Ինգրիդ Դոբեշի
Ինգրիդ Դոբեշի (ֆր.՝ Ingrid Daubechies; օգոստոսի 17, 1954, Houthalen-Helchteren, Մաասեյք, Լիմբուրգ, Բելգիա) , բելգիական ծագմամբ փիլիսոփայության դոկտոր, Դյուկի համալսարանի պրոֆեսոր։
ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1998 թ.)[25], Ամերիկյան փիլիսոփայական ընկերություն (2003) անդամ[26], Բելգիայի բարոնուհի (2014)[27]։
Կենսագրություն
խմբագրելԻնգրիդ Դոբեշին ծնվել է Բելգիայի Հութհալեն-Հելչտերեն քաղաքում։ Նա ֆիզիկայի բակալավրի և դոկտորական աստիճաններ է ստացել Բրյուսելի Ազատ համալսարանից, որտեղ այնուհետև դասավանդել է ավելի քան տասը տարի։
1987 թվականից աշխատել է Բելլի լաբորատորիայում, որտեղ մասնագիտացել է ալիքների ոլորտում։ Միևնույն ժամանակ դասավանդել է Միչիգանի և Ռաթգերսի համալսարաններում։ 1994 թվականին նա դարձել է Փրինսթոնի համալսարանի մաթեմատիկայի առաջին կին պրոֆեսորը։ 2011 թվականից՝ Դյուկի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հանդիսանում է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։ 2010 թվականին նա ընտրվել է Միջազգային մաթեմատիկական միության առաջին կին նախագահը 2011-ից 2014 թվականներին ժամկետով[28]։ Լոնդոնի (պատվավոր, 2007) և ամերիկյան (2012) մաթեմատիկական ընկերությունների անդամ է[29], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի նախկին անդամ (2020[30])։
Ինգրիդ Դոբեշին առավել հայտնի է ալիքների վերլուծության և պատկերի սեղմման ոլորտում իր աշխատանքով։ Գիտության մեջ ամենամեծ ներդրումը կատարվել է կոմպակտ աջակցությամբ ալիքների տեսության ստեղծմամբ, զարգացմամբ և հանրահռչակմամբ։
1987 թվականին նա ամուսնացել է գիտնական Ռոբերտ Կալդերբանկի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Մայքլը և Քերոլինը[31]։
Պարգևներ
խմբագրել- «Լուի Էմփեյնի մրցանակ» ֆիզիկայի ոլորտում (1984)
- «Սթիլի մրցանակ» մաթեմատիկայի ոլորտում (1994)
- «Ռութ Լիթլ Սաթերի մրցանակ» մաթեմատիկայի ոլորտում (1997)
- «Ոսկե տարեդարձի մրցանակ» տեխնոլոգիական նորարարության (1998)
- «ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի մեդալ» (2000)
- Էդուարդ Ռեյնի մրցանակ (2000)
- «Գիբսոնի դասախոսություն» մրցանակ (2005)
- «Գուգենհայմի կրթաթոշակ» (2010)[32]
- «Ջոն ֆոն Նեյմանի դասախոսություն» (մաթեմաթիկայի ոլորտի մրցանակ 2011)
- «Սթիլի մրցանակ» (2011, հետազոտության մեջ կարևոր ներդրման համար)
- «Բենջամին Ֆրանկլինի մեդալ» (2011, էլեկտրատեխնիկայի ոլորտում)
- «Օկավայի մրցանակ» (2011)
- «Նեմերսի մրցանակ» (2012, մաթեմատիկայի ոլորտում)
- «BBVA հիմնադրամի մրցանակ» (2012)
- «Ուիլյամ Բենթերի մրցանա»կ (2018, կիրառական մաթեմատիկայի բնագավառում, առաջին կինը, արին շնորհվել է այդ մրցանակը)[33]
- «Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ» մրցանակ (2019, «Գիտության մեջ կանանց ունեցած ներդրման համար»)
- «Աստուրիայի արքայադստեր մրցանակ» (2020)
- Եվրոպական համալսարանների մի քանի պատվավոր կոչումների դափնեկիր, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր[34]։
Աշխատություններ
խմբագրել- Добеши И. Десять лекций по вейвлетам. — Ижевск: РХД, 2001. — 464 с. — ISBN 5-93972-044-7
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://fds.duke.edu/db/aas/math/faculty/ingrid/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://belgium.inspiringfifty.org/news/inspiring-fifty-belgium-ingrid-daubechies
- ↑ https://ece.duke.edu/faculty/ingrid-daubechies
- ↑ https://www.macfound.org/fellows/class-of-1992/ingrid-daubechies
- ↑ https://web.archive.org/web/20170705012856/http://www.upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/dhc_2005.html
- ↑ http://www.nasonline.org/programs/awards/mathematics.html
- ↑ 7,0 7,1 https://awm-math.org/awards/awm-fellows/2019-awm-fellows/
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=1
- ↑ https://www.aaas.org/news/aaas-members-elected-fellows-0
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=26
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=27
- ↑ https://www.agenciasinc.es/Noticias/Cuatro-matematicos-ganan-el-Premio-Princesa-de-Asturias-de-Investigacion-Cientifica-y-Tecnica-2020
- ↑ https://www.uhasselt.be/UH/OverUHasselt/feiten-en-cijfers/Eredoctoraten-lijst.html
- ↑ https://belgium.inspiringfifty.org/inspiringfifty2020
- ↑ https://www.ens-lyon.fr/actualite/lecole/retour-sur-la-ceremonie-dhc-du-pr-ingrid-daubechies
- ↑ 16,0 16,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 17,0 17,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ https://kvab.be/nl/prijzen/gouden-penning
- ↑ https://wolffund.org.il/2023/02/07/ingrid-daubechies/
- ↑ https://royalsociety.org/people/ingrid-daubechies-36736/
- ↑ https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2025/01/03/president-biden-honors-nations-leading-scientists-technologists-and-innovators/
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/3002628.html
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Daubechies_Ingrid
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
- ↑ Ingrid Daubechies
- ↑ Ingrid Daubechies Արխիվացված 2020-09-26 Wayback Machine(ֆր.)
- ↑ Ingrid Daubechies, la baronne des maths Արխիվացված 2018-08-29 Wayback Machine(ֆր.)
- ↑ «Новым президентом Международного математического союза была избрана женщина». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «NAS Council». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Personal Life». Ingrid Daubechies. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Ingrid Daubechies». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Daubechies awarded the William Benter Prize at the International Conference on Applied Mathematics | Department of Mathematics». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Encaenia and Honorary degrees 2013 | University of Oxford». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография в архиве Mac TutorԱրխիվացված 2012-05-03 Wayback Machine(անգլ.)
- I. Daubechies, A Different Way to Look at Subband Coding, NJIT Symposium on Multi-Resolution Signal Decomposition Techniques: Wavelets, Subbands and Transforms, April 1990.
- An Interview with Ingrid Daubechies in the Girls' Angle Bulletin, volume 1, number 6 and volume 2, numbers 1 through 4.
- "Ingrid Daubechies", Biographies of Women Mathematicians, Agnes Scott College
- Ingrid Daubechies' homepage at Duke University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Դոբեշի» հոդվածին։ |