Ինամ Քերիմով
Ինամ Իմդադ օղլի Քերիմով (ադրբ.՝ İnam İmdad oğlu Kərimov, հունիսի 6, 1977, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ և իրավաբան, Ադրբեջանի գյուղատնտեսության 5-րդ նախարար[1];
Ինամ Քերիմով | |
Կրթություն՝ | Richmond High School?, Բաքվի պետական համալսարան, Ռոբերտ Շումանի անվան համալսարան, Փարիզ Սորբոնի համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Փարիզի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 6, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կենսագրություն
խմբագրելԻնամ Քերիմովը ծնվել է 1977 թվականի հունիսի 6-ին, Բաքվում։ 1984-1994 թվականներին սովորել է Պիշավարիի անվան հումանիտար գիմնազիայում։ Ինամ Քերիմովը 1994 թվականից մինչև 1995 թվականը ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգում ՝"Richmond High School"-ում։ 1995 թվականին ընդունվել է Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետ։ 1998-2000 թվականներին սովորել է Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2000-2002 թվականներին նա ստացել է մագիստրոսի կոչում իրավունքի մասնագիտության մեջ Ֆրանսիայի Սորբոնի համալսարանում։
Ինամ Քարիմովը ստացել է Իրավագիտության դոկտորի աստիճան Սորբոնայի համալսարանում։
Կարիերա
խմբագրել- 2002-2004 - Ադրբեջանի նախագահի աշխատակազմում խորհրդական,
- 2004-2012 - Ադրբեջանի նախագահի աշխատակազմում ավագ խորհրդական,
- 2005-2012 - Ադրբեջանի Կոռուպցիայի դեմ պայքարի Հանձնաժողովի քարտուղար,
- 2012-2018 - Ադրբեջանի նախագահին առընթեր Քաղաքացիների սպասարկման և սոցիալական նորարարությունների պետական գործակալության նախագահ[2],
- 2018 - Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի 2018 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով Ինամ Քարիմովը նշանակվել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար[3];
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ինամ Իմդադ օկլի Քերիմով
- ↑ «qanun.az». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.