրել են արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և իսպանացի ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։

Ներկա կազմ խմբագրել

2023-07-03-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Դրեյք Կալենդեր
2   ՊՇ Դեանդրե Եդլին
3   ԿՊ Դիքսոն Արոյո
4   ՊՇ Քրիստոֆեր Մակվեյ
5   ԿՊ Սերխիո Բուսկետս
7   ԿՊ Ժեան Մոտա
9   ՀՐ Լեոնարդո Կամպանա
10   ՀՐ Լիոնել Մեսսի  
13   ԿՊ Վիկտոր Ուլլոա
14   ՀՐ Կորենտեն Ժան
15   ՊՇ Ռայան Սեյլոր
16   ՀՐ Ռոբերտ Թեյլոր
17   ՀՐ Խոսեֆ Մարտինես
18   ՊՇ Հարվի Նեվիլ
19   ՀՐ Ռոբի Ռոբինսոն
20   ՊՇ Ռոդոլֆո Պիսարո
Դիրք Խաղացող
21   ԴՊ Նիկ Մարսման
22   ՀՐ Նիկոլաս Ստեֆանելի
23   ՊՇ Ժորդի Ալբա
24   ՊՇ Իան Ֆրեյ
26   ՊՇ Գրեգորե
27   ՊՇ Սերգեյ Կրիվցով
28   ԿՊ Էդիսոն Ասկոնա
29   ԴՊ Սի Ջեյ դոս Սանտոս
30   ԿՊ Բենխամին Կրեմասկի
31   ՊՇ Կամալ Միլեր
32   ՊՇ Նոա Ալլեն
33   ՊՇ Ֆրանկո Նեգրի
35   ԿՊ Ֆելիպե Վալենսիա
41   ԿՊ Դավիթ Ռուիս
49   ԿՊ Շենիդեր Բորջելին
99   ԴՊ Քոուլ Ջենսեն

Վարձավճարով հանդես եկող խաղացողներ խմբագրել

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
12   ՀՐ Ջեյք ԼաԿավա հանդես է գալիս «Տամպա Բեյ Ռաուդիսի» կազմում
25   ԿՊ Էմերսոն Ռոդրիգես հանդես է գալիս «Սանթոս Լագունայի» կազմում
  ՊՇ Լեանդրո Գոնսալես Պիրես հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթի» կազմում

Մարզչական կազմ խմբագրել

2023-06-29 [14]-ի դրությամբ
  •   Խերարդո Մարտինո — գլխավոր մարզիչ
  •   Ջեյսոն Կրայս — գլխավոր մարզչի օգնական
  •   Դարեն Պաուել — գլխավոր մարզչի օգնական
  •   Սեբաստիան Սախա — դարպասապահների մարզիչ
  •   Ալեկ Սքոթ — գլխավոր մարզչի օգնական և հանդիպումների անալիտիկ
  •   Քոնոր Սեբալյոս — հանդիպումների անալիտիկ

Համազգեստ խմբագրել

Տան դաշտ խմբագրել

 
 
 
 
 
 
 
 
2020 — 2021
 
 
 
 
 
 
 
 
 
2022

Մրցակցի դաշտ խմբագրել

 
 
 
 
 
 
 
 
2020
 
 
 
 
 
 
 
2021 — 2022

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brian Straus (2012 թ․ նոյեմբերի 26). «State of MLS: Garber addresses Beckham ownership potential». Sporting News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 Nick Firchau (2014 թ․ փետրվարի 5). «David Beckham exercises MLS expansion option on future Miami franchise». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Chris Smith (2014 թ․ մարտի 24). «David Beckham's grand plan for Port Miami stadium for new MLS team». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Three new owners added to David Beckham's Miami expansion team». MLSsoccer.com (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  5. «Inter Miami CF Signs Matías Pellegrini, Julián Carranza As First Players in Club History». Inter Miami CF (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Avi Creditor (2019 թ․ հուլիսի 26). «Inter Miami Signs Matias Pellegrini, Julian Carranza as Club's First Players». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Nick Rosano (2019 թ․ հուլիսի 26). «Inter Miami reveal Matias Pellegrini, Julian Carranza as first two signings». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Inter Miami CF Selects Diego Alonso as First-Ever Head Coach in Club History». Inter Miami CF (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. Jonathan Sigal (2019 թ․ դեկտեմբերի 30). «Inter Miami name Diego Alonso as head coach for inaugural MLS season». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. Michelle Kaufman (2019 թ․ դեկտեմբերի 30). «Inter Miami hires Uruguayan Diego Alonso as first head coach. Here's why they chose him». Miami Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. Ian Quillen (2020 թ․ մարտի 1). «LAFC 1, Inter Miami CF 0 | 2020 MLS Match Recap». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. Michael Franca (2020 թ․ մարտի 1). «MATCH RECAP: Inter Miami CF Makes Historic MLS Debut, Loses 1-0 to Los Angeles FC». Inter Miami CF (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. Michelle Kaufman (2020 թ․ մարտի 1). «Inter Miami proves it belongs in MLS, but loses 1-0 to Los Angeles FC in debut match». Miami Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. «Technical Staff». Inter Miami CF (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտեր Մայամի» հոդվածին։