Ինգրիդ Նոլլ
Ինգրիդ Նոլլ (գերմ.՝ Ingrid Noll, սեպտեմբերի 29, 1935[1][2][3][…], Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[4]), դետեկտիվ ժանրում ստեղծագործող գերմանացի գրող։
Ինգրիդ Նոլլ Ingrid Noll | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1935[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Շանհայ, Չինաստանի Հանրապետություն[4] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոննի համալսարան |
Ժանրեր | քրեական վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Դեղագործուհին, Իմ սիրելիների գլուխները և Սառն է երեկոյի շունչը |
Պարգևներ | |
Զավակներ | Բիբեր Գուլլատց |
![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԻնգրիդ Նոլլը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 29-ին Շանհայում՝ բժշկի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Նանկին քաղաքում, որտեղ աշխատում էր նրա հայրը[5]։ 1949 թվականին նա ծնողների հետ վերադառնում է Գերմանիա[6] և մինչ 1954 թվականը հաճախում Բադ Գոդեսբերգի աղջիկների կաթոլիկ դպրոցը։ Ուսուցչուհի դառնալու նպատակով գերմանական բանասիրություն է ուսանում Բոննի համալսարանում[5], սակայն ուսումը կիսատ է թողնում։ 1959 թվականին ամուսնանում է բժիշկ Պետեր Գուլլատցի հետ. այս ամուսնությունից նրանք ունեն երեք զավակ։ Ինգրիդ Նոլլը սկսել է գրել բավականին ուշ տարիքում։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Աքաղաղը մեռած է» վեպը, լույս է տեսել 1991 թվականին և ունեցել մեծ հաջողություն։ 1994 թվականին հրատարակվում է հեղինակի «Դեղագործուհին» վեպը, որը համաշխարհային ճանաչում է բերում նրան։
Այժմ Ինգրիդ Նոլլն իր ամուսնու հետ բնակվում է Վայնհայմում։
Մատենագիտություն
խմբագրել- 1991 - «Աքլորը մեռած է» (Der Hahn ist tot)
- 1993 - «Իմ սիրելիների գլուխները» (Die Häupter meiner Lieben)
- 1994 - «Դեղագործուհին» (Die Apothekerin)
- 1996 - «Խոզերի փաշան» (Der Schweinepascha)
- 1996 - «Սառն է երեկոյի շունչը» (Kalt ist der Abendhauch)
- 1997 - «Փոքրիկ սպանության միջոցին» (Der kleine Mord zwischendurch)
- 1998 - «Կարմիր վարդիկը» (Röslein rot)
- 2001 - «Երանելի այրին» (Selige Witwen)
- 2003 - «Ագռավի եղբայրը» (Rabenbrüder)
- 2004 - «Կեղծ լեզուն» (Falsche Zungen)
- 2006 - «Ազնվատեսք» (Ladylike)
- 2008 - «Կկվի ճուտը» (Kuckuckskind)
- 2010 - «Ազնիվ խոսք» (Ehrenwort)
- 2012 - «Նավից դուրս» (Über Bord)
- 2014 - «Ունեցվածք և ագահություն» (Hab und Gier)
- 2015 - «Ճաշը» (Der Mittagstisch)
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելԷկրանավորում
խմբագրել- 1993 - «Bommel էժան թռիչքներ» (Bommels Billigflüge), ռեժիսոր՝ Քլաուս Միխաել Ռոնե (Claus-Michael Rohne)[7]
- 1997 - «Դեղագործուհին» (Die Apothekerin), ռեժիսոր՝ Ռայներ Քաուֆմանն (Rainer Kaufmann)[8]
- 1999 - «Իմ սիրելիների գլուխները» (Die Häupter meiner Lieben), ռեժիսոր՝ Հանս-Գյունթեր Բյուքինգ (Hans-Günther Bücking)[9]
- 2000 - «Աքաղաքը մեռած է» (Der Hahn ist tot), ռեժիսոր՝ Հերմինե Հունտգեբուրթ (Hermine Huntgeburth)[10]
- 2000 - «Սառն է երեկոյի շունչը» (Kalt ist der Abendhauch), ռեժիսոր՝ Ռայներ Քաուֆմանն (Rainer Kaufmann)[11]
Գրականություն
խմբագրել- Helga Arend: Nette alte Dame mit Leiche im Keller. Ingrid Nolls Romane als Unterrichtsthema. In: Frauen auf der Spur. Kriminalautorinnen aus Deutschland, Großbritannien und den USA. Hrsg. von Carmen Birkle, Sabina Matter-Seibel und Patricia Plummer. Stauffenburg, Tübingen 2001, ISBN 3-86057-793-X. S. 273–286.
- Cesare Giacobazzi: Mit Kind, Hund, warmen Decken und Leiche. Die Normalität des Mordes in Ingrid Nolls Kriminalromanen. In: Sandro M. Moraldo (Hrsg.)։ Mord als kreativer Prozess. Winter, Heidelberg 2005, ISBN 3-8253-5060-6. S. 41–49.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115490043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Stuttgarter Zeitung Nr. 30, 6. Februar 2016, S. V2.
- ↑ Julia Rothaas: Neuanfang, Interview, in: Süddeutsche Zeitung, 5. September 2015, S. 58
- ↑ Bommels Billigflüge(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Die Apothekerin(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Die Häupter meiner Lieben(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Der Hahn ist tot(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Kalt ist der Abendhauch(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Նոլլ» հոդվածին։ |