Status Quo, բրիտանական ռոք խումբ, հիմնադրված բաս-կիթառահար Ալան Լանկաստերի և կիթառահար Ֆրենսիս Ռոսսիի կողմից, 1962 թվականին Լոնդոնում, Անգլիա (սկզբնահես որպես The Scorpions, The Spectres և Traffic Jam, Status Quo անվանումը ընդունվել է 1967 թվականին)[1]։ Խումբը, որը սկսած 1970 թվականից գործնականում չի փոխել ոճը և կատարում էր ծանր ռիթմիկ ռոքնռոլ, ռիթմ ընդ բլյուզի և բուգի-վուգիի տարրերով[2], սկսած 2005 թվականից պահպանում է սինգլների քանակով բրիտանական ռեկորդը (63), որոնք մտնում են պաշտոնական հիթ-շքերթները[3]։ Խմբի 22 սինգլները մտել են բրիտանական «տասնյակի» մեջ։ Status Quo-ի բոլոր սկավառակների համաշխարհային տպաքանակը (2008 թվականին) կազմել է 118 միլիոն։ Նա 106 անգամ ելույթ է ունեցել «Top of the Pops» հեուստահաղորդման մեջ, որը նույնպես համարվում է ռեկորդ։ Ըստ հիթ-ալբոմների քանակի (32) Status Quo-ն զիջում է միայն Rolling Stones-ին[4]։ Հիթ-ռքարթներում բարձրագույն հաջողության Status Quo-ն արժանացել է «Down Down» (#1, նոյեմբեր, 1974 թվական), «In The Army Now» (#2, սեպտեմբեր, 1986 թվական) և «Rockin' All Over the World» (#3, հոկտեմբեր, 1977 թվական) սինգլների հետ[5]։ 15 (29-ից) ստուդիական ալբոմները ունեն «ոսկե» կարգավիճակ («Don’t Stop»-ը դարձել է պլատինե), նրանցից չորսը Բրիտանիայում բարձրացել են առաջին հորիզոնական։

Status Quo
«Status Quo»-ն 2005 թվականին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոնդոն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերռոքնռոլ, ռիթմ ընդ բլյուզ, հարդ ռոք
Գործունեություն1962
ԼեյբլFourth Chord
Sanctuary
Pye Records (1966-1971)
Vertigo Records (1972-1991)
Polydor Records (1994-2003)
Eagle Records (1999)
Sanctuary Records (2005 - մինչ այժմ)
Կայքstatusquo.co.uk
Անդամներ
Ֆրենսիս Ռոսսի
Ռիկ Պարֆիտ
Էնդի Բաուն
Ջոն Էդվարդս
Լեոն Կեյվ
Նախկին անդամներ
Ալան Լանկաստեր
Ջեսս Յավորսկի
Ալան Կի
Ռոյ Լինս
Պիտ Կիրխեր
Ջեֆ Ռիչ
Մեթ Լեթլի
 Status Quo (musical group) Վիքիպահեստում

Խումբը մնում է հանրահայտ և պահպանում է ակտիվությունը մինչ օրս։ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին նա թողարկել է (Scooter-ի հետ համատեղ) «Jump That Rock (Whatever You Want)» սինգլը։ 2008 թվականի դեկտեմբերին թողարկվում է Status Quo-ի 75-րդ բրիտանական (և պատմության մեջ առաջին ամանորյա) սինգլը՝ «It’s Christmas Time»[6]:

Խմբի պատմությունը խմբագրել

Status Quo-ի պատմությունը սկսվում է 1962 թվականից, երբ բեկինգհեմյան Սեջհիլլ (անգլ.՝ Sedgehill Comprehensive School) դպրոցի երեք աշակերտներ՝ Ֆրենսիս Ռոսսի (ծնված 1949 թվականի մայիսի 29-ին Լոնդոնում, Անգլիա), Ալան Լանկաստեր (1949 թվականի փետրվարի 7, Լոնդոն) և Ալան Կի (անգլ.՝ Alan Key), հավաքվում են միասին և կազմավորում համույթ (երկու կիթառ և երգեհոն, Vox AC30 ուժեղացուցիչով)։

The Spectres խմբագրել

Նրանից հետո, երբ երգեհոնի մոտ Ալան Կիին փոխարինում է Ջեսս Ջավորսկին (անգլ.՝ Jess Jaworski) և հրավիրվում է հարվածային Բարրի Սմիթը (անգլ.՝ Barry Smith), խառյակը իր համար վերցնում է The Scorpions անվանումը, այնուհետև վերանվանվում է The Spectres և ձեռնամուխ լինում փորձերի տեղական ռազմա-օդային ուսումնարանի դահլիճում։ Խուկմբն իր առաջին համերգը տալիս է Սեմուել Ջոնսի սպորտային ակումբում (անգլ.՝ Samuel Jones Sports Club), Դալվիչում, Հարավային Լոնդոն[7]։

1963 թվականին Բարրի Սմիթի տեղը զբաղեցնում է Ջոն Կոֆլանը (անգլ.՝ John Coughlan), ով մինչ այդ նվագում էր «The Cadets»-ում։ Այդ պահից խումբը ձեռնամուխ է լինում սեփական երգային նյութերի աշխատանքների վրա։ 1964 թվականին The Spectres-ի կազմ է գալիս նոր ստեղնաշարային (Vox Continental երգեհոն) Ռոյ Լայնսը (անգլ.՝ Roy Lynes)։ Մենեջեր Պետ Բարլոուի ղեկավարությամբ խումբը տեղափոխվում է հանրահայտ «Արտիստական կաֆե» (անգլ.՝ Cafe Des Artistes), լոնդոնյան Ֆուլհեմ Ռոուդում։ 1965 թվականին խմբին հաջողվում է դառնալ ամառային պարահրապարակի ռեզիդենտ Մայնհեդի Butlins առողջարանային ճամբարում[8]։ Այստեղ The Spectres-ի անդամների հետ ծանոթանում է Ռիկ Պարֆիտը, ով նվագում էր The Highlights խմբում, նա սերտորեն ընկերանում է Ռոսսիի հետ և երկուսն էլ որոշում են, որ անպայման պետք է համագործակցեն ապագայում[7]։

1966 թվականին (Ռոնի Սքոթի միջնորդությամբ, հեղինակ, ով աշխատում էր Մարտի Ուայլդի համար), խմբի ձայներիզը Լիբերի և Ստոլերի «I (Who Have Nothing)») երգով, ընկնում է անտրեպրենյոր Ջոն Շրեդերի մոտ, ով հուլիսի 18-ին խումբը կցում է Piccadilly Records լեյբլին։ «I (Who Have Nothing)», «Hurdy Gurdy Man» (Լանկաստերի կոմպոզիցիա) և «We Ain’t Got Nothing Yet» սինգլները հաջողություն չեն ունենում։ 1967 թվականին Ռիկ Պարֆիտը վիճաբանում է իր հարազատ քույրերի հետ, ովքեր նվագում էին խմբի կազմում և հեռանում է The Highlights-ից և միանում է Ռոսսիին և նրպա ընկերներին՝ երգող ռիթմ-կիթառահարի կարգավիճակում։ Քառյակը ուղևորվում է անընդհատելի հյուրախաղերի, որպես փոխադրամիջոց օգտագործվում է պաղպաղակի տեղափոխման ֆուրգոնը, որը փոխառվում է Ռոսսի-ավագից[8]։

Status Quo: Առաջին հաջողություն խմբագրել

Շուտով երաժիշտների համառությունը սկսում է բերել իր արդյունքները։ The Spectres-ը, փոխելով անվանումը սկզբից Traffic, այնուհետև (իմանալով, որ Սթիվ Ուինվուդի նույնանուն խումբը արդեն գոյություն ունի) Traffic Jam, թողարկում է «Almost But Not Quite There» սինգլը (Ռոսսիի առաջին կոմպոզիցիան)[9]։ Նրանից հետո, երբ վերջինս նույնպես չի մտնում հիթ-շքերթներ, Traffic Jam-ը 1967 թվականի օգոստոսին փոխում է անվանումը Status Quo-ով[7]։

Մենեջմենթը համոզում է խմբի մասնակիցներին որպես հիմնական ուղղություն ընտրել հոգեգործականը։ Խումբը համատեղ շրջագայության է դուրս գալիս Մեդլին Բելի և Թոմի Կվիկլիի հետ։ Առաջին իսկ սինգլը, թողարկված նոր անվանումով, «Pictures Of Matchstick Men», բարձրանում է մինչև 7-րդ հորիզոնականը Բրիտանիայում, իսկ շուտով հասնում է նաև 12-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում։ Հաջորդը՝ «Black Veils Of Melancholy», հաջողություն չի ունենում, սակայն «Ice in the Sun»-ը, երգ, գրված Ռոնի Սքոթի և Մարտի Ուայլդի կողմից, բարձրանում է մինչև 8-րդ տեղը, որին հետևում է բրիտանական շրջագայությունը Ջին Պիտնիի հետ[10]։

1968 թվականին Status Quo-ն թողարկում է «Picturesque Matchstickable Messages from the Status Quo» դեբյուտային ալբոմը, որում միավորվում են ֆրիկբիտի և հոգեգործական ռոքի տարրեր։ Խումբը, ինչպես նշում է «Allmusic»-ը, ակնհայտորեն ցանկանում է հետևել այն ժամանակների «The Bee Gees»-ի և «The Beatles»-ի փորձարարություններին[11]։ Ամերիկյան տարբերակը կոչվում էր «Messages from the Status Quo», էականորեն տարբերվում էր եվրոպականից, սակայն նույնպես պարունակում էր երկու հիթ-սինգլները, որոնք կանխագուշակում են սկավառակի հաջողությունը[12]։

«Are you Growing Tired of My Love» սինգլին (բարձրացած լոկ 49-րդ տեղը Բրիտանիայում) հետևում է երկրորդ ալբոմը՝ Spare Parts, հնարավոր է, ամենաթույլը խմբի պատմության մեջ (երաժիշտները մեկ անգամ չէ որ հետագայում ասել են, որ ամաչում են նրանից)։ Մեծ մասամբ ձախողումը կանքագուշակված էր Pye Records լեյբլի քաղաքականությամբ, որը Status Quo-ից պահանջում էր այն հավողության անմիջապես կրկնության, որը ունեցել են հիթ-շքերթներում առաջին ալբոմից երկու սինգլները[13]։ Ալբոմը բոլոր կողմերից ստացվեց անհաջող և խմբի անդամները ձեռնարկում են վճռական քայլեր ձայնի ուժեղացման համար։ Միաժամանակ նրանք ազատվում են հոգեգործական բեմական հանդերձանքից, աճեցնում են երկար մազեր և հանդերձավորվում են ջինսով, ստեղծելով նրանց հետևից երկար տարիներ արմատացած բարեհոգի քմծիծաղով սովորական տղաների իմիջ։ 1969 թվականին Status Quo-ի համերգային մենեջեր է դառնում Բոբ Յանգը։ Շուտով նա, որպես համահեղինակ, աշխատանքներ է ձեռնարկում երրորդ ալբոմի նյութի համար, իսկ հետագայում դառնում է խմբի կարևոր ստեղծագործական տարր[10]։

1970-1976 թվականներ խմբագրել

Ստեղնաշարային Ռոյ Լայնսի հեռանալուց հետո Status Quo-ն դառնում է մաքուր կիթառային խումբ և 1970 թվականին անում են առաջին լուրջ քայլը հարդ-ռոքի ուղղությամբ, թողարկելով M«a Kelly's Greasy Spoon» երրորդ ալբոմը, որից դուրս են գալիս երկու սինգլ՝ «Down The Dustpipe» (# 12) և «In My Chair» (# 21)[10]: «All Music Guide»-ը այն անվանում է ամենաչգնահատվածը Status Quo-ի վաղ ալբոմներից, նշելով համարձակությունը, որով խումբը կտրվում է հոգեգործական «արմատներից», ինչպես նաև այն փաստը, որ սկավառակի նյութը ձևավորում է հիմք 1970-ական թվականների առաջին կեսի ամբողջ համերգային երգացանկի համար[14]։

 
Status Quo. Hammersmith Odeon. 1978 թվական

Status Quo-ի նոր իմիջի և ոճի վերաբերյալ առաջին արձագանքները Բրիտանիայում միանշանակ չէր, սակայն շատ շուտով խմբի համերգներին սկսում է ժամանել որակապես նոր լսարան[10]։ Հենց նրա վրա էլ կողմնորոշված էր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Dog Of Two Head, որից հետո որոշ երաժշտական քննադատներ սկսում են խմբին վերագրել հարդ ռոքին և նույնիսկ հևի մետալին (Չառլզ Շ. Մյուրեյը «Heavy Metal» թեմատիկ էսսեում պնդում էր, որ «հենց Status Quo-ն… ցեմենտապատում են Black Sabbath-ի և Grand Funk Railroad-ի միջև ճեղքը»[15]։

Ալբոմը նշանավորում է կիթառային ձայնի «պատի» վերջնական ձևավորումը, որը վերացնում է նախկին բոլոր փորձառությունները հոգեգործականում և պարունակում էր ամենաքիչը երկու դասական տրեկ՝ «Gerdundula» (երկար տարիների ընթացքում դարձած համերգային երգացանկի կենտրոնական գործերից մեկը) և «Railroad», որը AMG-ի գրախոսը անվանում է ալբոմի ուժեղագույն գործը[16]։ «Mean Girl» ալբոմից սինգլը Բրիտանիայում բարձրանում է մինչև 20-րդ տեղը։ Ուղևորվելով երկարատև հյուրախաղերի, խումբը 1972 թվականին աղմկալից հաջողության է հասնում երկու փառատոնում՝ Great Western և Reading Festival, որից հետո մեծ պայմանագիր է ստորագրում Vertigo Records-ի հետ[2][10]։

1973 թվականին Status Quo-ն առաջին անգամ որոշում է հրաժարվել հրավիրյալ պրոդյուսերի ծառայությունից։ Սեփական ջանքերով ձայնագրված Piledriver ալբոմը նշվում է որպես ավելի «կենդանի» (միևնույն ժամանակ ոճայնությամբ տարատեսակ) հնչողությամբ[17]։ Արդեն թողարկումից մեկ շաբաթ անց այն Բրիտանիայում հայտնվում է 5-րդ հորիզոնականում, խմբին ապահովելով «Paper Plane» հիթ-սինգլով (#8)[10]: «Hello!» (1973 թվական) ալբոմը, սկզբունքային նույն ոճով, նորամուտում է բրիտանական հիթ-շքերթների գագաթնակետին, նշանավորելով Status Quo-ի հանրաճանաչության սկիզբը։ Միաժամանակ «Top 5» է մտնում «Caroline» սինգլը, Ռոսսիի և Յանգի կոմպոզիցիան, որն աշխատում է արդեն ֆիրմային օրինակով[18]։ Խմբի ոչպաշտոնական ստեղնաշարային այդ ժամանակ դառնում է Էնդի Բաունը (անգլ.՝ Andy Bown), ով մինչ այդ նվագում էր Herd-ում և Judas Jump-ում[2] (EMI-ի հետ մենակատարային պայմանագիրը նրան ընդհուպ մինչև 1982 թվականը թույլ չէր տալիս դառնալ պաշտոնական անդամ)։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցություն է ունենում սաքսոֆոնահար Սթյուարտ Բլենդեյերը («Forty-Five Hundred Times» տրեկը)։

1974 թվականին խումբը իրականացնում է հաջող բրիտանական շրջագայություն, որն ավարտվում է երեք անշլագային համերգներով Ուեմբլի մարզադաշտում։ «Break The Rules» (#8), «Down Down» (#1), «Roll Over Lay Down» (1975, #10), «Rain» (#7) «Mystery Song» (No.11) և «Wild Side Of Life» (#9) սինգլները ամրապնդում են հաջողությունը։ Հաջորդ երկու ալբոմները՝ On The Level (լավագույնը խմբի ամբողջ պատմության ընթացքում, ըստ All Music Guide-ի գրախոսականի կարծիքի[19]) և Blue For You (համաձայն Allmusic-ի, առաջին նախանշանը նրա, որ Status Quo-ն սկսում է չարաշահել գտած հաջողության բանաձևը[20]) մեկը մյուսի հետևից, նույնպես, առաջին տեղն են դուրս գալիս Մեծ Բրիտանիայում[10]։

1976-1985 թվականներ խմբագրել

Սկսաղ այդ պահից, Status Quo-ն շարունակում է ճանապարհը իներցիայով, օգտվելով իրենց ունիվերսալ, շատերին հասկանալի ոճի հսկայական ներուժով։ Quo Live-ն, ձայնագրված «Ապոլլո»-ում (Գլազգո), թողարկվում է 1977 թվականին և Բրիտանիայում բարձրանում է մինչև 3-րպդ հորիզոնականը։ «Rockin All Over The World» սինգլին (Ջոն Ֆոգերտիի կոմպոզիցիան, #3) հետևում է նույնանուն ալբոմը (#5), ձայնագրված պրոդյուսեր Պիպ Ուիլյամսի հետ (# 5)։ Նրա նյութով խումբը իրականացնում է համաշխարհային շրջագայություն, հանդես գալով Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ասիայում և Եվրոպայում[21]։ Միաժամանակ, աչքի էր ընկնում խմբի նկատմամբ բացարձակ հետաքրքրության բացակայությունը ԱՄՆ-ում, որտեղ Status Quo-ի ալբոմը (1976 թվական) կարողանում է հասնել միայն 148-րդ հորիզոնական[2]։

1978 թվականին Status Quo-ն ելույթ է ունենում Ռեդինգի փառատոնում, թողարկելով If You Can't Stand The Heat ալբոմը (#3, ինչպես և նախորդը, այն ձայնագրված էր պրոդյուսեր Պիպ Ուիլյամսի կողմից) և նրանից սինգլներով՝ «Again And Again» (#13) և «Accident Prone» (#36)։ հաջորդ տարին նրանք նվիրում են համարյա չընդհատվող հյուրախաղերին, 30 օրվա ընթացքում Եվրոպայում տալով 28 համերգ (շատ վատ եղանակային պայմաններում) և անց կացնելով հաջող բրիտանական շրջագայություն, որը, ինչպես և նախորդը, ավարտվում է Ուեմբլիում[21]։

1980 թվականին խմբի պատմության մեջ համեմատաբար անդոր է տիրում, ինչը իր ետևից լուրեր է առաջացնում հնարավոր կազմալուծման մասին, սակայն վերջապես վաճառասեղաններին է հայտնվում սկզբից «12 Gold Bars» (#5) ալբոմը, այնուհետև «Just Supposin'» (#4) ստուդիական ալբոմը, որից դուրս եկան «What Your Proposing» (#2) և «Lies/Don’t Drive My Car» (#11) սինգլները։ Մեկ տարի անց խումբը հայտնվում է Silver Clef Award (Nordoff Robbins Music Therapy Trust-ից) մրցանակի առաջին դափնեկիրների շարքում, բրիտանական երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար[4]։ «Never Too Late» (#2) ալբոմի թողարկումից հետև թմբկահար Ջոն Կոֆլենը լքում է խումբը (նա հիմնադրում է իր Diesel նախագիծը) և փոխարինվում է Պիտ Կիրխերով (անգլ.՝ Pete Kircher), Original Mirrors-ի մասնակից[21]։ Մոտավորապես նույն ժամանակ խմբում երկպառակություն է սկսվում մի կողմից Լանկաստերի և մյուս կողմից Ռոսսիի և Պարֆիտի միջև։ Արդյունքում, 1983 թվականին, բաս-կիթառահարը բնակության է տեղափոխվում Ավստրալիա, ձևականորեն մնալով խմբի անդամ ևս երկու տարի։

«1+9+8+2» ալբոմի հաջողութունից հետո (ըողարկումից մեկ շաբաթ անց այն արդեն նորամուտում էր ցուցակների վերին հորիզոնականներում) Status Quo-ն դառնում է առաջին ռոք-խումբը, ով հրավիրվում է հեռուստաշոուի (NEC, Բիրմինգհեմ) արքայական ընտանիքի անդամների մասնակցությամբ, որտեղ արքայազն Չառլզը հայտարարում է իր բարեգործական հիմնադրամի բացման մասին[4]։ Այստեղ «Caroline» երգի «կենդանի» կատարումը այն դարձնում է խմբի հերթական բրիտանական հիթը («Dear John»-ի և «She Don’t Fool Me»-ի հետ համատեղ)։ Խումբը ելույթ է ունենում Castle Donnington ռոք-փառատոնում[21]։

«Back To Back» (1983 թվական) ալբոմի թողարկումից և հիթ-սինգլների նոր շարքից հետո (որոնցից մեկը՝ «Marguerita Time», բարձրանում է մինչև 3-րդ հորիզոնականը), 1984 թվականին խումբը հայտարարում է այն մասին, որ «End Of The Road» մեծ շրջագայությունից հետո կդադարեցնի համերգային գործունեությունը։ Ֆրենսիսը և Ռիկը մասնակցություն են ունենում «Band Aid»-ի «Do They Know It’s Christmas» բարեգործական սինգլի ձայնագրմանը։ Հերթական հիթ է դառնում «12 Gold Bars» ալբոմը, իսկ «End of the Road» տեսահոլովակը գերազանցում է վաճառելիության արագությամբ բոլոր նախկին ռեկորդները։ 1985 թվականին Status Quo-ն ելույթ է ուենում «Live Aid» փառատոնում, կատարելով «Rockin' All Over The World» երգը, որը դառնում է այդ վիթխարի միջոցառման, այսպես ասած, այցեքարտը[21]։

1986-1991 թվականներ խմբագրել

Հենց «Live Aid» համերգի ժամանակ Լանկաստերը վերջին անգամ հայտնվում է Status Quo-ի կազմում։ Հետագայում նա փորձում էր դատավիճել խմբի հետ, խշարունակելով ելույթ ունենալ առանց նրա, սակայն Ռոսսին և Պարֆիտը պաշտպանում են անվանման իրենց իրավունքները և 1986 թվականին վերածնում են խումբը Ջոն Էդվարդսի (բաս), Ջեֆ Ռիչի (հարվածային) և Էնդի Բաունի (ստեղնաշարային) հետ։ Նոր կազմը այնպիսի հաճույք է ստանում ստուդիական աշխատանքից (ձայնագրելով «In The Army Now»-ը), որ որոշում է խախտել մի անգամ տրված խոստումը և դուրս է գալիս վիթխարի եվրոպական շրջագայության և կարողանում է ինչ-որ պահ, 24 ժամվա ընթացքում, համերգներ տալ երեք երկրներում (Դանիա, Անգլիա, Շվեյցարիա

 
Ռիկ Պարֆիտ

«In The Army Now» ալբոմը բարձրանում է առաջին տասնյակը, նրանից դուրս են գալիս «Rollin Home» (#9), «Red Sky» (#19), «In The Army Now» (#2) և «Dreamin'» (#15) սինգլները։ 1987 թվականը նշանավորվում է խմբի համաշխարհային հյուրախաղերով և փառատոնային ելույթների շարքով։ Ընդ որում, Status Quo-ն ընդամենը մեկ համերգ է տալիս Մեծ Բրիտանիայում, հոբելյանական 25-րդ Ռեդինգյան փառատոնում։ 1988 թվականի խմբի եվրոպական շրջագայության մաս է կազմում ևս մեկ ռեկորդային համերգը՝ 300 000 հանդիսականի առջև «Օլիմպիյսկի»-ում։ «Perfect Remedy» ալբոմի թողարկումից հետո հայտարարվում է, որ Status Quo-ի սկավառակների համաշխարհային տպաքանակը գերազանցել է 100 միլիոնանոց ցուցանիշը։

Խմբի համար 1990 թվականի գլխավոր իրադարձություն դառնում է ելույթը «Knebworth Music Therapy» բարեգործական փառատոնում (Փոլ ՄաքՔարթնիի, Էլթոն Ջոնի, Pink Floyd-ի, Էրիկ Կլեպտոնի, Dire Straits-ի, Genesis-ի հետ համատեղ), որը հավաքում է 6 միլիոն ֆունտ «Music Therapy»-ի և «Կատարողական վարպետության դպրոց»-ի (անգլ.՝ Brits School for Performing Arts) համար[4]։ Խումբը վիթխարի համերգ է տալիս Մայնհեդում, նվիրված սեփական ստեղծման 25-րդ տարեդարձին, որից հետո «The Anniversary Waltz» (մաս 1 և 2) սինգլները Բրիտանիայում բարձրանում են մինչև 2-րդ և 16-րդ հորիզոնականները (համապատասխանաբար)։ «Rockin' All Over The Years» ալբոմը դառնում է խմբի պատմության մեջ ամենաարագ վաճառվողը։ Միայն Բրիտանիայում այն տարածվում է ավելի քան մեկ միլիոն տպաքանակով, այստեղ դառնալով եռակի պլատինե։ «Rockin' All Over The Years» տեսահոլովակը գլխավորում է «Video Charts»-ը։

1991 թվականին Status Quo-ն հայտնվում է ուշադրության կենտրոնում «Brit Awards» մրցանակաշխության արարողությունում, արժանանալով «Բրիտանական երաժշտությունում մեծագույն ավանդի համար» (անգլ.՝ Outstanding Contribution to British Music) մրցանակին։ Նմանատիպ մրցանակ նրանց սպասում էր մի քանի ամիս անց «World Music Awards» մրցանակաշխությունում, Մոնտե Կառլոյում, որտեղ երաժիշտներին պատվում էր Արքայազն Ալբերտն անձամբ։ Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվում են Ռոսսիի և Պարֆիտի մոմե արձանները։ Խումբը մարզադաշտային բրիտանական շրջագայություն է անցկացնում Ռոդ Ստյուարտի հետ համատեղ և ամբողջ օր հայտնվում են ազատազրկված՝ համերգ տալով կալանավորների համար Պենտոնվիլ բանտում։ «Rock Till You Drop» ալբոմի թողոարկումը համընկնում է Գինեսի ռեկորդների գրքում խմբի նոր հայտնվելու հետ, նա հասցնում է տալ չորս տարբեր համերգ (Sheffield Arena, Glasgow’s SE & CC, Birmingham NEC, Wembley Arena), տեղավորվելով 11 ժամ 11 րոպեում[4]։

1992-1999 թվականներ խմբագրել

1992 թվականին Status Quo-ն իրականացնում է հոբելյանական շրջագայություն, նվիրված ստեղծման 25-րդ տարեդարձին, որն ավարտվում է վիթխարի տոնական համերգով Բիրմինգհեմի Սաթթոն Պարկում։ Համերգը ձայնագրվում և թողարկվում է որպես «Live Alive Quo», որից սինգլ է դուրս գալիս «Roadhouse Medley» երգը (որը խմբի համար հանդիսանում է 45-րդը)։ 1993 թվականին Ռոսսին և Պարֆիտը հայտնվում են արդեն գրական բեսթսելերների գագաթնակետին, որպես «Just for The Record» գրքի հեղինակներ։ Նույն թվականին «Royal Doulton» ընկերությունը թողարկում է նրանց պատվին հուշանվերային ճենապակե հավաքածու։ Մեկ տարի անց խումբը տալիս է բարեգործական համերգ (ի հօգուտ Արքայազն Չարլզի հիմնադրամի) լոնդոնյան Ռոյալ Ալբերտ հոլլում և հնարավորություն է տալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի (անգլ.՝ Manchester United Football Squad) ֆուտբոլիստներին գլխավորելու հիթ-շքերթը «Come On You Reds» սինգլով, մշակված «Burning Bridges»-ի կողմից։ Թողարկելով «Thirsty Work»-ը, իրենց առաջին ստուդիական ալբոմը երեք տարվա ընթացքում, խումբը համերգ է տալիս 300 000 հանդիսականի առջև Բեռլինի «Farewell Party»-ում, կազմակերպված Մեծ Բրիտանիայի,Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միացյալ ռազմական ուժերի կողմից[22]։

 
Ֆրենսիս Ռոսսի

1995 թվականը Status Quo-ն նշում է հաղթական համերգների շարքով Եվրոպայի և Սկանդինավիայի փառատոններում, ձայնագրում են «Don't Stop» նոր ալբոմը և թողարկում են «Quotographs» գիրքը, որում հավաքված էին ավելի քան 250 լուսանկարներ, արված Ռոսսիի և Պարֆիտի կողմից։ «Brixton Academy»-ում համերգի ժամանակ խումբը կատարում է «Don’t Stop» ալբոմի ողջ նյութը հրավիրված հյուրերի հետ, որոնց կազմում էին «The Beach Boys»-ի մասնակիցները, Բրայան Մեյը, Մեդի Պրայորը «Steeleye Span»-ից և Տեսա Նայլզը՝ Էրիկ Կլեպտոնի բեկ-վոկալուհին։ Համերգը նկարահանվում է որպես տեսագրություն, որի վաճառքից առաջացած բոլոր միջոցները ուղղվում են «Nordoff Robins Music Therapy» բարեգործական կազմակերպության հիմնադրամները։ «Don’t Stop» ալբոմը տեղ է զբաղեցնում բրիտանական հիթ-շքերթների 2-րդ հորիզոնականում։ 1996 թվականին Ֆրենսիս Ռոսսին թողարկում է «King Of The Doghouse» մենակատարային ալբոմը։

1997 թվականի համաշխարհային շրջագայութունը ընդհատվում է ապրիլին, երբ Ռիկ Պարֆիտը սրտի վիրահատության է ենթարկվում։ Օգոստոսին Status Quo-ն վերադառնում է հյուրախաղերի և այն հեսցնում են մինչև Ծննդյան տոներ, ինչ-որ պահ մասնակցության հրավիրելով Պոլ Ռոջերսին։ Հոկտեմբերին թողարկվում է «Whatever You Want - The Greatest Hits» կրկնակի հավաքածուն[22]։

1999 թվականի մարտի 28-ին Status Quo-ն թողարկում է «Under the Influence» ալբոմը, որից հատո ուղևորվում են գարեջրային շրջագայության («Sun» թերթը Բրիտանիայում և «Das Bild»-ը Գերմանիայում կազմում են գարեջրատների ցուցակը ըստ ընթերծողների հարցումի)։ Հունիսին խումբը տալիս է երկու մեծ համերգ Կորեայում՝ Մայքլ Ջեքսոնի հետ միասին, հօգուտ Կոսովոյի երեխաների, որից հետո վերադառնում են Եվրոպա, որտեղ շարունակում են հյուրախաղել ընդհուպ մինչև Ամանոր[23]։

2000 թվականից-ներկա ժամանակներ խմբագրել

 
Status Quo-ն «Arrow Rock» փառատոնում 2006 թվական, հունիսի 9

2000 թվականին Status Quo-ն թողարկում է «Famous In The Last Century» ալբոմը, թողարկված DVD-ի հետ միասին։ Շեպերդզ Բուշում (նկարահանված DVD-ի համար) համերգից քիչ անց հարվածային Ջեֆ Ռիչը դուրս է գալիս խմբից, նրան փոխարինում է Մեթ Լեթլին (անգլ.՝ Matt Letley)։ Էնդրյու Բաունի փոխարեն, ով հայտարարում է այն մասին, որ մինչ տարվա վերջ պետք է գտնվի ընտանիքի հետ, ժամանակավորապես խումբ է գալիս Պոլ Հիրշը (անգլ.՝ Paul Hirsh)։ Երկու տարի խումբը շարունակում է շրջագայել Եվրոպայում, հանդես գալով բարեգործական շոուներում և փառատոններում[23]։

2001 թվականի օգոստոսի 31-ին մահանում է Դևիդ Ուոկերը, ով 31 տարվա ընթացքում աշխատում էր որպես խմբի մենեջեր։ Նրան փոխարինում է Սայմոն Պորտերը։ Աշունը և ձմռան սկիզբը Status Quo-ն անց է կացնում ստուդիայում, ձայնագրելով «Heavy Traffic» ալբոմը (այն բարձրանում է մինչև 15-րդ հորիզոնականը)։ Ամանորի նախօրյակին, թողարկվում է քառահատոր «Quo In Time 1972-2000» (68 տրեկ) հատընտիրը։ 2002 թվականին խումբ է վերադառնում Էնդրյու Բաունը։ Նրա հետ խումբը ձայնագրում է «Riffs» ալբոմը (այն թողարկվում է 2003 թվականի նոյեմբերին)։ «Jam Side Down» սինգլի հաջողությունը նշանավորում է հերթական ռեկորդը՝ Status Quo-ն դառնում է առաջին խումբը պատմության մեջ, ով հինգ տասնամյակի ընթացքում ունի հիթեր բրիտանական առաջին քսանյակում։ 2002 թվականի սեպտեմբերի 13-ին խումբը հրավիրվում է ելույթ ունենալու «Top of the Pops»-ի հոբելյանական 200-րդ ծրագրին[23]։

«Jam Side Down»-ը, առաջին սինգլը «Traffic» ալբոմից, մտնում է բրիտանական հիթ-շքերթները 17-րդ հորիզոնականով և նշանավորում է նոր ռեկորդ՝ Status Quo-ն դառնում է առաջին խումբը պատմության մեջ, ով ունեցել է հիթեր բրիտանական հիթ-շքերթներում անցած յուրաքանչյուր հինգ տասնամյակում։ 2004 թվականին «Sidgwick & Jackson» հրատարակչությունը թողարկում է «XS All Areas»-ը, Ռոսսիի և Պարֆիտի ինքնակենսագրությունը, գրված նրանց կողմից լրագրող Միկ Ուոլի հետ համագործակցությամբ։ Նույն գլխագրով է հրատարակվում նաև «Gratest Hits» հավաքածուն։ 2005 թվականին Status Quo-ն նշում է իր 40-ամյակը, ելույթ ունենալով բրիտանական «Coronation Street» լեգենդար հեռուստաշոուի եթերում։ Այդ համերգը 12 միլիոն հառուստադիտողների գրավում է էկրանների առջև։

2005 թվականի սեպտեմբերի 19-ին թողարկվում է հերթական ստուդիական ալբոմը՝ «The Party Ain’t Over Yet» (Sanctuary Records), որից դուրս են գալիս երկու տիթ-սինգլ՝ առաջնային տրեկը և «All That Counts Is Love»: Նոյեմբերի 7-ին թողարկվում է «The Party Ain’t Over Yet» (Warner Music Vision) DVD-ն։ Նույն ամսին խումբը դառնում է «UK Festival Awards 2005»-ի դափնեկիր, «Best Festival Feel Good Act» («Լավ տրամադրության լավագույն փառատոնային խումբ») անվանակարգում։

2005 թվականի դեկտամբերին խումբը հետաձգում է իր բրիտանական շրջագայության վերջին ինը համերգներն այն բանից հետո, երբ Ռիկ Պարֆիտը հիվանդանոց է ընկնում կոկորդի քաղցկեղի կասկածանքով։ Ահազանգը կեղծ է լինում և 2006 թվականի մայիսին լիովին ապաքինված երաժիշտը խմբի հետ միասին ելույթ է ունենում NEC-ում։ Համերգը՝ հաշվով 40-րդը այստեղ, նկարահանվում է DVD-ի համար։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին լույս է տեսնում «Status Quo, the Official 40th Anniversary Book» (Cassell) գիրքը, որին հետևում է «Just Doin' It» (Warner Music Vision) DVD-ին։ Դեկտեմբերին խումբը տալիս է իր 40-րդ համերգը «Ուեմբլի»-ում։

2007 թվականի սեպտեմբերի 17-ին Status Quo-ն (իրենց սեփական «Fourth Chord Records» լեյբլում) թողարկում է «In Search Of The Fourth Chord» ստուդիական ալբոմը, որին նախորդում է «Beginning Of The End» սինգլի թողարկումը[24]։

«Quid Pro Quo» անվանումով նոր ալբոմը թողարկվում է 2011 թվականի մայիսի 30-ին, «Tesco Entertainment» լեյբլում, Մեծ Բրիտանիայում։ Մնացած երկրներում ալբոմը թողարկվում է մայիսի 27-ին, «earMUSIC/Edel» լեյբլում[25]։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին թմբկահար Մեթ Լեթլին հայտարարում է 12 տարվա համագործակցությունից հետո խումբը լքելու իր որոշման մասին, իսկ այնուհետև հեռանում է կազմից 2012 թվականի ձմեռային շրջագայությունից հետո[26]։

2013 թվականի մարտին կայանում է Status Quo-ի դասական կազմի հավաքումը (Ռոսսի, Պարֆիտ, Լանկաստեր, Կոֆլան) և նոր ալբոմի ձայնագրումը[27]։ այդ նախագիծը գոյություն կունենա խմբի ներկայիս կազմի հետ միասին։

2013 թվականի մայիսին Լեոն Կեյվը դառնում է Status Quo-ի նոր թմբկահարը[28]։

2013 թվականի հունիսի 17-ին թողարկվում է խմբի նոր ալբոմը և անմիջապես տեղ զբաղեցնում բրիտանական թոփ չարտերում։

Կազմ խմբագրել

Ընթացիկ կազմ խմբագրել

  • Ֆրենսիս Ռոսսի - վոկալ, սոլո-կիթառ (1962 թվական - մեր օրեր)
  • Ռիկ Պրաֆիտ - վոկալ, ռիթմ-կիթառ (1967 թվական - մեր օրեր)
  • Էնդի Բաուն - ստեղնաշարային, կիթառ, շրթհարմոն, վոկալ (1976 թվական - մեր օրեր)
  • Ջոն Էդվարդս - բաս-կիթառ, վոկալ (1985 թվական - մեր օրեր)
  • Լեոն Կեյվ - հարվածային (2013 թվական - մեր օրեր)

Նախկին մասնակիցներ խմբագրել

  • Ալան Լանկաստեր - բաս-կիթառ, վոկալ (1962-1985 թվականներ, 2013-2014 թվականներ)
  • Ջոն Կոֆլան - հարվածային (1962-1981 թվականներ, 2013-2014 թվականներ)
  • Ջես Յավորսկի - ստեղնաշարային (1962-1964 թվականներ)
  • Ռոյ Լինս - ստեղնաշարային, վոկալ (1964-1970 թվականներ)
  • Պիտ Կիրխեր - հարվածային, վոկալ (1981-1985 թվականներ)
  • Ջեֆ Ռիչ - հարվածային (1985-2000 թվականներ)
  • Մեթ Լեթլի - հարվածային (2000-2013 թվականներ)

Ժամանակագրական աղյուսակ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Թվական Անվանում Դիրք Մրցանակներ
UK
[29]
AUT CHE GER NLD NOR SWE FRA
[30]
AUS NZ
1968 Picturesque Matchstickable Messages
from the Status Quo
  • Լեյբլ. PYE Records
  • Ֆորմատ. LP
8
1969 Spare Parts
  • Լեյբլ. PYE Records
  • Ֆորմատ. LP
1970 Ma Kelly's Greasy Spoon
  • Լեյբլ. PYE Records
  • Ֆորմատ. LP
1971 Dog of Two Head
  • Լեյբլ. PYE Records
  • Ֆորմատ. LP
1972 Piledriver
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
5
12 31
23 10
16
1973 Hello!
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
1 7 6 37 12 6 5 35 25 38
1974 Quo
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
2 10 12 21 14 6 8 20 17 25
1975 On the Level
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
1 4 1 11 2 4 3 1 2 12
1976 Blue for You
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
1 3 1 15 1 2 3 4 3 8
1977 Rockin' All Over the World
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
5 24 5 7 10 16 19 8 19 20
1978 If You Can't Stand the Heat
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Stereo 8, Ձայներիզ
3 20 8 11 14 18 15 20 18 21
1979 Whatever You Want
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
3 16 5 9 8 21 18 9 12 40
1980 Just Supposin'
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
4 6 3 14 9 22 26 10 34
1981 Never Too Late
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
2 9 5 12 17 12 14 20 44
1982 1+9+8+2
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
1 16 5 29 5 7 21 27
1983 Back to Back
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
9 25 20 60
18 38 56
1986 In the Army Now
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ, CD
7 12 1 14 45 6 12 16
1988 Ain't Complaining
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ, CD
12 11 5 33 54 13 19 67
15
1989 Perfect Remedy
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ, CD
49
26
40
1991 Rock 'Til You Drop
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. CD, LP, Ձայներիզ
10 26 18
16 22
39
1994 Thirsty Work
  • Լեյբլ. Polydor
  • Ֆորմատ. CD, Ձայներիզ, LP
13
10 72 87 20 6 94
1996 Don’t Stop
  • Լեյբլ. Polygram
  • Ֆորմատ. CD, Ձայներիզ
2
28 42 88 12 14 21
1999 Under The Influence
  • Լեյբլ. Eagle Records
  • Ֆորմատ. CD, Ձայներիզ
26
28 56 81
76
2000 Famous in the Last Century
  • Լեյբլ. Universal Music
  • Ֆորմատ. CD, Ձայներիզ
19
56 46
2 20
2002 Heavy Traffic
  • Լեյբլ. Universal Music
  • Ֆորմատ. CD
15
21 35 75
30
48
2003 Riffs
  • Լեյբլ. Universal Music
  • Ֆորմատ. CD
44
2005 The Party Ain't Over Yet
  • Լեյբլ. Sanctuary Records
  • Ֆորմատ. CD
18
21 19 65
17 184
2007 In Search of the Fourth Chord
  • Լեյբլ. Fourth Chord Records
  • Ֆորմատ. CD, LP
15
18 22 71
13 142
2011 Quid Pro Quo
  • Լեյբլ. earMusic
  • Ֆորմատ. CD, LP
10 26 8 13 32
32 157
2013 Bula Quo!
  • Լեյբլ. Fourth Chord Records
  • Ֆորմատ. CD, LP
10 27 13 17 41
27 121
2014 Aquostic: Stripped Bare
  • Լեյբլ. Fourth Chord Records
  • Ֆորմատ. CD, LP

Հավաքածուներ խմբագրել

Թվական Անվանում Դիրք Մրցանակներ
UK AUT CHE GER NLD NOR SWE FRA AUS NZ
1969 Status Quo-Tations
1980 12 Gold Bars
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
3 10 4 8 12 22 7 14 18 22
1982 From the Makers of...
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. 3xLP
4
1984 12 Gold Bars Vol. 2
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
12
8 53
1990 Rocking All Over the Years
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. 2xLP, CD, Ձայներիզ
2 14 12 41 9 14 20 9 10 23
  • UK: 2× Platinum[31]
1997 Whatever You Want - The Very Best of Status Quo
  • Լեյբլ. Polygram
  • Ֆորմատ. CD, Ձայներիզ
13
18
8
2001 Essential Status Quo
2004 XS All Areas - The Greatest Hits
  • Լեյբլ. Universal Music
  • Ֆորմատ. CD
16
33 16
5 35
2008 Pictures - 40 Years of Hits
  • Լեյբլ. Universal Music
  • Ֆորմատ. CD
8
29
2 112

Համերգային ալբոմներ խմբագրել

Թվական Անվանում Դիրք Մրցանակներ]
UK AUT CHE GER NLD NOR SWE FRA AUS NZ
1977 Live!
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
3 20 2 3 8 4 9 10 4 5
1984 Live At The N.E.C.
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. LP, Ձայներիզ
83
45
1992 Live Alive Quo
  • Լեյբլ. Vertigo
  • Ֆորմատ. CD, Ձայներիզ, LP
36
2010 Live at the BBC
  • Լեյբլ. Mercury
  • Ֆորմատ. CD
176

Սինգլներ խմբագրել

Թողարկում Անվանում[32][33][34][35][36] UK CHE NLD SWE AUT GER BEL NOR IRE USA AUS NZ
1968 թվական հունվար «Pictures of Matchstick Men» 7 5 4 7 18 7 8 6 7 12 16 7
1968 թվական ապրիլ «Black Veils of Melancholy» - - 18 - - 36 - - - - - -
1968 թվական սեպտեմբեր «Ice in the Sun» 8 - 24 - - 17 18 15 17 70 28 22
1968 թվական նոյեմբեր «Technicolour Dreams» - - - - - - - - - - - -
1969 թվական փետրվար «Make Me Stay a Bit Longer» - - - - - - - - - - - -
1969 թվական մայիս «Are You Growing Tired of My Love» 46 - 46 - - 33 - - - - - -
1969 թվական հոկտեմբեր «The Price of Love» - - - - - - - - - - - -
1970 թվական մարտ «Down the Dustpipe» 12 - - - - - - - 11 - - 10
1970 թվական հոկտեմբեր «In My Chair» 21 - - - - 38 - - - - - -
1971 թվական մարտ «Tune to the Music» - - - - - - - - - - - -
1972 թվական նոյեմբեր «Paper Plane» 8 - - 10 - 42 - 20 - - - 20
1973 թվական ապրիլ «Mean Girl» 20 - 14 - - 40 - 12 - - - 21
1973 թվական հուլիս «Gerdundula» - - - - - - - - - - - -
1973 թվական օգոստոս «Caroline» 5 - - 5 - 36 9 12 11 - - -
1974 թվական ապրիլ «Break the Rules» 8 - - - - 18 12 16 - - - -
1974 թվական նոյեմբեր «Down Down» 1 2 1 3 14 7 1 8 2 - 11 -
1975 թվական մայիս «Roll Over Lay Down» (live) 9 - 2 20 6 15 5 7 - - 2 25
1976 թվական փետրվար «Rain» 7 8 5 9 - 27 10 12 14 - - 8
1976 թվական հուլիս «Mystery Song» 11 - 15 13 - - 21 - - - - -
1976 թվական դեկտեմբեր «Wild Side of Life» 9 - 18 15 - 15 22 19 12 - 13 -
1977 թվական սեպտեմբեր «Rockin' All Over The World» 3 3 11 3 22 7 8 4 1 - 22 7
1977 թվական նոյեմբեր «Rockers Rollin'» /
«Hold You Back»

(Double A-Side; not released in the UK)
- - 6 - - 30 15 - - - - 20
1978 թվական օգոստոս «Again and Again» 13 8 9 10 18 18 20 - 5 - - -
1978 թվական նոյեմբեր «Accident Prone» 36 - 10 - - 19 15 - - - - -
1979 թվական սեպտեմբեր «Whatever You Want» 4 3 5 4 11 12 4 5 5 - 24 18
1979 թվական նոյեմբեր «Living on an Island» 16 - 25 - - 38 - - 12 - - -
1980 թվական հոկտեմբեր «What You're Proposing» 2 2 4 3 4 3 7 4 2 - - 10
1980 թվական նոյեմբեր «Lies» /
«Don't Drive My Car»
(Double A-Side in the UK only)
11 - 24 - 9 38 12 - 10 - - -
1981 թվական փետրվար «Something 'Bout You Baby I Like» 9 10 15 - 12 45 - 9 7 - - -
1981 թվական նոյեմբեր «Rock 'n' Roll» 8 - 20 - - - - - 3 - - -
1982 թվական մարտ «Dear John» 10 - 24 - 15 - 18 - 10 - - -
1982 թվական հունիս «She Don't Fool Me» 36 - - - - - - - - - - -
1982 թվական հոկտեմբեր «Caroline» (live) 13 - - - - - - - 12 - - -
1983 թվական սեպտեմբեր «Ol' Rag Blues» 9 17 20 18 - 47 15 22 7 - - -
1983 թվական նոյեմբեր «A Mess of Blues» 15 - - - - - - - 12 - - -
1983 թվական դեկտեմբեր «Marguerita Time» 3 23 35 - - 52 - - 7 - - -
1984 թվական մայիս «Going Down Town Tonight» 20 - - - - - - - 14 - - -
1984 թվական հոկտեմբեր «The Wanderer» 7 10 4 9 12 7 9 8 3 - - -
1986 թվական մայիս «Rollin' Home» 9 10 43 9 - - - 9 1 - - -
1986 թվական հուլիս «Red Sky» 19 29 - - - - - - 5 - - -
1986 թվական սեպտեմբեր «In the Army Now» 2 1 15 6 1 1 5 2 1 - - -
1986 թվական նոյեմբեր «Dreamin'» 15 17 - 19 - 20 - 15 11 - - -
1988 թվական մարտ «Ain’t Complaining» 19 21 - 10 5 39 20 15 8 - - 13
1988 թվական մայիս «Who Gets the Love?» 34 - - - - - - - 27 - - -
1988 թվական օգոստոս «Running All Over the World» 17 - - - - 48 - - 9 - - -
1988 թվական դեկտեմբեր «Burning Bridges (On and Off and On Again)» 5 - - - - 26 - - 8 - - -
1989 թվական հոկտեմբեր «Not at All» 50 - - - - - - - - - - -
1989 թվական դեկտեմբեր «Little Dreamer» 76 - - - - - - - - - - -
1990 թվական սեպտեմբեր «The Anniversary Waltz - Part One» 2 12 4 10 9 17 13 8 3 - - 27
1990 թվական դեկտեմբեր «The Anniversary Waltz - Part Two» 16 - 66 32 - - 33 23 14 - - -
1991 թվական օգոստոս «Can't Give You More» 37 - - 34 - - - - - - - -
1992 թվական հունվար «Rock 'til You Drop» 38 - - - - - - - - - - -
1992 թվական սեպտեմբեր «Roadhouse Medley (Anniversary Waltz - Part 25) 21 - - - - - - - 27 - - -
1994 թվական ապրիլ «Come On You Reds»
(Released as Manchester United F.C. with Status Quo)
1 - - - - - - - - - - -
1994 թվական հուլիս «I Didn't Mean It» 21 - - 21 - - - - 23 - - -
1994 թվական հոկտեմբեր «Sherri, Don't Fail Me Now!» 38 - - - - - - - - - - -
1994 թվական նոյեմբեր «Restless» 39 - - - - - - - - - - -
1995 թվական հոկտեմբեր «When You Walk in the Room» 34 - - - - - - - - - - -
1996 թվական փետրվար «Fun Fun Fun»
(Released as Status Quo with The Beach Boys)
24 - - - - 81 - - - - - -
1996 թվական մարտ «Don’t Stop» 35 - - - - - - - - - - -
1996 թվական հոկտեմբեր «All Around My Hat»
(Released as Status Quo and Maddy Prior from Steeleye Span)
47 - - - - - - - - - - -
1999 թվական մարտ «The Way It Goes» 39 - 62 - - - - - - - - -
1999 թվական հունիս «Little White Lies» 47 - 73 - - - - - - - - -
1999 թվական սեպտեմբեր «Twenty Wild Horses» 53 - 96 - - - - - - - - -
2000 թվական մայիս «Mony Mony» 48 - - - - - - - - - - -
2000 թվական նոյեմբեր «Old Time Rock and Roll» 83 - - - - - - 4 - - - -
2002 թվական օգոստոս «Jam Side Down» 17 - - - - - - - - - - -
2002 թվական հոկտեմբեր «All Stand Up (Never Say Never)» 51 - - - - - - - - - - -
2004 թվական սեպտեմբեր «You'll Come 'Round» 14 - - - - - - - - - - -
2004 թվական նոյեմբեր «Thinking of You» 21 - - - - - - - - - - -
2005 թվական սեպտեմբեր «The Party Ain’t Over Yet» 11 - - - - 90 - - - - - -
2005 թվական հոկտեմբեր «All That Counts is Love» 29 - - - - - - - - - - -
2007 թվական սեպտեմբեր «Beginning of the End» 48 - - - - - - - - - - -
2008 թվական դեկտեմբեր «It's Christmas Time» 40 - - - - - - - - - - -
2008 թվական դետհեմբեր «Jump That Rock (Whatever You Want)»
(Released as Scooter Vs. Status Quo)
57 79 91 - 19 11 12 18 - - 50 -
2010 թվական սեպտեմբեր «In the Army Now (2010)»[37]
(Released as Status Quo with The Corps Of Army Music Choir
31 - - - - - - - - - - -
2011 թվական ապրիլ «Rock 'n' Roll 'n' You» * - - - - - - - - - - - -
2011 թվական օգոստոս «Two Way Traffic» * - - - - - - - - - - - -
2011 թվական նոյեմբեր «Better Than That» * - - - - - - - - - - - -
2012 թվական հունվար «Movin' On» * - - - - - - - - - - - -
2012 թվական հուլիս «The Winner» * - - - - - - - - - - - -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roberts, David (1998). Guinness Rockopedia (1st ed.). London: Guinness Publishing Ltd. էջ 417. ISBN 0-85112-072-5.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Stephen Thomas Erlewine. «Status Quo. Biography». All Music Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  3. «Status Quo hold UK singles record». news.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «www.statusquo.co.uk. Factsheet». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. everyhit.com. Status Quo
  6. www.statusquo.co.uk. - It’s Christmas Time
  7. 7,0 7,1 7,2 «www.statusquo.co.uk». Biography, p. 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  8. 8,0 8,1 «Status Quo». www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Traffic Jam». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Биография на официальном сайте. Часть 2». www.statusquo.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «Picturesque Matchstickable Messages from the Status Quo». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  12. Lindsay Planer. «Picturesque Matchstickable Messages». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Robert Aniento. «Spare Parts». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  14. www.allmusic.com Ma Kelly’s Greasy Spoon(չաշխատող հղում)
  15. New Musical Express, The Best of 1974 Charles Shaar Murray, «Heavy Metal»
  16. www.allmusic.com Dog Of Two Head
  17. www.allmusic.com Piledriver
  18. www.allmusic.com Hello
  19. www.allmusic.com. On the Level
  20. www.allmusic.com Blue for You
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 «История Status Quo. Часть 3». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  22. 22,0 22,1 «История Status Quo, часть 5». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  23. 23,0 23,1 23,2 «История Status Quo, часть 6». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  24. «Status Quo Facts». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  25. «Подробности о новом альбоме STATUS QUO». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  26. Gert Ohlsson / Mike Paxman. «Matt Letley». Matt Letley. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. «Interview with Francis Rossi». Wexford Echo. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  28. «Bravewords.com > News > STATUS QUO Add Drummer Leon Cave To Band Lineup». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  29. «STATUS QUO | Artist». Official Charts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  30. «www.infodisc.fr». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  31. 31,00 31,01 31,02 31,03 31,04 31,05 31,06 31,07 31,08 31,09 31,10 31,11 31,12 31,13 31,14 31,15 31,16 31,17 31,18 31,19 31,20 31,21 31,22 31,23 «Certified Awards». British Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  32. «www.chartstats.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  33. «www.hitparade.ch». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  34. «www. dutchcharts.nl». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  35. «www.charts-surfer.de». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  36. «www.irishcharts.ie». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  37. Status Quo-The Official Site

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • John Shearlaw, Bob Young. - «Again & Again». Sidgwick & Jackson, October 1984, Paperback, ISBN 0-283-99101-1 (1st edition (1979) and 2nd edition (1982) as The Authorised Biography by John Shearlaw)
  • Tom Hibbert: «Status Quo». Omnibus Press, 1982, ISBN 0-86001-957-8
  • Neil Jeffries: «Rockin' All Over the World». Proteus Books, March 1985, Paperback, ISBN 0-86276-272-3
  • Bob Young: «Quotographs - Celebrating 30 Years of Status Quo», IMP International Music Publications Limited, 1985, ISBN 1-85909-291-8
  • Francis Rossi, Rick Parfitt. - «Just For The Record». Bantam Press, September 1994, hardcover, ISBN 0-593-03546-1
  • Patti Parfitt. - «Laughing All over the World: My Life Married to Status Quo». Blake Publishing Ltd, Oktober 1998, ISBN 1-85782-198-X
  • David J. Oxley. «Rockers Rollin' - The Story of Status Quo». ST Publishing, Januar 2000, Paperback, ISBN 1-898927-80-4
  • David J. Oxley. «Tuned To The Music of Status Quo». ST Publishing, 2001, Paperback, ISBN 1-898927-90-1
  • Francis Rossi, Rick Parfitt, Mick Wall: «Status Quo. XS All Areas». Sidgwick & Jackson, September 2004, hardcover, ISBN 0-283-07375-6 (paperback edition: Macmillan Publishers Ltd, August 2005, ISBN 0-330-41962-5)
  • Francis Rossi, Rick Parfitt, Bob Young: «Status Quo: The Official 40th Anniversary Edition». Cassell Illustrated, Oktober 2006, hardcover, ISBN 978-1-84403-562-5.
  • Status Quo: La Route Sans Fin, Բոբ Յանգի նախաբանով - ISBN 2-910196-42-9