Ինչպե՞ս գողանալ ադամանդը
Ինչպե՞ս գողանալ ադամանդը (անգլ.՝ The Love Punch, բառացի «Սիրո հարված»), բրիտանական կատակերգական ֆիլմ, որի գլխավոր դերակատարներն են Փիրս Բրոսնանն ու Էմմա Թոմփսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Ջոել Հոփքինսն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին, Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։
Ինչպե՞ս գողանալ ադամանդը անգլ.՝ The Love Punch | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն[1][2] և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 2013, հոկտեմբերի 16, 2014[3] և ապրիլի 24, 2014[4][5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոել Հոփքինս[1] |
Սցենարի հեղինակ | Ջոել Հոփքինս |
Դերակատարներ | Փիրս Բրոսնան, Էմմա Թոմփսոն, Ժան-Լուի Բարսելոնա, Լորան Լաֆիտ, Լուիզա Բուրգուեն, Մարիսա Բերենսոն, Olivier Chantreau?, Սաբին Կրոսեն, Թիմոթի Սփոլ, Թափենս Միդլթոն, Սելիա Իմրի[6], Էլեն Թոմաս[6], Էլեանոր Մացուուրա[6], Ջուլի Օրդոն[6], Վանեսա Գուիդ[6] և Լինդա Հարդի[6] |
Օպերատոր | Ժերոմ Ալմերաս |
Երաժշտություն | Ժան Միշել Բեռնար |
Մոնտաժ | Սուսան Լիթենբերգ |
Տևողություն | 95 րոպե |
Սյուժե խմբագրել
Ռիչարդն ու Քեյթը բաժանված են և նրանց կապում են միայն նրանց երեխաները՝ Սոֆին և Մեթը։ Երբ ընկերությանը, որտեղ աշխատում էր Ռիչարդը, «կուլ է տալիս» խարդախ Վինսենթ Քրյուգերի ընկերությունը, նրանք կորցնում են իրենց ամբողջ խնայողությունը։ Նրանք իրենց գումարը վերադարձնելու հույսով մեկնում են Փարիզ, որտեղ գտնվում է Քրյուգերի շտաբ-բնակարանը։ Բայց պարզվում է, որ Քրյուգերը դրանք արդար ճանապարհով է սեփականացրել։ Այդ ժամանակ նրանք որոշում են գողանալ 10 մլն դոլար արժողությամբ ադամանդ, որը Քրյուգերը, որպես հարսանեկան նվեր, գնել էր իր հարսնացուի` Մանոնի համար։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Փիրս Բրոսնան | Ռիչարդ Ջոունս |
Էմմա Թոմփսոն | Քեյթ Ջոունս |
Թոփենս Միդլթոն | Սոֆի Ջոունս |
Թիմոթի Սփոլ | Ջերի |
Սելիա Իմրի | Պենելոպա |
Լուիզա Բուրգուեն | Մանոն Ֆոնտեն |
Լորան Լաֆիթ | Վինսենթ Քրյուգեր |
Մարիսա Բերենսոն | Քեթրին |
Թոմ Մորթոն | Տիմ |
Քննադատություն խմբագրել
Rotten Tomatoes կայքում ֆիլմի 54 ակնարկների 28 %-ը դրական են, ֆիլմի միջին գնահատականը 10-ից կազմում է 4,7։ Քննադատների կարծիքով ֆիլմի գլխավոր արժանիքը դերասանների տաղանդավոր խաղն է, թերություններից նշվում է կանխատեսելի սյուժեն և սրության պակասը, որը նկատվել է ռեժիսոր Ջոել Հոփքինսի և դերասանուհի Էմմա Թոմփսոնի նախորդ համատեղ աշխատանքում՝ «Հարվիի վերջին շանսը» ֆիլմում[7]։
Metacritic կայքում ֆիլմը 20 ակնարկների հիման վրա 100 միավորից հավաքել է 44-ը[8]։
Սաունդթրեք խմբագրել
- Status Quo — Whatever You Want
- Phil Pendlebury — Come Together in the Morning
- Զազ — Je Veux
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ — Cise an Tutte — La MianDForabella
- Free — All Right Now
- Young Money — Pass the Dutch
- The Clash — I Fought the Law
- Whiskey Dix — Taking Care of Business
- Ron Meza — Joy
- Ron Meza — Latin Punch
- Ron Meza — Sucker Punch
- Ron Meza — Love in a Punchbowl
- Kimiko Ono — Mon Désarroi
- Kimiko Ono — La Ballade de Gibraltar
- Billy Paul — Me and Mrs Jones
- Բարրի Ուայթ — What Am I Gonna Do With You
- V.V. Brown — L.O.V.E.
- Free — Come Together in the Morning
- Teddy Thompson — In My Arms
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2234261/
- ↑ http://www.metacritic.com/movie/the-love-punch
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The Love Punch» (անգլերեն). Rotten Tomatoes, Flixster, Inc. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «The Love Punch». Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Как украсть бриллиант» на сайте Rotten Tomatoes(անգլ.)
- «Как украсть бриллиант» на сайте Metacritic(անգլ.)