Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում

«Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում» (ռուս.՝ «Со мною вот что происходит»), ռուսական անկախ գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն ու սցենարի համահեղինակը Վիկտոր Շամիրովն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Գոշա Կուցենկոն[1]: Սյուժեն ծավալվում է երկու գլխավոր հերոսների՝ Արտյոմի ու Վալենտինի շուրջ, որոնք ամանորյա իրարանցման պայմաններում չեն հասցնում իրականացնել պլանավորված գործերն ու հանդիպումները[2]:

Picto infobox cinema.png
Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում
Со мною вот что происходит
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Շամիրով
ՊրոդյուսերԳոշա Կուցենկո
Սցենարի հեղինակՎիկտոր Շամիրով և Գոշա Կուցենկո
ԴերակատարներԳոշա Կուցենկո
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
Տևողություն72 րոպե
Բյուջե300 000 ԱՄՆ դոլար
Շահույթ14 000 ԱՄՆ դոլար

Ֆիլմի հիմանական թեման էքզիստենցիալ մենակությունն է[3]: Գլխավոր հերոսների առջև ծառանում է մեծ քաղաքի խնդիրն ու օտարացվածությունը կենցաղային խնդիրների առատության պայմաններում[4]:

Պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսին՝ «Կինոտավր» XXIII կինոփառատոնի բացման ժամանակ, որտեղ ֆիլմը ներկայացվել է գլխավոր մրցանակի[5]: Հետագայում ֆիլմը ցուցադրվել է ռուսական ու արտասահմանյան մի շարք կինոփառատոններում[2]: Քննադատները դրական են գնահատել կինոստեղծագործությունը՝ ընդգծելով Գոշա Կուցենկոյի դերասանական խաղը, որն արժանացել է մի քանի մրցանակների տարբեր կինոֆորումներում[1]: Սանկտ Պետերբուրգում կայացած «Виват, кино России!» կինոդիտման ժամանակ ֆիլմը մասնակցել է հիմնական մրցույթին ու ստացել մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար[6]: Նոյեմբերին Օնֆլերում կայացած ռուսական կինոյի փառատոնում ֆիլմն արժանացել է գրան պրիի[2][4]:

Ռուսական և ուկրաինական վարձույթում ֆիլմի թողարկումը կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին «Другое кино» ընկերության հովանու ներքո[7][8]: Հեռուստատեսությամբ ֆիլմի պրեմիերան կայացել է Առաջին ալիքով դեկտեմբերի 23-ին[9]:

ՍյուժեԽմբագրել

Վոլգոգրադից Մոսկվա է գնում գավառաբնակ Վալենտինը, որն արդեն անցել է երիտարդության տարիքը: Նա հյուրընկալվում է իր հաջողակ եղբոր՝ գրասենյակային աշխատող Արտյոմի մոտ, որը երազում է առաջ գնալ իր կարիերայում: Դեկտեմբերի 30-ին եղբայրներն իմանում են, որ իրենց հայրն անբուժելի հիվանդ է: Վալենտինը, որ շատ էր հուզվել իմացածից, ուշանում է գնացքից մոսկովյան խցանումների պատճառով: Սակայն նա պետք է տուն հասնի մինչև Ամանոր, որովհետև խոստածել է այն տոնել ծնողների հետ և նրանց մոտ տանել իր երեխաներին: Արտյոմը խոստանում է եղբոր համար ձեռք բերել ինքնաթիռի տոմս, իսկ ինքը պատրաստվում է ամանորյա կորպորատիվին, որի ժամանակ պետք է երգի «Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում» հայտի երգը: Արտյոմի ղեկավարը, որ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի մեծ սիրահար է, կազմակերպել է վոկալիստների մրցույթ իր աշխատակիցների միջև: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական նպատակը՝ տպավորություն գործել և առնանձնանալ ամբոխից: Սակայն այդ նույն ճակատագրի հեգնանքով չվերթի նախորդ գիշերը վերածվում է անքուն մարաթոնի, որովհետև հարևանները պատի մյուս կողմում վեճ են սարքում: Եղբայրներն ստիպված են լինում հյուրընկալել նրանց դստերը՝ ներքուստ միայնակ դեռահաս Ալյոնային, որը ոչ մեկի պետք չէ: Արդյունքում նրանք ուշանում են չվերթից: Ամանորի նախօրեին իրավիճակը վերջնականապես դուրս է գալիս վերահսկողությունից. եղբայրները, Ալյոնայի ընկերակցութամբ հաղթահարելով մայրաքաղաքային խցանումները, սկսում են շարժվել դեպի իրենց հույսերի վերջնական կործանում:

ԴերերումԽմբագրել

  • Գոշա Կուցենկո — Արտյոմ
  • Վիկտոր Շամիրով — Վալենտին
  • Ալեքսանդրա Պետրովա — Ալյոնա
  • Օլեսյա Ժելեզնյակ — Նաստյա
  • Մարգարիտա Շուբինա — Օլգա
  • Ալեքսեյ Տրոցյուկ — Իգոր
  • Օլգա Զայցևա — Կատյա
  • Ջերարդ Մայքլ Մաքքարթնի — տարերկրացի
  • Ալեքսանդր Գրիշաև — Ալեքսանդր
  • Պավել Սբորշչիով — Պավել
  • Ալեքսանդր Ռոբակ — Ալյոնայի հայրը

ՍտեղծումԽմբագրել

Ֆիլմի սցենարը գրվել է 2007 թվականին, սակայն նկարահանումներ չեն իրականացվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով[9]: Ռեժիսորի ընկեր Անդրեյ Նովիկովը համաձայնել է հանդես գալ որպես նախագծի պրոդյուսեր, մի որոշ ժամանակ անց բավական գումար է հավաքվել նկարահանումների համար[9]: Չնայած դրան՝ Վիկտոր Շամիրովը նշում է, որ նախագիծը նկարահանվել է կամավորների, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ուսանողների ու նկարահանող անձնակազմի անդամերի ծանոթների օգնությամբ[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Камерная драма Виктора Шамирова с театральными паузами, отличными диалогами и нецелевым использованием Куценко» (ռուսերեն)։ The Hollywood Reporter։ 9 декабря сентября 2012։ Վերցված է 2012-12-30 
  2. 2,0 2,1 2,2 Инга Домбровская (29 ноября 2012)։ «Главный приз фестиваля русского кино в Онфлере получил фильм «Со мною вот что происходит»» (ռուսերեն)։ RFI։ Վերցված է 2012-12-30 
  3. 3,0 3,1 Михаил Серафимов (10 декабря 2012)։ «"Пародировать сегодня нечего"» (ռուսերեն)։ Огонёк։ Վերցված է 2012-12-30 
  4. 4,0 4,1 Анастасия Белокурова (12 декабря 2012)։ «Потерявшие солнце» (ռուսերեն)։ Завтра։ Վերցված է 2012-12-30 
  5. «В основном конкурсе "Кинотавра" будет 14 фильмов» (ռուսերեն)։ РИА Новости։ 3 мая 2012։ Վերցված է 2012-9-23 
  6. «Завершился фестиваль "Виват, кино России!"» (ռուսերեն)։ Metro։ 29 сентября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-15-ին։ Վերցված է 2012-9-23 
  7. ««Со мною вот что происходит» на сайте дистрибьютора «Другое кино»» (ռուսերեն)։ Другое кино։ 6 декабря 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին։ Վերցված է 2012-12-30 
  8. Михаил Клочков (4 декабря 2012)։ «Премьеры России — 6 декабря» (ռուսերեն)։ Кинопоиск։ Վերցված է 2012-12-30 
  9. 9,0 9,1 9,2 «Премьера фильма «Со мною вот что происходит» на «Первом»» (ռուսերեն)։ Первый канал։ 23 декабря 2012։ Վերցված է 2012-12-30