Ինտերնետ Էքսպլորեր
Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), վեբ-բրաուզեր։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերը մասսայական է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականներին արդեն այս բրաուզերից օգտվում էին աշխարհի ինտերնետ օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր բրաուզերից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի բրաուզերներ՝ Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։
![]() | |
---|---|
Տեսակ | դիտարկիչ, RSS-ագրեգատոր և վկայագրված ծրագրային ապահովում |
Հեղինակ | Thomas Reardon? |
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Վինդոուզ և մաքՕՍ |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 16, 1995[1] |
Պլատֆորմ | X86, x86_64, ARM, PowerPC?, SPARC? և Վինդոուզ |
Զարգացման կարգավիճակ | գործող |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Հիմք են ծառայել | Mosaic? |
Հաջորդ | Microsoft Edge |
Սխալնելի հայտման էջ | connect.microsoft.com/IE |
Կայք | Internet Explorer |
![]() |
Որպեսզի Ինտերնետ Էքսպլորեր-ը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինտերնետ Էքսպլորեր կատեգորիայում։ |