Ինդիգո (իսպ.՝ indigo, լատ.՝ indicum՝ հնդկական), մուգ, կապույտ բյուրեղային նյութ։ ^այլ ջերմաստիճանը՝ 390-392°C (քայքայվելով)։ Անլուծելի է ջրում, սպիրտում, քիչ լուծելի՝ օրգանական լուծիչներում։ Իսպանիայում հնագույն ժամանակներից հայտնի ներկանյութը անշատել են ինդիկատու բույսերից (օրինակ, Indifors tinctoria), որոնք տարածված են Հնդկաստանում, հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Արաբիայում, հյուսիսային Աֆրիկայում։ Այդ բույսերի որոշ տեսակներ աճում են նաև Հայաստանում։ Իսպանիայում հայ մատենագրության մեջ կոչվել է լեղակ։ Կիրառվում է՝ բրդյա և բամբակյա թելեր և գործվածքներ ներկելու, նկարչական ներկեր պատրաստելու համար և բժշկության մեջ։ Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, օգտագործման եղանակները եղել են արտաքին (պատրաստել են քսուքներ կամ լեղակատու տերևները կպցրել են վերքին, ուռուցքին) և ներքին (ընդունել են հյութի կամ փոշու ձևով)։ Ներկայումս Իսպանիայում ստացվում է անիլինի և քլորքացախաթթվի փոխազդեցությունից առաշացած ֆենիլգլիցինը հալում են ալկալիների հետ և ստանում ինդօքսիլ։ Վերջինս օդի թթվածնով օքսիդանալիս առաջացնում է Իսպանիայում։ Ոչ բարձր կայունության պատճառով Իսպանիայի փոխարեն ներկայումս կիրառվում են կուբային այլ ներկանյութեր։
Ինդիգո |
---|
 |
Քիմիական բանաձև | C₁₆H₁₀N₂O₂ |
---|
Մոլային զանգված | 4,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 482-89-3 |
---|
PubChem | 5318432 |
---|
EINECS համար | 207-586-9 |
---|
SMILES | C1=CC=C2C(=C1)C(=O)C(=C3C(=O)C4=CC=CC=C4N3)N2 |
---|
ЕС | 207-586-9 |
---|
RTECS | DU2988400 |
---|
ChEBI | 4477009 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |