Իմրան Նազար Հոսեյն (Շեյխ Իմրան Հոսեյն, 1942, Տրինիդադ, Տրինիդադ և Տոբագո), իսլամ փիլիսոփա, գիտնական և հեղինակ՝ մասնագիտացած իսլամական կատարածաբանության, համաշխարհային քաղաքականության, տնտեսագիտության, ժամանակակից սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների բնագավառներում, միջազգային հարցերի մասնագետ[1]։ «Երուսաղեմը Ղրիմում» գրքի հեղինակն է։

Իմրան Նազար Հոսեյն
Դիմանկար
Ծնվել է1942
ԾննդավայրՏրինիդադ, Տրինիդադ և Տոբագո
Քաղաքացիություն Տրինիդադ և Տոբագո
Կրոնիսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան, University of Karachi?, Վեստ Ինդիայի համալսարան, Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ և Aleemiyah Institute of Islamic Studies?
Մասնագիտությունփիլիսոփա, դպրոցի ուսուցիչ, գրող և 'ālim
Կայքimranhosein.org
 Imran N. Hosein Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իմրան Նազար Հոսեյնը ծնվել է 1942 թվականի կարիբյան Տրինիդադ կղզում։ Նրա նախնիները Հնդկաստանից այնտեղ ներգաղթել էին որպես վարձու աշխատողներ։

Ավարտել է Կարաչիի Ալիմիյա ինստիտուտը, սովորել է նաև մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, ներառյալ Կարաչիի, Արևմտյան Հնդկաստանի, Ալ-Ազհարի համալսարաններում, Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Որոշ ժամանակ նա եղել է Տրինիդադի և Տոբագոյի արտաքին գործերի նախարարության աշխատակից, սակայն 1985 թվականին թողել է այդ աշխատանքը, որպեսզի իր կյանքը նվիրի իսլամի առաքելությանը։

Իմրան Նազար Հոսեյնը տասը տարի ապրել է Նյու Յորքում, որտեղ աշխատել է որպես Մեծ Նյու Յորքի իսլամական կազմակերպությունների միացյալ կոմիտեի իսլամական հետազոտությունների տնօրեն։ Իսլամի մասին դասախոսել է ամերիկյան և կանադական շատ համալսարաններում, քոլեջներում, եկեղեցիներում, սինագոգերում, բանտերում և հասարակական շենքերում։ Նա նաև քրիստոնյա և հրեա գիտնականների հետ մասնակցել է բազմաթիվ միջկրոնական երկխոսությունների՝ այդպիսով ներկայացնելով իսլամը ԱՄՆ-ում։ Որոշ ժամանակ նա Լոնգ Այլենդի Դար ալ-Ղուրան մզկիթում ծառայել է որպես իմամ։ Նա նաև ղեկավարել է Ջումա’ա ամենշաբաթյա աղոթքները և տասը տարի շարունակ ամեն ամիս քարոզել է Մանհեթենում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։

Նա Կարաչիի Ալիմիյա ինստիտուտի նախկին ռեկտոր է, Կարաչիի Համաշխարհային իսլամական կոնգրեսի հետազոտությունների տնօրեն, Մայամիում Իսլամական հետազոտությունների և կրթության ինստիտուտի տնօրեն, Հյուսիսային Ամերիկայում «Տանզիմ-ե-Իսլամի» քարոզչական առաքելության տնօրեն։

1971 թվականին՝ Ալիմիյա ինստիտուտն ավարտելուց հետո, Իմրան Նազար Հոսեյնն ակտիվորեն և շարունակաբար ճանապարհորդել է աշխարհում՝ դասախոսելով իսլամի մասին։ Նա ավելի քան տասը գրքերի հեղինակ է։ «Երուսաղեմը Ղուրանում. իսլամական տեսակետ Երուսաղեմի ճակատագրի մասին» գիրքը նրա բեսթսելլերն է՝ թարգմանված աշխարհի շատ լեզուներով։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Islamic centre the voice for poor Muslims in the world, says scholar | The Brunei Times». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրան Նազար Հոսեյն» հոդվածին։