Բարրի Ուայթ
Բարրի Յուջին Կարտեր (անգլ.՝ Barry Eugene Carter), առավել հայտնի է որպես Բարրի Ուայթ (անգլ.՝ Barry White, սեպտեմբերի 12, 1944[1][2], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ[3] - հուլիսի 4, 2003[1][2], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), եղել է 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր ամերիկացի երգիչներից մեկը։
Բարրի Ուայթ | |
---|---|
Բնօրինակ անուն | Barry White |
Ի ծնե անուն | Բարրի Յուջին Կարտեր Barry Eugene Carter |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1944[1][2] Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 4, 2003[1][2] (58 տարեկան) Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Սուոլ, ֆանկ, R&B, դիսկո |
Մասնագիտություն | Երգիչ, Երաժիշտ, երգահան, պրոդյուսեր |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 1960–2003 թթ. |
Լեյբլ | 20th Century, Unlimited Gold, Casablanca, Mercury, Private Music/BMG, A&M, Eagle |
Կրթություն | Jefferson High School? |
Կապված | Love Unlimited, The Love Unlimited Orchestra, Իսահակ Հայես, Ջերալդ Լևեր, Մարվին Գեյե, Մայքլ Ջեքսոն, The Banana Splits |
Պարգևներ | |
Կայք | barrywhite.com |
Barry White Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲարրի Ուայթը ծնվել է Բարրի Յուջին Կարտեր անունով Գալվեստոն, Տեխաս անունով[4]։
Ուայթի հասուն կյանքը բավականին ինքնատիպ էր սկսվում. 15 տարեկան հասակում նա 4 ամսվա ազատազրկման է ենթարկվում՝ «Կադիլլակի» անվադողերը գողանալու համար, որոնց գինը արժեր 30. 000 դոլար։ Նույն ժամանակաշրջանում Բարրին վաղ հասակում սկսեց հետաքրքրություն տածել երաժշտության նկատմամբ։ Նա ինքնուրույն սովորեց դաշնամուր նվագել, ինչպես նաև երգում էր մանկական եկեղեցական նվագախմբում (սոուլ և ջազ ոճի ամերիկացի բազմաթիվ երգիչների կարիերայի սովորական սկիզբ)։ Դպրոցում նա ձևավորեց «The Upfronts» խումբը։ Նրանց առաջին ռելիզը դարձավ 1960 թվականին լույս տեսած «Little Girl» փոքրիկ երգ, որը թողարկվել է Ուայթի կալանավայրից վերադառնալուց անմիջապես հետո։
Չնայած նրան, որ Բարրին գեղեցիկ ցածր բարիտոն, նա ավելի շատ իրեն տեսնում էր պրոդյուսերի և երգահանի, քան երգչի դերում։ Այդ խումբն այդպես էլ կոմերցիոն հաջողության չհասավ, սակայն այնուամենայնիվ երգիչները կարողանում էին համերգների միջոցով գումար վաստակել կյանքի համար։ 1960-ական թվականների կեսերին Ուայթը պրոդյուսավորում և երգեր էր գրում Bronco և Mustang լեյբլների երգիչների համար, Վիոլա Ուիլլիսի և Ֆելիս Թեյլորի վերադաշնակողն էր։ Բարրին միշտ զգում էր երաժշտությունը և մեծ տաղանդ ուներ, թեպետև նա երբեք էլ չսովորեց նոտաները։
1969 թվականին նա դեռևս աշխատում էր Mustang-ի համար, որտեղ և ծանոթացավ Դայանա Պարսոնսին և Լինդա ու Գլոդին Ջեյմս քույրերին, որոնք դարձան Ուայթի կողմից ստեղծված «Love Unlimited Orchestra» խմբի մենակատարները, իսկ Գլոդինը 1974 թվականի հուլիսի 4-ին դարձավ Ուայթի կինը։ Բարրին դարձավ երեք մենակատարների պրոդյուսերը և պայմանագիր կնքեց UNI Records-ի հետ, որտեղ նրանք հաջողությամբ ձայնագրեցին առաջին «Walkin' In The Rain With The One You Love» սինգլը։ 1972 թվականի մարտին սինգլը տարածվեց միլիոնավոր տպաքանակով։
Աղջիկների հետ բազմամսյա շրջագայությունից հետո, նա որոշեց երկու կոմպոզիցիա ձայնագրել տղամարդու վոկալով. «I’ve Got So Much To Give» և «I’m Gonna Love You Just A Little More, Baby», պնդելով, որպեսզի երգերը կատարեր մեկ այլ երգիչ։ Բեմն այն վայրը չէր, որտեղ Բարրին ցանկանում էր հայտնվել։ Սակայն Բարրիի հոգևոր աջակիցը՝ Լարրի Նունյեսը, համոզեց վերջինիս, որ այդ երգերը ոչ մեկը չի կարողանա ավելի լավ կատարել, քան հենց Ուայթը։ Հաջորդ տարի Բարրին և «Love Unlimited» հետ մեկտեղ պայմանագիր կնքեց 20th Century Records հետ, որտեղ նրանց առաջին սինգլը՝ «I’m Gonna Love You Just A Little More, Baby» զբաղեցրեց 3-րդ տեղը R&B չարթում և 3-րդ տեղը փոփ-չարթում, ինչպես նաև դարձավ ոսկե (ինչպես և «I’ve Got So Much To Give» ալբոմը)։ 1974 թվականին Ուայթը «Love Unlimited» հետ համատեղ ձայնագրում է «Love’s Theme» գործիքային կոմպոզիցիան, որը նորից 1-ին տեղն է զբաղեցնում, պահելով այդ դիրքը շաբաթներ շարունակ։
Դիսկո ոճի բազմաթիվ հետազոտողների կարծիքով, հենց «Love’s Theme» է համարվում առաջին դասական կոմպոզիցիան, որը գրվել էր դիսկո ոճում և մեծ հանրաճանաչություն ստացել։ Կոմպոզիցիան ինչպես նաև գրավեց 10-րդ տեղը R&B չարթում։ Ուայթը վստահորեն գնում էր դեպի հաջողություն։ 1970-ականների ընթացքում Ուայթը ստեղծում էր երգչախմբային թեթև երաժշտության և էրոտիկ, խորը դիսկո-սոուլ կոմպոզիցիաների օրինակներ, ինչպես օրինակ «Never Never Gonna Give You Up», «Can’t Get Enough Of Your Love, Babe», «You’re The First, The Last, My Everything» (հետագայում օգտագործվեց Jacobs Monarch սուրճի գովազդում), «It’s Ecstasy When You Lay Down Next To Me», «Playing Your Game, Baby» և «Your Sweetness Is My Weakness».
1979 թվականին նա CBS/Columbia Records հետ 8 միլիոն դոլարի պայմանագիր ստորագրեց և հիմնեց իր սեփական Unlimited Gold լեյբլը։ Դիսկոյի հանրաճանաչության անկմանը հաջորդեց նաև Ուայթի կարիերայի անկումը։ 1987 թվականին նա վերադարձավ «The Right Night and Barry White» ալբոմով, որի «Sho' You Right» սինգլը զբաղեցրեց 17-րդ տեղը R&B չարթում։
Հաջող վերադարձն ամրապնդվեց 1989 թվականին «The Secret Garden (Sweet Seduction Suite)» կոմպոզիցիայով։ 1991 թվականին լույս տեսավ հաջորդ ալբոմը՝ «Put Me In Your Mix», որը նորից հայտնվեց չարթերի վերևի տողերում։ 1994 թվականին լույս տեսավ, R&B չարթում 1-ին տեղը զբաղեցրած, «The Icon Is Love» ալբոմը («Practice What You Preach» սինգլը նույնպես զբաղեցրեց 1-ին հորիզոնականը R&B չարթում 3 շաբաթ շարունակ, իսկ փոփ-չարթում զբաղեցրեց 18-րդ տեղը)։ 1999 թվականի դեկտեմբերին Ուայթը թողարկեց ինքնակենսագրական գիրքը «Love Unlimited» («Անսահման սեր»)։
Իր մասին խոսելով, երրորդ դեմքով, Բարրին գրում է. «Բարրի Ուայթի բախտը շատ է բերել, որ նա դուրս է եկել գետտոյից՝ առանց կրթություն, առանց գումար, առանց ամեն ինչի, և բախտը բերել է հասնել այն մակարդակին, որին նա վերջիվերջո հասավ։ Երաժշտությունն ինձ նվիրեց ամենագլխավորը՝ բազմաթիվ ընկերներ ողջ աշխարհում։ Ես մեծ հաջողության հասա և ինձ համար այդ հաջողություն քաղեցի ամեն ինչ։ Ես հպարտ եմ դրանով։» Երբ նրան հարցրին, թե ինչն է նա համարում իր ամենագլխավոր նվաճումը, Ուայթը պատասխանեց. «Բոլորից տարբերվող ձայն, կայունություն և իմ կարգախոսը՝ միշտ արդար լինել քո արվեստի մեջ։ Ես հույս ունեմ, որ հենց դրա համար ինձ կհիշեն...»
Ուայթը, իր հասուն կյանքի մեծ մասը ճարպակալմամբ էր տառապում, և որպես դրա արդյունք, բարձր արյունային ճնշմամբ, 2002 թվականի աշնանը հիվանդացավ երիկամային անբավարարվածությամբ, ինչի հետևանքով վախճանվեց 2003 թվականի հուլիսի 4-ին (դրանից առաջ մայիսին կաթվածահար եղավ)։ Նրա վերջին խոսքերն էին. «Ինձ հանգիստ թողեք, ես լավ եմ»։ Նրա մարմինը դիակիզվեց, իսկ մոխիրը՝ ընտանիքի կողմից ցրվեց Կալիֆորնիայի ափերի մոտ։
2004 թվականին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում կայացած ծեսի ժամանակ , Ուայթը հետմահու մտցվեց Պարային երաժշտության փառքի դահլիճ։
Սկավառակագրություն
խմբագրելՏարի | Ալբոմ | Լեյբլ |
---|---|---|
1973 | I’ve Got So Much to Give | 20th Century |
1973 | Stone Gon' | 20th Century |
1974 | Can’t Get Enough | 20th Century |
1974 | Together Brothers | 20th Century |
1975 | Just Another Way to Say I Love You | 20th Century |
1976 | Is This Whatcha Wont? | 20th Century |
1976 | Let the Music Play | 20th Century |
1977 | Barry White Sings for Someone You Love | 20th Century |
1978 | My Musical Bouquet | 20th Century |
1978 | The Man | 20th Century |
1979 | I Love to Sing the Songs I Sing | 20th Century |
1979 | Super Movie Themes: Just a Little Bit Different | 20th Century |
1979 | The Message Is Love | Priority |
1980 | Sheet Music | Unlimited Gold |
1981 | Barry & Glodean | Priority |
1981 | Beware! | Epic |
1982 | Change | Priority |
1983 | Dedicated | Priority |
1987 | The Right Night & Barry White | A&M |
1989 | The Man Is Back! | A&M |
1991 | Put Me in Your Mix | A&M |
1994 | The Icon Is Love | A&M |
1999 | Staying Power | Private Music |
2000 | Your Heart and Soul: The Love Album | Prism Leisure |
2007 | An Evening with Barry White [live] | Eagle |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ Barry White
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարրի Ուայթ» հոդվածին։ |