Ինգվար Նիլսեն (նորվ.՝ Yngvar Nielsen, հուլիսի 29, 1843(1843-07-29)[1][2], Արդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա - մարտի 2, 1916(1916-03-02)[2][3], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի պատմաբան, աշխարհագրագետ, քաղաքագետ, ուսուցիչ, գիտական գրող, զբոսաշրջային ուղեցույցների հեղինակ։

Ինգվար Նիլսեն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1843(1843-07-29)[1][2]
ԾննդավայրԱրդենալ, Էուսթ Ագդեր, Նորվեգիա
Մահացել էմարտի 2, 1916(1916-03-02)[2][3] (72 տարեկան)
Մահվան վայրՔրիստիանիա, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան, քաղաքական գործիչ, պրոֆեսոր և գրող
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԱմուսինKaren Anne Juliane Hedvig Wedel-Jarlsberg?[4]
Ծնողներհայր՝ Carsten Tank Nielsen?
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի պառլամենտի փոխանդամ և Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ
ԿուսակցությունՊահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա
ԵրեխաներRoar Tank? և Gunnar Tank?
 Yngvar Nielsen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագումով առևտրականի ընտանիքից է, նրա հայրը (Carsten Tank Nielsen, 1818—1892) հեռագրային կազմակերպության ղեկավար էր։ Սովորել է բանասիրություն, 1865 թվականին ստացել է լեզվաբանության պատմության գիտական աստիճան։ Ապա երեք տարի լեզվաբանություն է դասավանդել Նիսենի կաթոլիկ դպրոցում (ընդմիջումներով աշխատել է Դանիայի և Շվեդիայի արխիվներում), որից հետո 1869-1878 թվականներին եղել է Նորվեգիայի ազգային արխիվների աշխատակից և միաժամանակ Քրիստիանայի Դեյչմանի գրադարանի գրադարանավար։ 1877 թվականին գլխավորել է համալսարանի ազգագրական թանգարանը, մեկ տարի անց դարձել է համալսարանի պատմության և աշխարհագրության գիտաշխատող։ 1880 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[5]։ Այդ նույն թվականին, գործադրելով այդ ժամանակ իր ունեցած մեծ հեղինակությունը, դարձել է շվեդ արքայազն Օսկարի և Եվգենիի ուսուցիչը Քրիստիանայի համալսարանում նրանց սովորելու տարիներին[5]։ Եղել է Նորվեգիայի պատմական միության ներկայացուցիչ[5], 1887-1889 թվականներին համագործակցել է «Vidar» հրատարակչության հետ, 1903-1912 թվականներին խմբագրել է «Historisk Tidsskrift» թերթը։ 1894 թվականին ստացել է Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, ապա կոմանդորի կոչում[5]։ 1911 թվականին ստացել է կոմանդորի խաչ։ Եղել է Պահպանողական կուսակցության ակտիվ անդամ և Շվեդիայի հետ մեկ միություն լինելու համոզյալ կողմնակից։

Աշխատություններ խմբագրել

Նրա գլխավոր աշխատանքներն են՝

  • «Lensgreve J. C. H. Wedel Jarlsberg 1779—1840» (1901—1902),
  • «Jens Bjelke til Østraat utgitt» (1872),
  • «Bidrag til Norges historie i 1814», (2 հատոր, 1882 և 1886),
  • «Norges Historie efter 1814» (Նորվեգիայի նորագույն շրջանի պատմությանը՝ սկսած 1814 թվականից, վերաբերող աշխատանքը, Նիլսենի ամենահայտնի գործն է, հրատարակվել է 1882—1892 թվականների ընթացքում)։

Գրել է նաև հուշագրություններ, որոնք լույս են ընծայվել չորս հատորով.

  • «En Christianiensers Erindringer» (1910),
  • «Under Oscar IIs Regjering» (1912),
  • «Fra Johan Sverdrups Dage» (1913),
  • «Da Unionen skulde briste» (1915)։

1879 թվականին գրել է Նորվեգիայի զբոսաշրջային ուղեցույցը «Reisehaandbog over Norge» վերնագրով, որը 1915 թվականից սկսած ունեցել 12 վերահրատարակություն և մեծ ճանաչվածություն է վայելել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814-1914. B. 1 D. 2 : Biografier L-Ø : samt tillæg (норв.) — 1914. — P. 636.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 39.
  4. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Svendsen, Åsmund. «Yngvar Nielsen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հոդվածը Nordisk Familjebok կայքում (շվեդ.)
  • Հոդվածը Նորվեգական կենսագրական բառարանում (նորվ.)
  • Հոդվածը Սալմոնսենի հանրագիտարանում (դան.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվար Նիլսեն» հոդվածին։